Εθνικό Αρχαιολογικό Μουσείο (Αθήνα)

( Աթենքի Ազգային հնագիտական թանգարան )

Աթենքի Ազգային հնագիտական թանգարան (հուն․՝ Εθνικό Αρχαιολογικό Μουσείο), թանգարան Հունաստանում` Աթենքում, որն ընդգրկում է թանգարանային հավաքածու` նախապատմական ժամանակներից մինչև ուշ անտիկ շրջանին պատկանող։ Այն համարվում է աշխարհի ամենահարուստ հավաքածուն ունեցող ամենամեծ թանգարաններից մեկը։

Պատմություն
 
Թանգարանը 1893 թվականին

Ազգային հնագիտական թանգարանը գտնվում է Էքսերգեա (Exarcheia) տարածաշրջանում` Կենտրոնական Աթենքում` Էպիրուս, Բուբուլինաս և Թոսիստաս փողոցների միջև, մինչդեռ մուտքը Փաթիսոն փողոցից է և հարակից է Աթենքի պոլիտեխնիկ ինստիտուտի պատմական կառույցին։ Առաջին հնագիտական թանգարանը Հունաստանում հիմնադրվել է Հունաստանի վարչապետ Լյոաննիս Կապոդիսթրիասի (Ioannis Kapodistrias) կողմից 1829 թվականին, որն դրա համար օգտագործել է կառավարության տրամադրած միջոցները։ Գլխավոր բարերարները եղել են Ելենի Թոսիստան, որը նվիրել է հողատարածք թանգարանի համար և Դեմետրիոս Նիկոլաս Վերնարդակիսը (Nikolaos Vernardakis) Սանկտ Պետերբուրգից, որը թանգարանին նվիրել է մեծ քանակությամբ հավաքածու։ Նախնական անունը եղել է Կենտրոնական թանգարան։ Այն 1881թվականին Հունաստանի վարչապետ Չարայլաոս Տրայքոուպսի (Charilaos Trikoupis) կողմից վերանվանվել է։ 1887 թվականին հնագետ Վալերիոս Ստաիսը դարձել է թանգարանի խնամակալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում թանգարանի ցուցանմուշները փակվում են հատուկ արկղերում և թաղվում, որպեսզի խուսափեն կործանումից և թալանից։ 1945 թվականին ցուցանմուշները նորից դրվում են Քրիզթոս Կերոուզոսի (Christos Karouzos) վերահսկողության տակ։ Թանգարանի հարավային թևը Արձանագրությունների թանգարանն է` արձանագրությունների հարուստ հավաքածուով։ Արձանագրությունների թանգարանը ընդարձակվել է 1953 և 1960 թվականներին Պատրոկիոս Կարանտինոսի նախագծով[1]։

Ministry of Culture
Photographies by:
Statistics: Position
432
Statistics: Rank
193990

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
938562174Click/tap this sequence: 9643

Google street view

Where can you sleep near Աթենքի Ազգային հնագիտական թանգարան ?

Booking.com
487.402 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 28 visits today.