Context of Հյուսիսային Մակեդոնիա

Հյուսիսային Մակեդոնիա, (ռուսերեն..Македониa- Մակեդոնիա) պետություն Բալկանյան թերակղզում՝ Հարավարևելյան Եվրոպայում։ Այն նախկին Հարավսլավիայի իրավահաջորդ նահագներից մեկն էր, որից հռչակվեց անկախ 1991 թվականին։ Այն դարձել է Եվրամիության անդամ 1993 թվականից, բայց Հունաստանի հետ «Մակեդոնիա» անվան շուրջ անընդհատ վեճի արդյունքում, այն ընդունվեց որպես նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետություն, երբեմն նաև օգտագործվում է Մակեդոնիա կամ ՆՀՀ Մակեդոնիա տերմինը, որը կիրառվում է այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից ինչպիսիք են Եվրամիությունը և ՆԱՏՕ–ն։ 2018 թվականի հունիսի 17–ին Մակեդոնիան և Հունաստանը ստորագրեցին համաձայնագիր, որը նախատեսում էր փոխել անվանումը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն մինչև հարցի վերաբերյալ ազգային հանրաքվե անցկացնելը։ Դեպի ծով ելք չունեցող Մակեդոնիայի Հանրապետությունը հյուսիս–արևմուտքից սահմանակից է Կոսովոյին, հյուսիսից` Սերբիային, արևելքից` Բուլղարիային, հարավից` Հունաստանին և Ալբանիային` արևմուտքից։ Այն կազմում է Մակեդոնիա աշ...Կարդալ ավելին

Հյուսիսային Մակեդոնիա, (ռուսերեն..Македониa- Մակեդոնիա) պետություն Բալկանյան թերակղզում՝ Հարավարևելյան Եվրոպայում։ Այն նախկին Հարավսլավիայի իրավահաջորդ նահագներից մեկն էր, որից հռչակվեց անկախ 1991 թվականին։ Այն դարձել է Եվրամիության անդամ 1993 թվականից, բայց Հունաստանի հետ «Մակեդոնիա» անվան շուրջ անընդհատ վեճի արդյունքում, այն ընդունվեց որպես նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետություն, երբեմն նաև օգտագործվում է Մակեդոնիա կամ ՆՀՀ Մակեդոնիա տերմինը, որը կիրառվում է այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից ինչպիսիք են Եվրամիությունը և ՆԱՏՕ–ն։ 2018 թվականի հունիսի 17–ին Մակեդոնիան և Հունաստանը ստորագրեցին համաձայնագիր, որը նախատեսում էր փոխել անվանումը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն մինչև հարցի վերաբերյալ ազգային հանրաքվե անցկացնելը։ Դեպի ծով ելք չունեցող Մակեդոնիայի Հանրապետությունը հյուսիս–արևմուտքից սահմանակից է Կոսովոյին, հյուսիսից` Սերբիային, արևելքից` Բուլղարիային, հարավից` Հունաստանին և Ալբանիային` արևմուտքից։ Այն կազմում է Մակեդոնիա աշխարհագրական տարածաշրջանի մոտավորապես մեկ երրորդ մասը, որն իր հերթին ներառում է Հունաստանի հյուսիսային, Բուլղարիայի հարավարևմտյան և Ալբանիայի հարավարևելյան հարակից տարածաշրջանները։ Երկիրը աշխարհագրականորեն եզերված է լեռներով, հովիտներով և գետերով։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Սկոպյեն մոտավորապես 2.06 միլիոն բնակչությամբ։ Բնակչության մեծ մասը բնիկ մակեդոնացի է կամ ունի հարավ սլավոնական ծագում։ Ալբանացիները փոքրամասնություն են կազմում, մոտավորապես 25 %, նրանց հաջորդում են թուրքերը, սերբերը, բուլղարացիները։ Տարածաշրջանի պատմությունը սկսվում է հնագույն ժամանակաշրջանից Պաենոյա թագավորությունից մինչև Թրքո-Իլլյանական իշխանությունը։ Մ․թ․ա․ 6-րդ դարի վերջին տարածաշրջանը գրավվում է Աքեմենյան կայսրության կողմից, իսկ մ․թ․ա․ 4-րդ դարի վերջին այն միանում է Մակեդոնիայի թագավորությանը։ Ք․ա. 2-րդ դարում տարածաշրջանը գրավվում է հռոմիացիների կողմից և դառնում է Մակոդոնիայի ամենամեծ նահանգը։ Տարածաշրջանը եղել է Բյուզանդական կայսրության մաս և Ք․հ․ 6-րդ դարի սկզբին հաճախ ենթարկվել է հարձակումների և բնակեցվել սլավոնական ցեղերով։ Հաջորդող դարերին Բուլղարական, Բյուզանդական և սերբական կայսրությունների միջև պայքարի արդյունքում այն տասնչորսերորդ դարից աստիճանաբար հայտնվեց Օսմանյան տիրապետության տակ։ 19-րդ դարի վերջին և 20–րդ դարի սկզբին Մակեդոնիայի ինքնիշխանությունը հաստատվեց, չնայած 1912 թվականից մինչև 1913 թվականը Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում Մակեդոնիայի ժամանակակից տարածքը հայտնվեց Սերբիայի տիրապետության տակ։ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով (1914-1918) այն ներառվեց Սերբիայի թագավորության մեջ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերահիմնադրվեց որպես հանրապետություն (1945 թ.), իսկ 1963 թվականին դարձավ Հարավսլավիայի սոցիալիստական դաշնային հանրապետություն։ Մակեդոնիան եղել է Հարավսլավիայի կազմում սոցիալիստական դաշնային հանրապետություն մինչև 1991 թվականի խաղաղ անկախացումը։Մակեդոնիան Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ է։ 2005 թվականից սկսած այն եղել է Եվրամիությանն անդամակցելու թեկնածու և միևնույն ժամանակ անդամակցել է ՆԱՏՕ–ին։ Չնայած, լինլով Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը, այն մեծ առաջխաղացում է ունեցել բաց շուկայական հարաբերությունների զարգացման մեջ։ Երկրի մայրաքաղաքը Սկոպյեն է՝ 506,926 բնակչությամբ։ Խոշոր քաղաքներից են Բիտոլա՝ 95,385 բն., Կումանովո՝ 70,842 բն., Պրիլեպ՝ 66,246 բն., Տետովո՝ 52,915 բն., Օխրիդ՝ 42,003 բն. և այլն։

Phrasebook

Բարեւ Ձեզ
Здраво
Աշխարհ
Светот
Բարեւ աշխարհ
Здраво свету
Շնորհակալություն
Ви благодарам
Ցտեսություն
Збогум
Այո՛
Да
Ոչ
бр
Ինչպես ես?
Како си?
Լավ Շնորհակալություն
Фино, благодарам
Ինչ արժե?
Колку е?
Զրո
Нула
Մեկը
Еден

Where can you sleep near Հյուսիսային Մակեդոնիա ?

Booking.com
489.446 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 84 visits today.