Context of Ուկրաինա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուկրաինա (այլ կիրառումներ)

Ուկրաինա (ուկր.՝ Україна, Ուկրաինա, [ukrɑˈjinɑ]), պետություն Արևելյան Եվրոպայում, որը Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդ խոշորագույն պետությունն է Եվրոպա աշխարհամասում։ Ուկրաինան հյուսիսում և հյուսիս-արևելքում սահմանակցում է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքում՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։ Ուկրաինան զբաղեցնում է 603,628 քառակուսի կմ տարածք՝ շուրջ 40 միլիոն բնակչությամբ։ Մայրաքաղաքը Կիևն է։ Մյուս խոշորագույն բնակավայրերն են Խարկովը, Օդեսան, Դնիպրոն, Դոնեցկը։

Ուկրաինայի ներկայիս տարածքը բնակեցված է մ․թ․ա․ 32,000 թվականից ի վեր։ Միջնադարյան ժամանակաշրջանում՝ Կիևյան Ռուսիայի օրոք, այն եղել է արևելասլավոնական մշակույթի առանցքային կենտրոնը, որը զարգացել ...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուկրաինա (այլ կիրառումներ)

Ուկրաինա (ուկր.՝ Україна, Ուկրաինա, [ukrɑˈjinɑ]), պետություն Արևելյան Եվրոպայում, որը Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդ խոշորագույն պետությունն է Եվրոպա աշխարհամասում։ Ուկրաինան հյուսիսում և հյուսիս-արևելքում սահմանակցում է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքում՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։ Ուկրաինան զբաղեցնում է 603,628 քառակուսի կմ տարածք՝ շուրջ 40 միլիոն բնակչությամբ։ Մայրաքաղաքը Կիևն է։ Մյուս խոշորագույն բնակավայրերն են Խարկովը, Օդեսան, Դնիպրոն, Դոնեցկը։

Ուկրաինայի ներկայիս տարածքը բնակեցված է մ․թ․ա․ 32,000 թվականից ի վեր։ Միջնադարյան ժամանակաշրջանում՝ Կիևյան Ռուսիայի օրոք, այն եղել է արևելասլավոնական մշակույթի առանցքային կենտրոնը, որը զարգացել է մինչև 13-րդ դար և ավերվել մոնղոլական արշավանքների հետևանքով։ Այս իրադարձություններին հաջորդող 600 տարիների ընթացքում մերօրյա Ուկրաինայի տարածքը կառավարվել է մի շարք արտաքին ուժերի կողմից, այդ թվում՝ Ռեչ Պոսպոլիտայի լեհ-լիտվական թագավորության, Ավստրիական կայսրության, Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և ցարական Ռուսաստանի։ 17-րդ դարում կենտրոնական Ուկրաինայում ձևավորվում է Կազակական հետմանությունը, որն ավելի ուշ բաժանվում է Ռուսաստանի և Լեհաստանի միջև և, ի վերջո, ամբողջությամբ ներառվում Ռուսական կայսրության կազմի մեջ։ Ռուսական հեղափոխությունից հետո ակտիվանում է ուկրաինական ազգային շարժումը, որի արդյունքում 1917 թվականին ձևավորվում է Ուկրաինայի ժողովրդական հանրապետությունը։ Այնուամենայնիվ, ուկրաինական անկախ պետությունը կարճ կյանք է ունենում և 1917 թվականին Ուկրաինան ենթարկվում է բոլշևիկյան բանակի ռազմախուժմանը։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո 1922 թվականին սոցիալիստական Ուկրաինան դառնում է Խորհրդային միության հիմնադիր-անդամ։ 1932-1933 թվականներին խորհրդային իշխանությունների կողմից կազմակերպված «Հոլոդոմոր»-ի զոհ են դառնում միլիոնավոր ուկրաինացիներ։ 1939 թվականին Լեհաստանի դեմ խորհրդա-գերմանական ագրեսիայի արդյունքում Ուկրաինական ԽՍՀ-ն արևմուտքում ձեռք է բերում նոր տարածքներ։ 1954 թվականին Ղրիմի փոխանցումով Ուկրաինան ընդարձակվում է դեպի հարավ։ 1945 թվականին Ուկրաինայի ԽՍՀ-ն դառնում է Միավորված ազգերի կազմակերպության անդամ։Խորհրդային տարիներին Ուկրաինան երկրորդ ամենաբնակեցված և արդյունաբերական հանրապետությունն էր ԽՍՀՄ կազմում։

Անկախացումից հետո Ուկրաինան կառավարվում է որպես ունիտար հանրապետություն՝ կիսանախագահական համակարգով։ Այն իրեն հռչակում է չեզոք պետություն՝ սահմանափակ ռազմական գործընկերություն ձևավորելով Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ՝ միաժամանակ 1994 թվականին գործընկերություն հաստատելով ՆԱՏՕ-ի հետ։ 2013 թվականին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կասեցնում է Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ հօգուտ ՌԴ-ի հետ ավելի սերտ տնտեսական կապերի։ Արդյունքում՝ Ուկրաինայում բռնկվում են զանգվածային բողոքի ցույցեր և ակցիաներ, որոնք հայտնի են դառնում Եվրամայդան անվանումով՝ վերաճելով Արժանապատվության հեղափոխության։ Այն հանգեցնում է Յանուկովիչի վարչակարգի տապալման և նոր կառավարության հաստատման։ Այս իրադարձությունները հիմք են հանդիսանում 2014 թվականի մարտին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և հաջորդ ամիս՝ Դոնբասի անջատողականների կողմից պատերազմի սանձազերծման համար։ Ռուս-ուկրաինական հակամարտության շրջանակներում 2022 թվականին փետրվարին ռուսական զորքերը ներխուժում են Ուկրաինա՝ այս երկրի ողջ տարածքը դարձնելով արյունալի պատերազմի մարտադաշտ։

Ուկրաինան իր որդեգրած եվրոատլանտյան ինտեգրացիայի արտաքին քաղաքական կուրսի շրջանակներում շարունակում է ավելի սերտ տնտեսական, քաղաքական և ռազմական կապեր փնտրել Արևմուտքի երկրների հետ՝ Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմի հետ մեկտեղ։

Ուկրաինան զարգացող երկիր է՝ միջինից ցածր եկամուտ ունեցող տնտեսությամբ։ Գտնվում է Եվրոպայի ամենաաղքատ պետությունների շարքում․ 2020 թվականի դրությամբ այն տառապում է կյանքի ցածր տևողությամբ և համատարած կոռուպցիայով։ Մարդկային զարգացման ինդեքսում զբաղեցնելով 74-րդ տեղը։ Այնուամենայնիվ, իր ընդարձակ բերրի հողերի շնորհիվ Ուկրաինան աշխարհում հացահատիկ արտահանող առաջատար երկրներից է։ Այն ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՎՈւԱՄ կազմակերպության, Ասոցացման եռյակի և Լյուբլինյան եռանկյունու անդամ է։

More about Ուկրաինա

Basic information
  • Currency Գրիվնա
  • Native name Україна
  • Calling code +380
  • Internet domain .ua
  • Speed limit 130
  • Mains voltage 230V/50Hz
  • Democracy index 5.81
Population, Area & Driving side
  • Population 41167335
  • Տարածք 603550
  • Driving side right

Phrasebook

Բարեւ Ձեզ
Привіт
Աշխարհ
світ
Բարեւ աշխարհ
Привіт Світ
Շնորհակալություն
Дякую
Ցտեսություն
до побачення
Այո՛
Так
Ոչ
Ні
Ինչպես ես?
Як ти?
Լավ Շնորհակալություն
Добре, дякую
Ինչ արժե?
Скільки це коштує?
Զրո
Нуль
Մեկը
Один

Where can you sleep near Ուկրաինա ?

Booking.com
489.353 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 180 visits today.