Ναός του Ολυμπίου Διός
( Օլիմպիական Զևսի տաճար )Օլիմպիական Զևսի տաճար (հուն․՝ Ναός του Ολυμπίου Διός), Հունաստանի ամենամեծ տաճարը, որը կառուցվել է մ․թ․ա․ 4-2-րդ դարերում։ Գտնվում է մայրաքաղաք Աթենքում՝ Ակրոպոլիսից 500 կմ հարավ-արևելք։
Զևսի օլիմպիական տաճարը տեղակայված է Հունաստանի սահմանադրական հրապարակից՝ Սինտագմայից ընդամենը 700 մետր հեռավորության վրա՝ դեպի հարավ։
Համաձայն լեգենդի՝ Օլիմպիական Զևսի տաճարը կառուցվել է Դևկալիոնի՝ հույն ժողովրդի նախահոր տաճարի տեղում[1][2]:
Տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են տիրանոս Պիսիստրատոսի կառավարման տարիներին։ Աթենական դեմոկրատիան տաճարը չէր կարևորում։ Թեմիստոկլեսը, ով մ․թ․ա․ 500-449 թվականներին կռվում էր հույն-պարսկական պատերազմներում և Աթենքի արքոնտ էր, նույնիսկ տաճարն օգտագործել է, որպես պաշտպանական կառույց Աթենքի և Պիրեյոսի միջև:
Մ․թ․ա․ 175—164 թվականներին Սիրիայի թագավոր Անտիոքոս IV Եպիֆանիսը ձեռնամուխ է եղել տաճարի վերակառուցողական աշխատանքների կազմակերպմանը[3]։
↑ Aristotle, Politics, Book V, chapter 11 ↑ Hans Rupprecht Goette, Athens, Attica and the Megarid: An Archaeological Guide, p. 100. Routledge, 2001. ISBN 0-415-24370-X ↑ K. W. Arafat, Pausanias' Greece: Ancient Artists and Roman Rulers, p. 174. Cambridge University Press, 2004. ISBN 0-521-60418-4
Ավելացնել նոր մեկնաբանություն