Київський метрополітен

( Կիևի մետրոպոլիտեն )

Կիևի մետրոպոլիտեն (ուկրաիներեն՝ Київський метрополітен կամ Київське метро), մետրոհամակարգ, որը հանդիսանում է Կիևի հասարակական տրանսպորտի հենակետը։ Այն Ուկրաինայի առաջին արագ տրանզիտային համակարգն էր և երրորդն էր ԽՍՀՄ-ում (Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մետրոներից հետո)։ Այն ունի 3 գծեր՝ ընդհանուր 37,6 կմ երկարությամբ և 52 կայարաններ։ Մետրոպոլիտենը կատարում է Կիևի հասարակական տրանսպորտով փոխադրումների 38%-ը։ 2013 թ. մետրոպոլիտենը տեղափոխել է 536,2 միլիոն ուղևորների։ Աշխարհի ամենախորը կայարաններից մեկը՝ Արսենալնան, համակարգում է հիմնադրվել։

Պատմություն
 
Տեսարան դեպի գիծ 1-ը Դնեպրի ձախ ափից

Կիևի արագ փոխադրման պատմությունը սկսվում է 1916 թվականից, երբ ռուս-ամերիկյան առևտրով զբաղվող բիզնես ընկերությունը փորձեց հավաքել գումար և հովանավորել Կիևի մետրոպոլիտենի կառուցումը։ Ցարական կառավարության անկումից հետո Սկորոպադսկին նույնպես հետաքրքրված էր կառուցվող համակարգով, սակայն Ուկրաինայի նահանգի անկումից հետո Ուկրաինան ընկավ քաղաքացիական պատերազմի քաոսի մեջ, և նախագիծը հետաձգվեց։

Ռուսական քաղաքացիական պատերազմում բոլշևիկների հաղթանակի հետևանքով Կիևը դարձավ գավառական քաղաք, և քաղաքը բարելավելու ոչ մի պլաններ չգծվեցին։ Երկու տասնամյակ հետո այս ամենը փոխվեց, երբ 1934 թ. ԽՍՀՄ-ի Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիև։ 1936 թ. հուլիսի 9-ին Կիևի ղեկավարությունը աչքի անցկացրեց Փափազովի (Փափազյանի)՝ Մոսկվայի տրանսպորտի ինժեներության համալսարանի շրջանավարտի նախագծին, որ կոչվում էր «Կիևի մետրոյի նախագիծ»։ Հանդիպման րոպեներում նշվում է, որ «հեղինակը հաջող կերպով շրջանցել է Կիև քաղաքի վերակառուցման խնդիրներից մեկը և ներքաղաքային փոխադրամիջոցի հիմնադրումը, նույնպես պատասխանել է տարբեր հարցերի՝ կապված մետրոյի նախագծի հետ»։ Ինժեներ Փափազյան բոնուս է ստացել 1000 ռուբլու չափով իր նախագծի համար Կիևից։

Պատերազմի ընթացքում կրած սարսափելի ավերածությունների հետևանքով մասսայական վերակառուցումներ սկսվեցին ԽՍՀՄ-ի երրորդ ամենամեծ քաղաքի համար։ Այս անգամ մետրոպոլիտենը նախագծի մեջ էր, և կառուցումը սկսվեց 1949 թ. օգոստոսին։ 11 տարի անց 5.2 կմ երկարությամբ առաջին հատվածը բացվեց, որը միացնում էր Վոկզաինան Դնիպրոյին։

Vokzalna metro station in Kyiv.jpg 

Այդ հինգ կայարաննեը ձևավորեցին կենտրոնակն հատվածը, որ հայտնի է որպես Սվյատոշինսկո-Բրովարսկա գիծ։ Այն ձգվում է քաղաքի արևմուտքից դեպի արևելք։ Գիծը խաչվում է Դնեպր գետի հետ 1965 թ. նոր նախագծված մետրո-գետում և գնում արևելք՝ դեպի լայն բնակեցում ունեցով տարածքներ, որոնք կառուցվել են գետի ձախ հատվածում և ավելի ընդարձակվել 1968 և 1971 թթ.։ Միաժամանակ ընդգրկել է Սվյատոշինի և Բիլիչիի ամենաբնակելի տարածքները։

Heroiv Dnipra metro station Kiev 2011 01.jpg 

Երկրորդ գծի կառուցումը սկսվել է 1970-ական թվականներին, իսկ առաջին երեք գծերը բացվել են 1976 թվականին։ Այն հայտնի է որպես Կուրենիվսկո-Չերվոնոարմիյսկա գիծ։ 1980-1982 թթ. այն հասավ մինչև Օբոլոն, ապա՝ ամենաշատ բնակեցված շրջանը Կիևի հյուսիսում։ Միաժամանակ կառուցումը շարունակվեց հարավ-արևմուտքում նոր կայարանների ավելացմամբ 1981-1984 թթ.։

Երրորդ՝ Սիրեցկո-Պեչերսկա գծի կառուցումը սկսվեց 1981 թ.։

2010 թ. դեկտեմբերի 15-ին բացվեցին երեք նոր կայարաններ Տերեմկիի ուղղությամբ։ 2010 թ. դեկտեմբերի 27-ին բացվեց նոր կայարանը՝ Վյստավկովյի կենտրոնը։

Photographies by:
Statistics: Position
345
Statistics: Rank
372665

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
986471325Click/tap this sequence: 8751
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Կիևի մետրոպոլիտեն ?

Booking.com

What can you do near Կիևի մետրոպոլիտեն ?

8.845.191 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 677 visits today.