Παρθενώνας

( Պարթենոն )
Վերահղված «Աթենասի տաճար» հոդվածից։ Անվանման այլ կիրառումների համար տե՛ս Պարթենոն (այլ կիրառումներ) և Աթենասի տաճար (այլ կիրառումներ)։ Չշփոթե՛լ Հին Հռոմի Պարթենոնի հետ

Պարթենոն (/ˈpɑːrθəˌnɒn, -nən/ , հին հունարեն՝ Παρθενών‎‎, հին հունարենից թարգմանաբար՝ «կույս»), հայտնի է նաև որպես Աթենասի տաճար, հելլենիստական տաճար Հունաստանի քաղաքամայր Աթենքում գտնվող Ակրոպոլիսի հնագիտական համալիրում, որը նվիրված է հին հունական դիցարանի իմաստության, ողջախոհության և կանխամտածված պատերազմի աստվածուհուն՝ Աթենաս Պալլասին։ Տաճարի շինարարությունը, որը Ֆիդիասի հսկողությամբ ղեկավարել են ճարտարապետներ Իկտինոսը և Կալիկրատեսը, սկսել է Աթենական կայսրության ռազմաքաղաքական հզորության շրջանում՝ մ․թ․ա․ 447 թվականին, և ավարտվել՝ մ․թ․ա․ 432 թվականին։ Որպես շինանյութի միջոց օգտագործվել է պենտելիկոնյան սպիտակ մարմարը։ Պարթենոնը համարվում է Դասական ժամանակաշրջանի Հին Հունաստանից մեզ հասած ամենանշանավոր հեթանոսական...Կարդալ ավելին

Վերահղված «Աթենասի տաճար» հոդվածից։ Անվանման այլ կիրառումների համար տե՛ս Պարթենոն (այլ կիրառումներ) և Աթենասի տաճար (այլ կիրառումներ)։ Չշփոթե՛լ Հին Հռոմի Պարթենոնի հետ

Պարթենոն (/ˈpɑːrθəˌnɒn, -nən/ , հին հունարեն՝ Παρθενών‎‎, հին հունարենից թարգմանաբար՝ «կույս»), հայտնի է նաև որպես Աթենասի տաճար, հելլենիստական տաճար Հունաստանի քաղաքամայր Աթենքում գտնվող Ակրոպոլիսի հնագիտական համալիրում, որը նվիրված է հին հունական դիցարանի իմաստության, ողջախոհության և կանխամտածված պատերազմի աստվածուհուն՝ Աթենաս Պալլասին։ Տաճարի շինարարությունը, որը Ֆիդիասի հսկողությամբ ղեկավարել են ճարտարապետներ Իկտինոսը և Կալիկրատեսը, սկսել է Աթենական կայսրության ռազմաքաղաքական հզորության շրջանում՝ մ․թ․ա․ 447 թվականին, և ավարտվել՝ մ․թ․ա․ 432 թվականին։ Որպես շինանյութի միջոց օգտագործվել է պենտելիկոնյան սպիտակ մարմարը։ Պարթենոնը համարվում է Դասական ժամանակաշրջանի Հին Հունաստանից մեզ հասած ամենանշանավոր հեթանոսական տաճարը, որն ընդհանուր առմամբ համարվում է դորիական օրդերի ազդեցությունը կրող գլխավոր շինությունը։ Տաճարի ներսում գտնվող քանդակները համարվում են հին հունական դասական արվեստի գլուխգործոցներ։ Պարթենոնը համարվում է Հին Հունաստանի, Աթենական ժողովրդավարության և արևմտյան քաղաքակրթության խորհրդանիշ հանդիսացող ամենանշանավոր մշակութային հուշարձանը։ Տաճարը կառուցող աթենացիները, Պարթենոնը (ինչպես և ողջ Ակրոպոլիսը) և նույն ժամանակահատվածում կառուցված մյուս պերիկլեսյան հուշարձանները, սկզբունքայնորեն դիտարկել են որպես աքեմենյան զավթիչների դեմ հույների հաղթանակի խորհրդանիշ և աստվածներին ուղղված շնորհակալական նշան։ Հունաստանի մշակույթի նախարարությունը ներկայումս հանձն է առել Պարթենոնի տաճարի և հարակից շինությունների վերականգնման և վերակառուցման աշխատանքները՝ մասնակի ավերված կառույցների կայունության ապահովման համար։ Տաճարն ինքնին կառուցված է դորիական ոճով՝ 14 սյուներից։ Տաճարի երկու ճակտոնները ամբողջապես զարդարված են արձանախմբերով, որոնք ներկայացնում են Աթենաս աստվածուհու ծնունդն ու Ատտիկային տիրելու համար Աթենասի և Պոսեյդոնի միջև տեղի ունեցած վեճը։ Ֆրիզի 92 սալերի վրա պատկերված են դրվագներ գիգանտոմաքիայից, կենտավրոսների և լապիթոսների կռվից, ամազոնուհիների հետ ճակատամարտից և Տրոյական պատերազմից։

Պարթենոնի տաճարը կառուցվել է նախկին Աթենաս աստվածուհու անտիկ տաճարի տեղում։ Նախկինում գոյություն ունեցած շինությունը քանդվել է մ․թ․ա․ 480 թվականին՝ պարսից բանակի ներխուժմանը զուգընթաց։ Արխաիկ դարաշրջանին հաջորդած ժամանակներում Պարթենոնը, ինչպես և աստվածներին նվիրված աթենական տաճարների մեծ մասը, գործնականում կիրառվել են որպես արքայական գանձարան։ Ժամանակի ընթացքում այն ծառայել է որպես Աթենական ծովային միության փոխարկված Դելոսյան միության դրամական միջոցների և հարստության պահոց։ Բյուզանդական կայսրության օրոք՝ 6-րդ դարի վերջին, Պարթենոնը վերածվում է տիրամայր Մարիամ Աստվածածնին նվիրված քրիստոնեական եկեղեցու։ Օսմանյան թուրքերի կողմից Հունաստանի գրավումից հետո՝ 1460-ական թվականների սկզբին, տաճարը վերածվել է մզկիթի և ծառայել որպես կրոնափոխ եղած հույների աղոթատեղի։ Առաջին աշխարհամարտի ընթացքում և դրանից հետո Պարթենոնը վերածվել է վառոդի պահեստի՝ զինանոցի։ 19-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայի դեսպան Էլջինը բարբարոսաբար ջարդել և տեղահանել է Պարթենոնի քանդակների մի մասը և այն տեղափոխել Լոնդոն։ Ներկայումս, այդ քանդակները ցուցադրվում են Լոնդոնի բրիտանական թանգարանում։ Հակառակ այս բոլոր ավերումներին՝ Պարթենոնն այսօր ևս ապշեցնում է համամասնությունների կատարելությամբ և անտիկ ճարտարապետների բարձր վարպետությամբ։

Photographies by:
Steve Swayne - CC BY 2.0
Statistics: Position
949
Statistics: Rank
115373

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
794358621Click/tap this sequence: 8117

Google street view

Where can you sleep near Պարթենոն ?

Booking.com
490.022 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 71 visits today.