Shqipëria
ԱլբանիաContext of Ալբանիա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբանիա (այլ կիրառումներ)
Ալբանիա (ալբ․՝ Shqipëria), ամբողջական պաշտոնական անվանումը՝ Ալբանիայի Հանրապետություն (ալբ․՝ Republika e Shqipërisë [ɾɛpuˈblika ɛ ʃcipəˈɾiːs]), պետություն Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ և Հոնիական ծովերի ափին։ Հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Չեռնոգորիային, հյուսիս-արևելքում՝ մասամբ ճանաչված Կոսովոյին, արևելքում՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությանը, իսկ հարավում կիսում է ցամաքային սահմանը Հունաստանի հետ։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Տիրանան է։ Մյուս խոշոր քաղաքներն են Դուրեսը, Վլորան և Շկոդերը։
Աշխարհագրորեն, Ալբանիայի 28,748 կմ քառակուսի տարածքը ցուցադրում է զանազան կլիմայական, երկրաբանական, հիդրոլոգիական և մորֆոլոգիական պայմաններ։ Այստեղ մեկտեղվում են Ալբանական Ալպերի ձյունածածկ լեռնագագաթներն ու Միջերկրական ծովի երկայնքով սփռված Ադրիատիկ և Հոնիական ծովերի...Կարդալ ավելին
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբանիա (այլ կիրառումներ)
Ալբանիա (ալբ․՝ Shqipëria), ամբողջական պաշտոնական անվանումը՝ Ալբանիայի Հանրապետություն (ալբ․՝ Republika e Shqipërisë [ɾɛpuˈblika ɛ ʃcipəˈɾiːs]), պետություն Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ և Հոնիական ծովերի ափին։ Հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Չեռնոգորիային, հյուսիս-արևելքում՝ մասամբ ճանաչված Կոսովոյին, արևելքում՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությանը, իսկ հարավում կիսում է ցամաքային սահմանը Հունաստանի հետ։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Տիրանան է։ Մյուս խոշոր քաղաքներն են Դուրեսը, Վլորան և Շկոդերը։
Աշխարհագրորեն, Ալբանիայի 28,748 կմ քառակուսի տարածքը ցուցադրում է զանազան կլիմայական, երկրաբանական, հիդրոլոգիական և մորֆոլոգիական պայմաններ։ Այստեղ մեկտեղվում են Ալբանական Ալպերի ձյունածածկ լեռնագագաթներն ու Միջերկրական ծովի երկայնքով սփռված Ադրիատիկ և Հոնիական ծովերի տաք և արևոտ ափերը։
Տարբեր պատմական ժամանակահատվածներում Ալբանիայի ներկայիս տարածքը բնակեցրել են իլլիացիները, թրակիացիները, հույները, հռոմեացիները, բյուզանդացիները, վենետիկցիները և օսմանյան թուրքերը։ Ալբանացիները 12-րդ դարում ստեղծում են Արբանոնի իշխանությունը, իսկ 13-14-րդ դարերում ալբանական պետականությունը շարունակվում է ի դեմս ինքնիշխան թագավորության, ապա՝ իշխանապետության։ 15-րդ դարում Ալբանիայի տարածքը նվաճվում է Եվրոպա ներխուժած օսմանյան թուրքերի կողմից, որոնք այստեղ իշխում են շուրջ հինգ տար։ Օսմանյան տիրապետության օրոք մի բազմաթիվ ալբանացիներ զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ, հատկապես՝ Բալկանների հարավում և Եգիպտոսում։ 18-19-րդ դարերի միջակայքը հայտնի է որպես Ալբանիայի վերածննդի ժամանակաշրջան, քանի որ այս տարիներին աննախադեպ զարթոնք է ապրում ալբանական մշակույթը։
Ալբանիան թուրքական լծից անկախանում է 1912 թվականին՝ Բալկանյան պատերազմներում թուրքերի կրած պարտությունից հետո։ 20-րդ դարում Ալբանիայի թագավորություն են ներխուժում իտալական զավթիչները՝ ձևավորելով, այսպես կոչված, «Մեծ Ալբանիան»՝ նախքան Ալբանիայի՝ նացիստական պրոտեկտորատի վերածվելը։ Ալբանացի կոմունիստ հեղափոխական Էնվեր Խոջան Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո հիմնադրում է Ալբանիայի ժողովրդավարական սոցիալիստական հանրապետությունը։ Սոցիալիստական կարգերը շարունակում են իշխել այս երկրում մինչև 1991 թվականի հեղափոխությունը, որով ազդարարվում է կոմունիզմի անկումն ու Ալբանիայի ժամանակակից հանրապետության հիմնադրումը։
Ալբանիան ունիտար խորհրդարանական սահմանադրական հանրապետություն է։ Զարգացող երկիր է՝ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսությամբ, որտեղ գերակշռում է ծառայությունների ոլորտը (դրան հաջորդում է արտադրությունը)։ Պատմականորեն, Ալբանիայի տնտեսությունը 1990 թվականից ի վեր գտնվում է կենտրոնացված պլանավորումից շուկայական տնտեսության անցման փուլում։ Ալբանիան իր քաղաքացիներին տրամադրում է անվճար առողջապահություն, ինչպես նաև նախնական և միջնակարգ կրթություն։ Ալբանիան ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՀԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի և ԻՀԿ-ի անդամ է։ 2014 թվականից հանդիսանում է Եվրամիությանն անդամակցության պաշտոնական թեկնածու։ Ալբանիան էներգետիկ համայնքի հիմնադիրներից է, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն և Միջերկրական ծովի միություն անդամ։
More about Ալբանիա
- Currency Ալբանական լեկ
- Native name Shqipëria
- Calling code +355
- Internet domain .al
- Mains voltage 220V/50Hz
- Democracy index 6.11
- Population 2811655
- Տարածք 28748
- Driving side right