Context of Բելառուս

Բելառուս (ՄՀԱ՝ /bɛləˈruːs/: Բելառուսերեն.՝ Белару́сь, ՄՀԱ՝ [bʲɛlaˈrusʲ]; Ռուսերեն.՝ Белору́ссия)՝ պաշտոնական անվանում Բելառուսի Հանրապետություն (Բելառուսերեն.՝ Рэспубліка Беларусь Ռուսերեն.՝ Республика Белоруссия), դեպի ծով ելք չունեցող պետություն Արևելյան Եվրոպայում։ Հյուսիս-արևելքում սահմանակից է Ռուսաստանին, հյուսիսում՝ Լիտվային և Լատվիային, հարավում՝ Ուկրաինային, արևմուտքում՝ Լեհաստանին։ Մայրաքաղաքը Մինսկն է, խոշոր քաղաքներն են Բրեստը, Գրոդնոն, Գոմելը, Մոգիլյովը և Վիտեբսկը։ Մինչև 1991 թվականը ԽՍՀՄ-ի կազմում էր։

Երկրի բնակչության մեծ մասն ապրում է խոշոր քաղաքներում։ Բնակչության ավելի քան 80%-ը էթնիկ բելառուսներ են, ամենամեծ ազգային փոքրամասնություներն են ռուսները, լեհերը և ուկրաինացիները։ Պաշտոնական լեզուներն են բելառուսերենը և ռուսերենը։ Դավանանքային առումով մեծ մասը ուղղափառ քրիստոնյաներ են, Բելառուսի ուղղափառ եկեղեցու հետևորդներ, որը Ռուս ուղղափառ եկեղեցու իրավասության տակ է, իսկ երկրի արևմուտքում կա կաթոլ...Կարդալ ավելին

Բելառուս (ՄՀԱ՝ /bɛləˈruːs/: Բելառուսերեն.՝ Белару́сь, ՄՀԱ՝ [bʲɛlaˈrusʲ]; Ռուսերեն.՝ Белору́ссия)՝ պաշտոնական անվանում Բելառուսի Հանրապետություն (Բելառուսերեն.՝ Рэспубліка Беларусь Ռուսերեն.՝ Республика Белоруссия), դեպի ծով ելք չունեցող պետություն Արևելյան Եվրոպայում։ Հյուսիս-արևելքում սահմանակից է Ռուսաստանին, հյուսիսում՝ Լիտվային և Լատվիային, հարավում՝ Ուկրաինային, արևմուտքում՝ Լեհաստանին։ Մայրաքաղաքը Մինսկն է, խոշոր քաղաքներն են Բրեստը, Գրոդնոն, Գոմելը, Մոգիլյովը և Վիտեբսկը։ Մինչև 1991 թվականը ԽՍՀՄ-ի կազմում էր։

Երկրի բնակչության մեծ մասն ապրում է խոշոր քաղաքներում։ Բնակչության ավելի քան 80%-ը էթնիկ բելառուսներ են, ամենամեծ ազգային փոքրամասնություներն են ռուսները, լեհերը և ուկրաինացիները։ Պաշտոնական լեզուներն են բելառուսերենը և ռուսերենը։ Դավանանքային առումով մեծ մասը ուղղափառ քրիստոնյաներ են, Բելառուսի ուղղափառ եկեղեցու հետևորդներ, որը Ռուս ուղղափառ եկեղեցու իրավասության տակ է, իսկ երկրի արևմուտքում կա կաթոլիկ եկեղեցու փոքր համայնք։

Բելառուսը անդամ է մի շարք միջազգային կառույցների, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպություն, Սևծովյան տնտեսական համագործակցություն, Անկախ պետությունների համագործակցություն, Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպություն և Եվրասիական Տնտեսական Միություն։

Where can you sleep near Բելառուս ?

Booking.com
487.402 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 28 visits today.