ایران

Իրան
Dolphinphoto5d - CC BY-SA 4.0 Edriss bahrampour - CC BY-SA 4.0 Navid Alizadeh Sadighi - CC BY-SA 4.0 Soroush.javadian - CC BY-SA 4.0 Hamidrasooli1364 - CC BY-SA 4.0 DAVID HOLT - CC BY-SA 2.0 Delphine74 - CC BY-SA 3.0 Mahmoud Hashemi from San Jose, CA, USA - CC BY-SA 2.0 Shahab P. - CC BY-SA 4.0 ninara - CC BY-SA 2.0 Beluchistan - CC BY-SA 2.0 Edriss bahrampour - CC BY-SA 4.0 AlChtzn - CC BY-SA 4.0 DAVID HOLT - CC BY-SA 2.0 Mehdi Rafiei - CC BY-SA 4.0 Örlygur Hnefill - CC BY 2.0 Dolphinphoto5d - CC BY-SA 4.0 Didehjahan Bahram - CC BY-SA 4.0 Edriss bahrampour - CC BY-SA 4.0 Mahmoud Hashemi from San Jose, CA, USA - CC BY-SA 2.0 Omid Jafarnejad - CC BY 3.0 Diego Delso - CC BY-SA 4.0 مهدی احدزاده - CC BY-SA 4.0 Hamidrasooli1364 - CC BY-SA 4.0 Amir Pashaei - CC BY-SA 4.0 Örlygur Hnefill - CC BY 2.0 Hamidrezabazargani - CC BY-SA 4.0 Ara9979 - CC BY-SA 4.0 Morteza salehi70 - CC BY-SA 4.0 Shahab P. - CC BY-SA 4.0 Morteza salehi70 - CC BY-SA 4.0 Arad - CC BY-SA 3.0 Dolphinphoto5d - CC BY-SA 4.0 Hamidrasooli1364 - CC BY-SA 4.0 Mahmoud Hashemi from San Jose, CA, USA - CC BY-SA 2.0 Ninara from Helsinki, Finland - CC BY 2.0 Ninara from Helsinki, Finland - CC BY 2.0 Andrew.Lorenzs - Public domain Soroush.javadian - CC BY-SA 4.0 Alireza Javaheri - CC BY 3.0 Beluchistan - CC BY-SA 2.0 Jeanne Menj - CC BY 2.0 Soroush.javadian - CC BY-SA 4.0 Dolphinphoto5d - CC BY-SA 4.0 https://www.flickr.com/photos/ninara/ - CC BY 2.0 Edriss bahrampour - CC BY-SA 4.0 Diego Delso - CC BY-SA 4.0 Mohammad Reza Domiri Ganji - CC BY-SA 4.0 Carole Raddato - CC BY-SA 2.0 Meysem - CC BY-SA 3.0 Dolphinphoto5d - CC BY-SA 4.0 بهرام ديده جهان - CC BY-SA 4.0 Mobina ghanbaryan - CC BY-SA 4.0 Andrew.Lorenzs - Public domain Dolphinphoto5d - CC BY-SA 4.0 Rezazabet - CC BY-SA 4.0 Carole Raddato - CC BY-SA 2.0 No images

Context of Իրան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իրան (այլ կիրառումներ)

Իրան (պարսկերեն՝ ایران Irān), նաև հայտնի որպես Պարսկաստան, պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարսկերեն՝ جمهوری اسلامی ایران‎), ինքնիշխան պետություն Արևմտյան Ասիայում։ Ավելի քան 81 միլիոն բնակչությամբ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է։ 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում։ Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին (Իրաքյան Ք...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իրան (այլ կիրառումներ)

Իրան (պարսկերեն՝ ایران Irān), նաև հայտնի որպես Պարսկաստան, պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարսկերեն՝ جمهوری اسلامی ایران‎), ինքնիշխան պետություն Արևմտյան Ասիայում։ Ավելի քան 81 միլիոն բնակչությամբ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է։ 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում։ Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին (Իրաքյան Քուրդիստան)։ Երկիրը գտնվում է Եվրասիայի և Արևմտյան Ասիայի կենտրոնում, իսկ Հորմուզի նեղուցը երկրին տալիս է աշխարհաքաղաքական մեծ կարևորություն։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը։

Իրանի տարածքում են ծնունդ առել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից շատերը, որոնք սկսվել են Էլամական թագավորություններից մ.թ.ա. չորրորդ հազարամյակում։ Իրանական ժողովուրդներից առաջինը միավորվել են Մեդերը մ.թ.ա. յոթերորդ դարում և հզորության գագաթնակետին են հասել Աքեմենյան պետության ժամանակ, որը հիմնադրել էր Կյուրոս Բ Մեծը մ.թ.ա. վեցերորդ դարում, որի տարածքները ձգվում էին Արևելյան Եվրոպայից մինչև Ինդոս գետի ավազան` դառնալով մինչ այդ եղածներից ամենաընդարձակ պետությունը։ Պարսկական իշխանությունը տապալվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից մ.թ.ա. չորրորդ դարում, սակայն վերամիավորվեց շուտով որպես Պարթևստան, որին իր հերթին փոխարինեց Սասանյան Պարսկաստանը։ Սասանյանները դարձան համաշխարհային գերտերություն հաջորդ չորս դարերում։

Արաբական արշավանքները Պարսկաստան սկսվեցին յոթերորդ դարում և արդյունքում Իրանը իսլամացվեց` փոխարինելով Զրադաշտականությունը և Մանիքեությունը Իսլամով։ Իրանը մեծ ներդրում ունեցավ Իսլամական ոսկե դարում, որը ծնեց մեծ թվով ազդեցիկ արվեստագետների և գիտնականների։ Երկու դար անց Իրանում սկսեցին կառավարել իսլամական տարբեր բնիկ տոհմեր, որոնք ավելի ուշ նվաճվեցին սելջուկների և մոնղոլների կողմից։ Սեֆյանների հզորացումը 15-րդ դարում բերեց միացյալ պարսկական պետության և ազգային ինքնորոշման վերահիմնադրմանը, որին հաջորդեց Իրանի վերափոխումը Շիա Իսլամի, որը շրջադարձային կետ դարձավ Իսլամի պատմության մեջ։ 18-րդ դարում Պարսկաստանը Նադիր շահի օրոք դարձավ աշխարհի հզորագույն տերություններից մեկը։ 19-րդ դարի հակամարտությունները Ռուսական կայսրության հետ բերեցին նշանակալի տարածքային կորուստների։ Հանրային ճնշումները 1906 թվականին բերեցին սահմանադրական հեղափոխության, որից հետո հաստատվեց սահմանադրական միապետություն։ 1953 թվականին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կողմից հրահրված հեղաշրջումը Իրանը դարձրեց Արևմուտքի հետ լավ հարաբերություններով երկիր։ Օտարերկրյա ազդեցության դեմ բողոքները 1979 թվականին բերեցին հեղափոխության, որի արդյունքում հիմնադրվեց Իսլամական հանրապետություն։ 1980-ական թվականներին երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ Իրաքի դեմ, որը տևեց մոտ ինը տարի, և արդյունքում երկու երկրները ունեցան մարդկային և ֆինանսական ահռելի կորուստներ։

Where can you sleep near Իրան ?

Booking.com
8.839.055 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 511 visits today.