Тунель кохання

( Սիրո թունել (բնության հուշարձան) )

Սիրո թունել (ուկր.՝ Туне́ль коха́ння), տեղային նշանակության բնության հուշարձան։ Գտնվում է Ուկրաինայում՝ Կլևան ավանի հարևանությամբ, Ռովնոյի շրջանի Ռովնոյի մարզում, Կլևանից Օրժև տանող երկաթուղու մի հատվածում։

Այն իրենից ներկայացնում է բուսաբանական ֆենոմեն՝ մոտ 4կմ երկարությամբ կանաչ թունել, անտառային զանգվածում, ստեղծված ծառերի մացառուտներով և թփերով, որոնք հյուսվել են իրար մեջ առաջացնելով ճիշտ կամարաձև խիտ թունել։ Արդյունաբերական գնացքը այս ճանապարհով անցնում է օրը երեք անգամ։

Թունելը ուխտագնացության վայր է սիրահար զույգերի և զբոսաշրջիկների համար։ Գոյություն ունի զբոսաշրջային առասպել, ըստ որի, եթե սիրահարված զույգերը անցնեն թունելով և երազանք պահեն, ապա այդ երազանքը կկատարվի։ Որոշ նորապսակներ այստղ ծաղիկներ են տնկում, որպես իրենց զգացմունքների խորհրդանիշ։

2013 թվականի նոյեմբերի սկզբին զանգվածային լրատվության միջոցներում հաղորդագրություն հայտնվեց թունելում շախմատային հաջորդականությամբ 700 մետր երկայնքով, ծառերի պրոֆիլակտիկ հատումումն...Կարդալ ավելին

Սիրո թունել (ուկր.՝ Туне́ль коха́ння), տեղային նշանակության բնության հուշարձան։ Գտնվում է Ուկրաինայում՝ Կլևան ավանի հարևանությամբ, Ռովնոյի շրջանի Ռովնոյի մարզում, Կլևանից Օրժև տանող երկաթուղու մի հատվածում։

Այն իրենից ներկայացնում է բուսաբանական ֆենոմեն՝ մոտ 4կմ երկարությամբ կանաչ թունել, անտառային զանգվածում, ստեղծված ծառերի մացառուտներով և թփերով, որոնք հյուսվել են իրար մեջ առաջացնելով ճիշտ կամարաձև խիտ թունել։ Արդյունաբերական գնացքը այս ճանապարհով անցնում է օրը երեք անգամ։

Թունելը ուխտագնացության վայր է սիրահար զույգերի և զբոսաշրջիկների համար։ Գոյություն ունի զբոսաշրջային առասպել, ըստ որի, եթե սիրահարված զույգերը անցնեն թունելով և երազանք պահեն, ապա այդ երազանքը կկատարվի։ Որոշ նորապսակներ այստղ ծաղիկներ են տնկում, որպես իրենց զգացմունքների խորհրդանիշ։

2013 թվականի նոյեմբերի սկզբին զանգվածային լրատվության միջոցներում հաղորդագրություն հայտնվեց թունելում շախմատային հաջորդականությամբ 700 մետր երկայնքով, ծառերի պրոֆիլակտիկ հատումումների մասին, Դատախազությունը և Գոսէկոտեսչությունը գնահատել են հասցված վնասի չափը։ Կարծիք կար, որ հատումների արդյունքում «Սիրո թունելը» ոչնչացվել է։ Սակայն ըատ 2014 թվականի մայիսի տվյալների սրանք միայն ասեկոսեներ էին և իրականում թունելը դեռևս իր տեղում է։

Ճապոնացի ռեժիսոր Ակիյոշի Իմազակին 2014 թվականին նկարել է «Կլևան՝ Սիրո թունել» ռոմանտիկ դրաման։ Ֆլմի առաջին ցուցադրությունը եղել է 2014 թվականի նոյմբերի 23-ին Խանկայսկի միջազգային կինոփառատոնին, սակայն ֆիլմի պրեմիերան պլանավորված էր 2015 թվականին։ Ֆիլմի սյուժեն անմիջականորեն կապված էր ուկրաինական բնության հրաշքի հետ։

Photographies by:
Statistics: Position
2194
Statistics: Rank
56155

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
987543621Click/tap this sequence: 9168

Google street view

Where can you sleep near Սիրո թունել (բնության հուշարձան) ?

Booking.com
489.171 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 8 visits today.