Українська вишивка ( Ուկրաինական ասեղնագործություն )
Ուկրաինական ասեղնագործություն (ուկր.՝ Українська вишивка), ուկրաինական ժողովրդի ժողովրդական դեկորատիվ արվեստի տեսակներից մեկը, կտորի կամ կաշվի վրա զարդանկարի կամ սյուժետային պատկերների տեսքով։ Ասեղնագործությունը կատարվում է ձեռքով կամ կարի մեքենայով, հիմնականում տղամարդկանց և կանանց հագուստի, ինչպես նաև տնային գործածության իրերի` սփռոցների, սրբիչների, բարձի երեսների և այլ իրերի վրա։
Ասեղնագործությունը բացի հագուստի և ինտերիերի զարդանախշ լինելուց իր մեջ կրում է ծիսական գաղտնախորհուրդներ։ Նա պաշտպանում է կայծակից, անզավակությունից, անբերրիությունից, անհաջողությունից և այլ երևույթներից։
Ասեղնագործությունը կատարվում է հագուստի որոշակի մասերի վրա, թևքերի վերջնամասում, բկանցքի կամ օձիքի և քղանցքի վրա, այնպիսի տեղերում, որոնք չեն հպվում մամնին։ Ասեղնագործության գույնն ու արտաքին տեսքը նույնպես ունեն իրենց նշանակությունը։