Прип'ять (місто)

( Պրիպյատ )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պրիպյատ (այլ կիրառումներ)

Պրիպյատ (ուկրաիներեն՝ Прип'ять), լքված քաղաք (քաղաք-ուրվական) Ուկրաինայի Կիևի երկրամասում։ Գտնվում է Պրիպյատ գետի ափին՝ Չեռնոբիլի ատոմակայանից 3 կմ հեռավորության վրա։ Հեռավորությունը մայրաքաղաք Կիևից կազմում է 94 կմ։

Հիմնադրվել է 1970 թվականի Փետրվարի 4-ին։ Կառուցվել է որպես Չեռնոբիլի ատոմակայանում աշխատողների և նրանց ընտանիքների համար նախատեսված ապրելավայր ։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1979 թվականին՝ ունենալով մոտ 49 000 բնակչություն։

Չեռնոբիլի ատոմակայանի վթարից մեկ օր անց՝ 1986 թվականի ապրիլի 27-ին, Պրիպյատի բնակչությունը ենթարկվել է զանգվածային տարհանման՝ ստեղծված վտանգավոր ռադիացիոն դաշտի պատճառով։ Քաղաքն անմարդաբնակ է մինչ օրս։

Պատմություն

Հիմնադրվել է 1970 թվականի փետրվարի 4-ին՝ Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակիցներին և նրանց ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար։ Եղել է Խորհրդային Միության թվով իններորդ ատոմային քաղաքը։ Պրիպյատը նաև ծառայել է որպես արժեքավոր ջրային և երկաթգծային կայարան։ Քաղաքային նախագիծը կատարվել էր մոսկովյան ճարտարապետների կողմից՝ այսպես կոչված «եռանկյունային սկզբունքով», ինչը այն ժամանակներին համարվում էր խորհրդային ճարտարապետության ամենատարածված և առաջադեմ քաղաքային նախագիծներից մեկը։ «Եռանկյունային նախագիծը» ենթադրում էր իրարից հավասարապես ընդմիջվող հինգ հարկանի շինություններ, որոնց հարևանությամբ գտնվում են ավելի բարձրահարկ շինություններ, իսկ միջկառուցային տարածություններում պիտի առկա լինեին լայնարձակ ծառուղիներ և բաց տարածություններ, յուրաքանչյուր անկյունից պիտի հնարավոր լիներ ազատ տեսնել հորիզոնը։ ունենալով եռանկյունային ձևաչափի բոլոր չափանիշները՝ Պրիպյատը ուներ լայն ճանապարհներ, որոնք պիկ ժամերին կանխում էին ավտոմեքենաների խցանումները։

Հիմնադրումից ինը տարի անց՝ 1979 թվականին, Պրիպյատը ստանում է քաղաքի կարգավիճակ։ 1985 թվականի նոյեմբերին անցկացված մարդահամարի տվյալներով Պրիպյատի բնակչությունը կազմել է 47 500 մարդ։ Բնակչության տարեկան աճը կամել է 1500 մարդ։ Տարեկան ծնելությունը կազմել է 800 մարդ։ Միության տարբեր ծայրերից տարեկան 500 - 600 մարդ բնակություն է հաստատել Պրիպյատում։

Բնակչության զանգվածային տարհանումը սկսվել է 1986 թվականի ապրիլի 27-ին և շարունակվել մինչև ապրիլի 29-ը։ Պրիպյատցիներին վերաբնակեցնելու համար Չեռնոբիլի ատոմակայանից 50 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Դնեպր գետի ձախ ափին կառուցվում է Սլավուտիչ քաղաքը։

Վթարից հետո անցկացվել են դիզռադիացիոն միջոցառումներ, որոնք նշանակալիորեն իջեցրել են քաղաքում տիրող ռադիացիոն միջավայրը։

Photographies by:
Omar David Sandoval Sida - CC BY-SA 4.0
Wendelin Jacober - CC0
Statistics: Position
1342
Statistics: Rank
89848

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
376829514Click/tap this sequence: 5237
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Պրիպյատ ?

Booking.com
491.674 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 148 visits today.