Софійський собор (Київ)

( Սոֆիայի տաճար (Կիև) )

Սոֆիայի տաճար, ճարտարապետության նշանավոր հուշարձան։ Հիմնադրվել է 1037 թվականին։

Եղել է Կիևյան Ռուսիայի գլխավոր պաշտամունքային և հասարակական կառույցը, կիևյան մոնոպոլիտների գլխավոր տաճարը։ Սոֆիայի տաճարը (կառուցված է հիմնականում պլինթոսով՝ տափակ, լայն, քառակուսի թրծված աղյուս) մեծաչափ (37 մետր x 55 մետր), հնգանավ, հնգաբսիդ, 13 գմբեթով խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Երեք կողմից շրջապատված է երկհարկանի սրահով, որին արևմուտքից ներկցված 2 աշտարակների աստիճանները տանում են դեպի ընդարձակ վերնադասերը։ Ներսում պահպանվել են 11-րդ դարի խճանկարներ և որմնանկարներ։

Սոֆիայի տաճարը հայ-ռուսական և հայ-ուկրաինական մշակութային կապերի հնագույն հուշարձաններից է։ Տաճարի արտաքին հարավային սրահի արևելյան մասում պահպանվել են որմնանկարների հետքեր՝ Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմեի պատկերներով, ինչպես և 16-17-րդ դարերի 22 հայերեն արձանագրություններ։ Հայերեն արձանագրություններ կցագրերի տեսքով պահպանվել են նաև Յարոսլավ Իմաստունի սարկոֆագի (11-րդ դար) կափարիչի վրա։

Ուկրաինական բարոկկոյի ձևերո...Կարդալ ավելին

Ուկրաինական բարոկկոյի ձևերով Սոֆիայի տաճարի այժմյան տեսքը 17-րդ դարի վերջից մինչև 1707 թվականը վերակառուցումների արդյունք է։ Խորհրդային ժամանակաշրջանում Սոֆիայի տաճարը վերականգնվել է։ 1934-ին հիմնվել է «Սոֆիայի տաճար» պատմաճարտարապետական թանգարան-արգելոցը, որն ընդգրկում է ոչ միայն Սոֆիայի տաճարը, այլ նրան շրջապատող 17-18 դարերի կառույցների համալիրը։

Photographies by:
Statistics: Position
333
Statistics: Rank
438557

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
876395142Click/tap this sequence: 9611
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սոֆիայի տաճար (Կիև) ?

Booking.com

What can you do near Սոֆիայի տաճար (Կիև) ?

8.821.204 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 3.319 visits today.