Լիկավիտոս (հուն․՝ Λυκαβηττός), բլուր Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում։ Գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 300 մետր բարձրության վրա)։
Բլուրն առավել հայտնի է նրանով, որ վերջինիս լանջին գտնվում է բյուզանդական Սուրբ Գեորգիոսի տաճարը։ Այն հայտնի է եղել այն ժամանակահատվածում, երբ Բյուզանդական կայսրությունում Բարսել II կայսեր կառավարման տարիներին խորանում էր քրիստոնեության ազդեցությունը։
Լիկավիտոսը համարվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքի գլխավոր բնական տեսարժանություններից մեկը, որը երևում է Աթենքի համայապատկերում։
Ավելացնել նոր մեկնաբանություն