Context of Աթենք

Աթենք (հուն.՝ Αθήνα), Հունաստանի մայրաքաղաքն է։ Գտնվում է Ատտիկա թերակղզու հարավում, Եգեյան ծովի ափի մոտ։ Աթենա, Մեծ Աթենք, Հունաստանի մայրաքաղաքը։ Աթենքի անունը հույները կապում էին աստվածուհի Աթենաս Պալլասի անվան հետ, որին համարում էին քաղաքի հովանավորուհին։ Ատտիկա թերակղզու հարավում՝ երեք կողմից շրջապատված լեռներով, Եգեյան ծովի Սարոնիկոս ծոցին հարող հարթավայրում։ Ժամանակակից Աթենքը կառուցվել է հնի տեղում և ընդարձակվելով միաձուլվել ութ կիլոմետր հեռու գտնվող Պիրեյ նավահանգստին։ Աթենքը արվարձաններով Պիրեյայի հետ կազմում է Մեծ Աթենք, որն զբաղեցնում է 433,3 կմ² տարածություն և ունի 1852,7 հազար բնակիչ։ Մեծ Աթենքը Հունաստանի տրանսպորտային և արդյունաբերական խոշորագույն կենտրոնն է, տալիս է երկրի արդյունաբերական արտանդրանքի 2/3 –ը։ Մեծ Աթենքում են կենտրոնացված նրա տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունների 60 %, կարի արտադրության 57 %, կաշվի՝ 51 %, քիմիական արդյունաբերության 47 %, մետաղաձուլության 64 %, մեքենաշինության 50 %։ Զարգացած են սննդի արդյունաբերությունը, գորգագործությունը ...Կարդալ ավելին

Աթենք (հուն.՝ Αθήνα), Հունաստանի մայրաքաղաքն է։ Գտնվում է Ատտիկա թերակղզու հարավում, Եգեյան ծովի ափի մոտ։ Աթենա, Մեծ Աթենք, Հունաստանի մայրաքաղաքը։ Աթենքի անունը հույները կապում էին աստվածուհի Աթենաս Պալլասի անվան հետ, որին համարում էին քաղաքի հովանավորուհին։ Ատտիկա թերակղզու հարավում՝ երեք կողմից շրջապատված լեռներով, Եգեյան ծովի Սարոնիկոս ծոցին հարող հարթավայրում։ Ժամանակակից Աթենքը կառուցվել է հնի տեղում և ընդարձակվելով միաձուլվել ութ կիլոմետր հեռու գտնվող Պիրեյ նավահանգստին։ Աթենքը արվարձաններով Պիրեյայի հետ կազմում է Մեծ Աթենք, որն զբաղեցնում է 433,3 կմ² տարածություն և ունի 1852,7 հազար բնակիչ։ Մեծ Աթենքը Հունաստանի տրանսպորտային և արդյունաբերական խոշորագույն կենտրոնն է, տալիս է երկրի արդյունաբերական արտանդրանքի 2/3 –ը։ Մեծ Աթենքում են կենտրոնացված նրա տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունների 60 %, կարի արտադրության 57 %, կաշվի՝ 51 %, քիմիական արդյունաբերության 47 %, մետաղաձուլության 64 %, մեքենաշինության 50 %։ Զարգացած են սննդի արդյունաբերությունը, գորգագործությունը և հուշանվերների արտադրությունը։ Աթենքի Հելենիկոն օդանավակայանը միջազգային հանգույց է։ Աթենքում են գտնվում Ազգային գիտությունների ակադեմիան, համալսարանը, պոլիտեխնիկական ինստիտուտը, քաղաքական գիտությունների բարձրագույն դպրոցը, ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտը, օպերային թատրոնը, կոնսերվատորիան, հնագիտական ինստիտուտներ, Ազգային գրադարանը, Ազգային հնագիտական թանգարանը, Ակրոպոլիս թանգարանը, Ագորայի թանգարանը, Բյուզանդական թանգարանը, Ազգային պատկերասրահը և Բենակի թանգարանը։ Աթենքի հիմնադրման տարեթիվը ճշտված չէ։ Ըստ հնագիտական պեղումների արդյունքների՝ առաջին բնակավայրերն այնտեղ երևան են եկել մ.թ.ա. 11-7-րդ հազարամյակների միջակայքում։ Ըստ ավանդության՝ Աթենքն ունի առնվազն 3.400 տարվա պատմություն։

Դասական Աթենքը հզոր քաղաք-պետություն էր՝ սերտորեն կապված Պիրեյա նավահանգստի հետ։ Լինելով արվեստների, կրթության, իմաստասիրության կենտրոն, Պլատոնի ակադեմիայի, Արիստոտելի լիցեյի հիմնադրման ու գործունեության վայր՝ շատերի կողմից համարվում է արևմտյան քաղաքակրթության ու ժողովրդավարության օրրան (հաշվի է առնվում նրա մշակութային ու քաղաքական մեծ ազդեցությունը մայրցամաքային Եվրոպայի և հատկապես ռոմանական հատվածի վրա)։ Նորագույն ժամանակներում Աթենքը դարձել է մի ընդարձակ մետրոպոլիս, Հունաստանի տնտեսական, ֆինանսական, քաղաքական, մշակութային կենտրոնը և խոշորագույններից մեկը Հարավարևելյան Եվրոպայում։ Նրա Պիրեյա նավահանգիստը ուղևորափոխադրումների ծավալով առաջին տեղն է գրավում Եվրոպայում և երկրորդ տեղը՝ ամբողջ աշխարհում։ Միայն բուն Աթենք քաղաքը, որ մեծապես ընդարձակված ամբողջ քաղաքային համայնքի մի փոքր մասն է կազմում այսօր, ունի 664.046 բնակիչ (2011 թվականի տվյալներով)՝ ըստ պաշտոնական տվյալների զբաղեցնելով 38.96 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ Մեծ Աթենքում ու Մեծ Պիրեյայում միասին ապրում է 3.090.508 մարդ՝ ավելի քան 412 քառակուսի կիլոմետր տարածքի վրա (ըստ Եվրոստատի տվյալների)։

Աթենքը հին աշխարհի տնտեսական, քաղաքական և մշակութային խոշոր կենտրոնն էր։ Մ.թ.ա 146-ից Աթենքը գտնվում էր Հռոմի իշխանության ներքո։ 4-րդ դարից մինչև 1204 թվականը մտնում էր Բյուզանդական կայսրության մեջ։ 1204-1458 թթ-ին Աթենական դքսության մայրաքաղաքն էր։ 1458-ին գրավեցին թուրքերը։ Հույն ժողովրդի 1821-29-ի ազգային-ազատագրական շարժման ժամանակ Աթենքը դարձավ Հունաստանի վարչական, մշակութային և քաղաքական կենտրոնը, 1834-ից մայրաքաղաքը։ 1941-ի ապրիլի 17-ին Աթենքը օկուպացրին գերմանա-ֆաշիստական զավթիչները։ Ազատագրվեց 1944-ի հոկտեմբերի 13-ին՝ հունական ազգային ազատագրության ճակատի (ԷԼԱՍ) զորքերի կողմից։

Where can you sleep near Աթենք ?

Booking.com
487.349 visits in total, 9.186 Points of interest, 404 Destinations, 34 visits today.