Πλατεία Συντάγματος

( Սինտագմա )

Սինտագման (հուն․՝ Πλατεία Συντάγματος), կամ Սահմանադրության հրապարակ, հրապարակ Աթենքում։ Հրապարակում է գտնվում է թագավորական պալատը, որտեղ ներկայումս տեղակայված է Հունաստանի խորհրդարանը։ Կրում է հունական սահմանադրության անունը, որը առաջարկվել է Հունաստանի թագավոր Օտտոն I-ի կողմից 1843 թվականի սեպտեմբերի 3-ին։

Հրապարակը սահմանակից Գեորգ I թագավորի փողոցին հյուսիսից, Օտտոնի փողոցին հարավից, Ֆիլելիոնի փողոցին՝ արևմուտքում և Ամալիասի պողոտային՝ արևելքում։

Հրապարակը ներառում է երկու կանաչ զոնաներ։ Հրապարակի հենց կենտրոնում կառուցված է շատրվան, որտեղ տեղադրված է Նեապոլի ազգային հնագիտական թանգարանի արձանների կրկնօրինակները, որոնց նվիրել է քաղաքին 19-րդ դարում լորդ Բյութին, ով Օտտոն արքայի պաշտոնական ներկայացուցիչն էր։

Հրապարակի արևելյան հատվածում կանգնած է Թագավորական պալատը, որը ունի մարմարե աստիճաններ։ Այստեղից կարելի է անցում կատարել դեպի Ամալիաս պողոտա։ Յուրաքանչյուր ամը մեկ Անհայտ զինվորի հուշարձանի մոտ տեղի է ու...Կարդալ ավելին

Սինտագման (հուն․՝ Πλατεία Συντάγματος), կամ Սահմանադրության հրապարակ, հրապարակ Աթենքում։ Հրապարակում է գտնվում է թագավորական պալատը, որտեղ ներկայումս տեղակայված է Հունաստանի խորհրդարանը։ Կրում է հունական սահմանադրության անունը, որը առաջարկվել է Հունաստանի թագավոր Օտտոն I-ի կողմից 1843 թվականի սեպտեմբերի 3-ին։

Հրապարակը սահմանակից Գեորգ I թագավորի փողոցին հյուսիսից, Օտտոնի փողոցին հարավից, Ֆիլելիոնի փողոցին՝ արևմուտքում և Ամալիասի պողոտային՝ արևելքում։

Հրապարակը ներառում է երկու կանաչ զոնաներ։ Հրապարակի հենց կենտրոնում կառուցված է շատրվան, որտեղ տեղադրված է Նեապոլի ազգային հնագիտական թանգարանի արձանների կրկնօրինակները, որոնց նվիրել է քաղաքին 19-րդ դարում լորդ Բյութին, ով Օտտոն արքայի պաշտոնական ներկայացուցիչն էր։

Հրապարակի արևելյան հատվածում կանգնած է Թագավորական պալատը, որը ունի մարմարե աստիճաններ։ Այստեղից կարելի է անցում կատարել դեպի Ամալիաս պողոտա։ Յուրաքանչյուր ամը մեկ Անհայտ զինվորի հուշարձանի մոտ տեղի է ունենում էվզոնների պահակության հերթափոխ։ Տոն օրերին և կիրակի օրը պահակախմբի հերթափոխը տեղի է ունենում մեծ հանդիսավորությամբ։ Հերթափոխը տեղի է ունենում զինվորական երաժշտախմբի և ավելի քան 120 էվզոնների մասնակցությամբ։

Սինտագմա հրապարակի մոտ են գտնվում «Grande Bretagne», «Titania» հյուրանոցային համալիրները։

2011—2012 թվականներին Սինտագմա հրապարակը բազմիցս եղել է հույն ցուցարարների հավաքատեղի, ովքեր բողոքում էին հունական տնտեսության վատթար վիճակի դեմ։

Photographies by:
Statistics: Position
6145
Statistics: Rank
63302

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
135269847Click/tap this sequence: 3711
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սինտագմա ?

Booking.com
8.714.404 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 542 visits today.