България
ԲուլղարիաContext of Բուլղարիա
Բուլղարիա(բուլղարերեն՝ България, Bălgariya, ՄՀԱ՝ [bɤlˈgarijə]), պաշտոնապես Բուլղարիայի Հանրապետություն (բուլղ.՝ Република България, Republika Bălgariya, ՄՀԱ՝ [rɛˈpubliˌkə bɤlˈgarijə]), երկիր Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին։ Զբաղեցնում է թերակղզու մակերեսի 22 %-ը։ Բուլղարիան գտնվում է նախկին Թրակիայի տարածքում։
Ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Բուլղարիայի բնակչությունը կազմում է 6 999 908 մարդ։ Բուլղարիայի ժողովրդագրությունը վերահսկվում է Բուլղարիայի Ազգային վիճակագրական ինստիտուտի կողմից։ Պետությունն ունի բնակչության զարգացվածության շատ բարձր մակարդակ՝ 0.782։ Այն 2012 թվականի ցուցանիշներով գտնվում է 57-րդ հորիզոնականում ամբողջ աշխարհում և պահում է 38-րդ հորիզոնականը Newsweek-ի այն երկրների ցանկում, որ ամենահարմարն են ապրելու համար։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 110 993 կմ²։ Սահմանակից է Ռումինիային՝ հյուսիսում, Սերբի...Կարդալ ավելին
Բուլղարիա(բուլղարերեն՝ България, Bălgariya, ՄՀԱ՝ [bɤlˈgarijə]), պաշտոնապես Բուլղարիայի Հանրապետություն (բուլղ.՝ Република България, Republika Bălgariya, ՄՀԱ՝ [rɛˈpubliˌkə bɤlˈgarijə]), երկիր Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին։ Զբաղեցնում է թերակղզու մակերեսի 22 %-ը։ Բուլղարիան գտնվում է նախկին Թրակիայի տարածքում։
Ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Բուլղարիայի բնակչությունը կազմում է 6 999 908 մարդ։ Բուլղարիայի ժողովրդագրությունը վերահսկվում է Բուլղարիայի Ազգային վիճակագրական ինստիտուտի կողմից։ Պետությունն ունի բնակչության զարգացվածության շատ բարձր մակարդակ՝ 0.782։ Այն 2012 թվականի ցուցանիշներով գտնվում է 57-րդ հորիզոնականում ամբողջ աշխարհում և պահում է 38-րդ հորիզոնականը Newsweek-ի այն երկրների ցանկում, որ ամենահարմարն են ապրելու համար։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 110 993 կմ²։ Սահմանակից է Ռումինիային՝ հյուսիսում, Սերբիային և Մակեդոնիային՝ արևմուտքում, Հունաստանին և Թուրքիային՝ հարավում, և Սև ծովին՝ արևելքում։ Բուլղարիան աշխարհում տարածքով զբաղեցնում է 103-րդ տեղը, իսկ բնակչությամբ՝ 107-րդ տեղը։ Եվրամիությունում տարածքով և բնակչությամբ զբաղեցնում է 11-րդ և 16-րդ տեղերը՝ համապատասխանաբար։
Բուլղարիայի մայրաքաղաքն է Սոֆիա քաղաքը։ Պետական լեզուն է բուլղարերենը։ Երկրի բնակչության հիմնական մասը կազմում են բուլղարները։ Ազգային փոքրամասնություններ են թուրքերը (8.8%) և գնչուները (4.9%):
Բուլղարիան գտնվում է բարեխառն գոտում։ Բուլղարիայի հյուսիսը զբաղեցնում է Դանուբի բլրապատ հարթավայրը, որը հարավում աստիճանաբար բարձրանում է և ձուլվում Ստարա Պլանինա լեռնաշղթայի նախալեռներին։ Ստարա Պլանինա լեռներն արևմուտքից արևելք հատում են ամբողջ Բուլղարիան։ Ստարա Պլանինայի և Սրեդնա Գորա լեռնային համակարգերի միջև ընկած են ենթաբալկանյան տեկտոնական գոգհովիտներ։ Հարավում և հարավ-արևմուտքում տարածվում են Ռիլա, Պիրին և Ռոդոպյան լեռները։ Ռոդոպների և Սրեդնա Գորա լեռների միջև, Մարիցա գետի երկայնքով տարածված է Վերին Թրակյան դաշտավայրը, որն ամենաբերրին է երկրում։ Բուլղարիայի սևծովյան ափերը ցածրադիր են, տեղ-տեղ՝ զառիթափ, կան շատ լողափեր։
Բոսնիա և Հերցեգովինան ըստ կառավարման ձևի Խորհրդարանական հանրապետություն է։ Պետության գլխին է կանգնած նախագահը։ 2016 թվականին հինգ տարի ժամկետով Բուլղարիայի նախագահ է ընտրվել Ռումեն Ռադևը։
Վարչական բաժանման համաձայն՝ Բուլղարիան բաժանվում է 28 մարզի (բուլղար․՝ област), որոնք բաժանվում են 264 համայնքի (բուլղար․՝ община)։ Համայնքների ղեկավարներն են կմետերը։ Մարզերում կենտրոնական պետական կառավարումը կատարում են մարզային կառավարիչները, որոնց նշանակում է Նախարարների Խորհուրդը։ Համաձայն № 1059/2003 Եվրամիության ռեգլամենտի՝ Բուլղարիայի տարածքը բաժանվում է առաջին կարգի երկու տարածաշրջանի և երկրորդ կարգի վեց տարածաշրջանների։ Նրանք վարչա-տարածքային միավորներ չեն, այլ միայն երկրի վիճակագրական գոտիներ են։
Ըստ Բուլղարիայի սահմանադրության՝ Բուլղարիայի պետական կրոնն է օրթոդոքս քրիստոնեությունն է։ Բնակչության գերկշռող մասը (մոտ 78 %) դավանում են ուղղափառություն։ Ուշագրավ է այն փաստը, որ 2011 թվականի մարդահամարի ժամանակ բնակչության մեկ հինգերորդը հրաժարվել է այս հարցին պատասխանելուց։
Բուլղարիան ինդուստրիալ երկիր է՝ զարգացած գյուղատնտեսությամբ։ Տնտեսության կառուցվածքում գյուղատնտեսության բաժինը կազմում է 4,9%, արդյունաբերությանը՝ 31,2%, իսկ 63,9%-ը՝ բաժին է ընկնում ծառայություններին։ Երկիրն ապրում է ժողովրդագրական ջգնաժամ և կյանքի տևողությամբ աշխարհում զբաղեցնում է 73-րդ տեղը։
ԱՄՀ-ի տվյալների համաձայն՝ 2018 թվականին ՀՆԱ-ի ծավալը կազմել է 159,681 մլրդ $ (մեկ շնչի հաշվով՝ $22 700): Արժույթը բուլղարական լևն է։
Բուլղարիայի Հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ է համարվում 1995 թվականից, ԵԱՀԿ-ի անդամ՝ 1975 թվականից, Եվրոպայի Խորհրդի անդամ՝ 1992 թվականից, ԱՀԿ-ի անդամ՝ 1996 թվականից, ՆԱՏՕ-ի անդամ՝ 2004 թվականից և Եվրամիության անդամ՝ 2007 թվականից։
Բուլղարիայի տարածքի հնագույն բնակիչները թրակացիներն են։ Մ․ թ․ 1-ին դարում այն նվաճել են հռոմեացիները։ 3-րդ դարում սկսվել է հյուսիսային բարբարոսական ցեղերի ներխուժումը Բալկաններ։ Բուլղարները հարավային սլավոններ են։ Հնուց ի վեր նրանք բնակվում են Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում։ Իրենց ամբողջ պատմության ընթացքում նրանք պայքարել են անկախության համար՝ նախ` Բյուզանդիայի, ապա՝ Օսմանյան կայսրության դեմ։ Բուլղարիան մոտ 500 տարի գտնվել է օսմանյակ լծի տակ, որից ազատվել է 1878 թվականի մարտի 3-ին և այդ օրը համարվում է Բուլղարիայի անկախության օր։
More about Բուլղարիա
- Currency Բուլղարական լև
- Native name България
- Calling code +359
- Internet domain .bg
- Mains voltage 230V/50Hz
- Democracy index 6.71
- Population 6795803
- Տարածք 110993
- Driving side right