Αθήνα

( Աթենք )

Աթենք (հուն.՝ Αθήνα), Հունաստանի մայրաքաղաքն է։ Գտնվում է Ատտիկա թերակղզու հարավում, Եգեյան ծովի ափի մոտ։ Աթենա, Մեծ Աթենք, Հունաստանի մայրաքաղաքը։ Աթենքի անունը հույները կապում էին աստվածուհի Աթենաս Պալլասի անվան հետ, որին համարում էին քաղաքի հովանավորուհին։ Ատտիկա թերակղզու հարավում՝ երեք կողմից շրջապատված լեռներով, Եգեյան ծովի Սարոնիկոս ծոցին հարող հարթավայրում։ Ժամանակակից Աթենքը կառուցվել է հնի տեղում և ընդարձակվելով միաձուլվել ութ կիլոմետր հեռու գտնվող Պիրեյ նավահանգստին։ Աթենքը արվարձաններով Պիրեյայի հետ կազմում է Մեծ Աթենք, որն զբաղեցնում է 433,3 կմ² տարածություն և ունի 1852,7 հազար բնակիչ։ Մեծ Աթենքը Հունաստանի տրանսպորտային և արդյունաբերական խոշորագույն կենտրոնն է, տալիս է երկրի արդյունաբերական արտանդրանքի 2/3 –ը։ Մեծ Աթենքում են կենտրոնացված նրա տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունների 60 %, կարի արտադրության 57 %, կաշվի՝ 51 %, քիմիական արդյունաբերության 47 %, մետաղաձուլության 64 %, մեքենաշինության 50 %։ Զարգացած են սննդի արդյունաբերությունը, գորգագործությունը ...Կարդալ ավելին

Աթենք (հուն.՝ Αθήνα), Հունաստանի մայրաքաղաքն է։ Գտնվում է Ատտիկա թերակղզու հարավում, Եգեյան ծովի ափի մոտ։ Աթենա, Մեծ Աթենք, Հունաստանի մայրաքաղաքը։ Աթենքի անունը հույները կապում էին աստվածուհի Աթենաս Պալլասի անվան հետ, որին համարում էին քաղաքի հովանավորուհին։ Ատտիկա թերակղզու հարավում՝ երեք կողմից շրջապատված լեռներով, Եգեյան ծովի Սարոնիկոս ծոցին հարող հարթավայրում։ Ժամանակակից Աթենքը կառուցվել է հնի տեղում և ընդարձակվելով միաձուլվել ութ կիլոմետր հեռու գտնվող Պիրեյ նավահանգստին։ Աթենքը արվարձաններով Պիրեյայի հետ կազմում է Մեծ Աթենք, որն զբաղեցնում է 433,3 կմ² տարածություն և ունի 1852,7 հազար բնակիչ։ Մեծ Աթենքը Հունաստանի տրանսպորտային և արդյունաբերական խոշորագույն կենտրոնն է, տալիս է երկրի արդյունաբերական արտանդրանքի 2/3 –ը։ Մեծ Աթենքում են կենտրոնացված նրա տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունների 60 %, կարի արտադրության 57 %, կաշվի՝ 51 %, քիմիական արդյունաբերության 47 %, մետաղաձուլության 64 %, մեքենաշինության 50 %։ Զարգացած են սննդի արդյունաբերությունը, գորգագործությունը և հուշանվերների արտադրությունը։ Աթենքի Հելենիկոն օդանավակայանը միջազգային հանգույց է։ Աթենքում են գտնվում Ազգային գիտությունների ակադեմիան, համալսարանը, պոլիտեխնիկական ինստիտուտը, քաղաքական գիտությունների բարձրագույն դպրոցը, ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտը, օպերային թատրոնը, կոնսերվատորիան, հնագիտական ինստիտուտներ, Ազգային գրադարանը, Ազգային հնագիտական թանգարանը, Ակրոպոլիս թանգարանը, Ագորայի թանգարանը, Բյուզանդական թանգարանը, Ազգային պատկերասրահը և Բենակի թանգարանը։ Աթենքի հիմնադրման տարեթիվը ճշտված չէ։ Ըստ հնագիտական պեղումների արդյունքների՝ առաջին բնակավայրերն այնտեղ երևան են եկել մ.թ.ա. 11-7-րդ հազարամյակների միջակայքում։ Ըստ ավանդության՝ Աթենքն ունի առնվազն 3.400 տարվա պատմություն։

Դասական Աթենքը հզոր քաղաք-պետություն էր՝ սերտորեն կապված Պիրեյա նավահանգստի հետ։ Լինելով արվեստների, կրթության, իմաստասիրության կենտրոն, Պլատոնի ակադեմիայի, Արիստոտելի լիցեյի հիմնադրման ու գործունեության վայր՝ շատերի կողմից համարվում է արևմտյան քաղաքակրթության ու ժողովրդավարության օրրան (հաշվի է առնվում նրա մշակութային ու քաղաքական մեծ ազդեցությունը մայրցամաքային Եվրոպայի և հատկապես ռոմանական հատվածի վրա)։ Նորագույն ժամանակներում Աթենքը դարձել է մի ընդարձակ մետրոպոլիս, Հունաստանի տնտեսական, ֆինանսական, քաղաքական, մշակութային կենտրոնը և խոշորագույններից մեկը Հարավարևելյան Եվրոպայում։ Նրա Պիրեյա նավահանգիստը ուղևորափոխադրումների ծավալով առաջին տեղն է գրավում Եվրոպայում և երկրորդ տեղը՝ ամբողջ աշխարհում։ Միայն բուն Աթենք քաղաքը, որ մեծապես ընդարձակված ամբողջ քաղաքային համայնքի մի փոքր մասն է կազմում այսօր, ունի 664.046 բնակիչ (2011 թվականի տվյալներով)՝ ըստ պաշտոնական տվյալների զբաղեցնելով 38.96 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ Մեծ Աթենքում ու Մեծ Պիրեյայում միասին ապրում է 3.090.508 մարդ՝ ավելի քան 412 քառակուսի կիլոմետր տարածքի վրա (ըստ Եվրոստատի տվյալների)։

Աթենքը հին աշխարհի տնտեսական, քաղաքական և մշակութային խոշոր կենտրոնն էր։ Մ.թ.ա 146-ից Աթենքը գտնվում էր Հռոմի իշխանության ներքո։ 4-րդ դարից մինչև 1204 թվականը մտնում էր Բյուզանդական կայսրության մեջ։ 1204-1458 թթ-ին Աթենական դքսության մայրաքաղաքն էր։ 1458-ին գրավեցին թուրքերը։ Հույն ժողովրդի 1821-29-ի ազգային-ազատագրական շարժման ժամանակ Աթենքը դարձավ Հունաստանի վարչական, մշակութային և քաղաքական կենտրոնը, 1834-ից մայրաքաղաքը։ 1941-ի ապրիլի 17-ին Աթենքը օկուպացրին գերմանա-ֆաշիստական զավթիչները։ Ազատագրվեց 1944-ի հոկտեմբերի 13-ին՝ հունական ազգային ազատագրության ճակատի (ԷԼԱՍ) զորքերի կողմից։

Պատմություն

Աթենքը հունական մշակույթի ամենահզոր և ամենամեծ քաղաքն էր։ Ոսկեդարում (մոտ մ.թ.ա. 500 թվական - մ.թ.ա. 300 թվական) Հունաստանը դարձավ աշխարհի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը։ Ոսկեդարից հետո Աթենքը դեռ չէր կորցրել իր արժեքը, մինչև Հռոմեական կայսրության ծաղկումը։

529 թվականին Բյուզանդացի կայսր Հուստինիանոսի կողմից մի շարք փիլիսոփայական դպրոցներ փակվեցին։ Դրանից երկու հարյուր տարի առաջ Բյուզանդիայում քրիստոնեությունը հռչակվել էր պետական կրոն։ Եվ այդպես Աթենքը կորցնում է իր փառքը և դառնում գավառական քաղաք։ 13-րդ և 15-րդ դարերի միջև քաղաքի վրա էին հարձակվում բյուզանդացի, ֆրանսիացի և իտալացի ասպետները Լատինական կայսրությունից։

1458 թվականին թուրքերը գրավում են Աթենքը և դարձնում են Օսմանյան կայսրության մի մասը։ 17-19-րդ դարերի ընթացքում կայսրության անկումից հետո Աթենքում մի շարք բնակավայրեր(այդ թվում նաև հին պատմական շենքեր) ավերված էին, իսկ քաղաքը վերահսկում էին մի քանի խմբեր։ Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև անդադար պատերազմները բացասաբար էին ազդում Աթենքի վրա։ Այսպիսով, բոլոր հարձակումների արդյունքում, վենետիկյան քարտուղար Ֆրանչեսկո Մորոսինին 1687 թվականի սեպտեմբերի 22-ին քանդում է Պարթենոնը։

1833 թվականին Աթենքը դառնում է նորաստեղծ Հունաստանի մայրաքաղաքը(այդ ժամանակ քաղաքի բնակչության թիվը հասնում էր հինգ հազարի)։ 1834 թվականին գահին է նստում հունացի թագավոր Օտտոն Բավարացին, նա նպատակներ ուներ վերակառուցել երկիրը և վերադարձնել երկրի հին փառքը։ Աթենք հրավիրված Լեո Ֆոն Կլենցը և Թեոֆիլ Ֆոն Հանսենը սկսեցին կառուցողական աշխատանքները։ Կառուցել են մի քանի գլխավոր փողոցներ, ինչպես նաև Սինտագմա հրապարակը, Աթենքի գլխավոր համալսարանը, Ազգային պարկը, ցուցահանդես-սրահ Զապեիոնը։ 1896 թվականին վերակառուցված Պանատինաիկոս մարզադաշտում՝ կառուցված ամուր մարմարից, տեղի են ունեցել առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը։

20-րդ դարի սկզբին ակտիվ գործունեություն ծավալեցին հնագիտական և վերականգնողական աշխատանքները։ Երկիրը արդեն սկսում էր իր զարգացման փուլը։ 1920 թվականին քաղաքի բնակչությունը աճել էր մինչև 2,000,000 մարդ։ Ըստ հունա-թուրքական համաձայնագրի՝ Աթենք վերադարձան շատ հույներ։ 1920 թվականի Սևրի պայմանագրի, 1923 թվականի Լոզանի համաձայնագրի և 1912-1913 թվականներին Բալկանյան պատերազմների արդյունքում Հունաստանը երկու անգամ մեծացրեց իր տարածքը և բնակչությունը։ Զարգանալով Աթենքը իր արժանապատիվ տեղը զբաղեցրեց եվրոպական մայրաքաղաքների շարքում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը գրավել էին Աթենքը։ Բայց պատերազմից հետո Աթենքում, ինչպես նաև Հունաստանում ընդհանրապես, սկսվեց արագ զարգացման շրջան մինչև 1980 ական թվականները, երբ առաջին անգամ ի հայտ եկան նոր խնդիրներ՝ գերբնակեցվածության և տրանսպորտի։ 1981 թվականին Հունաստանի՝ Եվրամիություն մտնելը բերեց ոչ միայն հսկայական ներդրումներ, այլև մի շարք ուրբոէկոլոգիական խնդիրներ։ Ողջ 1990-ական թվականները քաղաքային իշխանությունները հաջողությամբ իրականացնում էին մի շարք ժամանակակից միջոցառումներ՝ պայքարելով կեղտոտ օդից առաջացած մառախուղի(սմոգ) դեմ։ Արդյունքում, երկրում անգամ 40 °C ժամանակ չի հայտնվել սմոգ-ը։ Տրանսպորտի վիճակը ավելի բարելավվեց շնորհիվ նոր ճանապարհների կառուցմանը, իսկ 2004 թվականի Օլիմպիական խաղերի նախօրեին կառուցվեց ստորգետնյա գիծ։

2004 թվականին այստեղ տեղի ունեցան 28-րդ ամառային Օլիմպիական խաղերը։ 2008 թվականի դեկտեմբերին Աթենքում սկսվեցին անկարգություններ, որը տարածվեց ամբողջ Հունաստանում, հետագայում նաև Եվրոպայում։ Բոլոր անկարգությունների, բողոքների, դժգոհությունների արդյունքում դեկտեմբերի 6 ին ոստիկանության կողմից սպանվեց 16 ամյա մի պատանի։ 2010 թվականին Աթենքը մեկը դարձավ զանգվածային քաղաքացիական անհնազանդության կենտրոններից, որտեղ համազգային հարվածներ էին հասցվում կառավարության համաճգնաժամային միջոցառումներին։

Նոր Աթենք՝ լցված հնագույն հուշարձաններով, աշխարհահռչակ «գիշերային կյանք» ով և բարձրագույն մակարդակի առևտրային կենտրոններով։

Ժամանակակից քաղաքի տեղում առաջին բնակավայրերը երևան են եկել մ. թ. ա. 16-13-րդ դարերում։ Քաղաքի հունարեն անվանումն է Աթենա։ Հին հույները քաղաքի անվանումը կապում էին աստվածուհի Աթենաս Պալլասի անվան հետ, որին համարում էին քաղաքի հովանավորուհին։ Ոմանք, սակայն, ենթադրում են, որ անվանումն ունի նախահունական ծագում, հիմքում ընկած է պելասգերեն (պելասգ ցեղն ապրել է Բալկանյան թերակղզու հարավում մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակում) «բլուր, բարձրավայր» նշանակող արմատը։

Photographies by:
Statistics: Position
2324
Statistics: Rank
53092

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
317856942Click/tap this sequence: 7916

Google street view

Where can you sleep near Աթենք ?

Booking.com
487.369 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 2 visits today.