Context of Կատար

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաթար (այլ կիրառումներ)

Կատար (/ˈkætɑːr/ , արաբ․՝ قطر‎‎‎‎), հայտնի է նաև որպես Քաթար, պաշտոնական անվանումը՝ Կատարի Պետություն (արաբ․՝ دولة قطر ‎‎), ինքնիշխան պետություն Հարավարևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու վրա։ Ցամաքային սահման ունի միայն Սաուդյան Արաբիայի հետ, իսկ մյուս բոլոր կողմերից շրջապատված է Պարսից ծոցի ջրերով։ Պարսից ծոցը նաև Կատարը բաժանում է մերձակա Բահրեյնից։

Օսմանյան տիրապետության ավարտից հետո՝ 20-րդ դարի սկզբին, Կատարը դարձավ բրիտանական պրոտեկտորատ, իսկ 1971 թվականին ձեռք բերեց անկախություն։ Այսպիսով՝ Ջասիմ բին Մոհամմեդ ալ-Թանին դարձավ Կատար պետության հիմնադիրը։ Կատարը սկսեց կառավարվել դեռևս 19-րդ դարի սկզբին այստեղ հաստատված ալ-Թանի ազնվականական տոհմի ներկայացուցիչների կողմից, իսկ նորանկախ երկիրը դարձավ բացարձակ ժառանգական միապետություն։ Ներկայումս էմիրի պաշտոնում պաշտոնավարում է Թա...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաթար (այլ կիրառումներ)

Կատար (/ˈkætɑːr/ , արաբ․՝ قطر‎‎‎‎), հայտնի է նաև որպես Քաթար, պաշտոնական անվանումը՝ Կատարի Պետություն (արաբ․՝ دولة قطر ‎‎), ինքնիշխան պետություն Հարավարևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու վրա։ Ցամաքային սահման ունի միայն Սաուդյան Արաբիայի հետ, իսկ մյուս բոլոր կողմերից շրջապատված է Պարսից ծոցի ջրերով։ Պարսից ծոցը նաև Կատարը բաժանում է մերձակա Բահրեյնից։

Օսմանյան տիրապետության ավարտից հետո՝ 20-րդ դարի սկզբին, Կատարը դարձավ բրիտանական պրոտեկտորատ, իսկ 1971 թվականին ձեռք բերեց անկախություն։ Այսպիսով՝ Ջասիմ բին Մոհամմեդ ալ-Թանին դարձավ Կատար պետության հիմնադիրը։ Կատարը սկսեց կառավարվել դեռևս 19-րդ դարի սկզբին այստեղ հաստատված ալ-Թանի ազնվականական տոհմի ներկայացուցիչների կողմից, իսկ նորանկախ երկիրը դարձավ բացարձակ ժառանգական միապետություն։ Ներկայումս էմիրի պաշտոնում պաշտոնավարում է Թամիմ բեն Համիդ ալ-Թանին։ Չնայած նրան, որ Կատարն ունի բացարձակամիապետական կառավարման համակարգ՝ այնուամենայնիվ սահմանադրությունն ու խորհրդարանը (կոնսուլտատիվ ժողով) կարևոր նշանակություն ունեն երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ։

Կատարը զարգացած երկիր է՝ բարձր եկամուտ ունեցող տնտեսությամբ։ Ըստ բնական գազի պաշարների՝ Կատարն աշխարհում երրորդն է, իսկ նավթի պաշարներով՝ տասնչորսերորդը։ Ըստ Արժույթի Միջազգային Հիմնադրամի գնահատականի՝ մեկ շնչին բաժին ընկնող եկամտի ցուցանիշով 2014 թվականի դրությամբ Կատարն աշխարհում գրավում էր առաջին տեղը։ Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից Կատարը դասակարգված է, որպես մարդկային զարգացման շատ բարձր մակարդակի վրա գտնվող ունեցող պետություն։ Կատարն արաբական աշխարհում ունի զգալի ռազմաքաղաքական ազդեցություն։ Դա պայմանավորված է նրանով, որ այս երկիրն արաբական գարուն հեղափոխական շարժման շրջանակներում աջակցում է մի շարք կազմակերպությունների։ 2017 թվականի հունիսին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Բահրեյնը և Պարսից ծոցի մի շարք երկրներ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ վերջինիս մեղադրելով շիա Իրանին և ահաբեկչական մի շարք խմբավորումներին ֆինանսավորելու և սատարելու համար։ Դա հանգեցրեց Կատարի դիվանագիտական ճգնաժամին։

Ըստ 2017 թվականի տվյալների՝ Կատարի բնակչությունը կազմում է շուրջ 2,6 միլիոն մարդ։ Կատարաբնակներից միայն 313 հազարն ունեն Կատարի քաղաքացիություն, իսկ մնացած 2,3 միլիոնը տարաբնիկներ են։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, իսկ կրոնը՝ իսլամը։ Զբաղեցնում է ընդհանուր հաշվով 11,571 կմ² տարածք (այս ցուցանիշով զբաղեցնում է 164-րդ տեղն ամբողջ աշխարհում)։ Մայրաքաղաքը Դոհան է, որը նաև երկրի արդյունաբերական, տնտեսական, քաղաքական և մշակութային գլխավոր կենտրոնն է։ Երկրի ազգային արժույթը կատարական ռիյալն է։

2010 թվականի դեկտեմբերի 2-ին պարզ դարձավ, որ 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկիրը Կատարն է։ Այսպիսով Կատարը կդառնա առաջին արաբական երկիրը, որտեղ երբևէ ընթացել է նման բարձր վարկանիշ ունեցող ֆուտբոլային մրցաշար։

More about Կատար

Basic information
  • Calling code +974
  • Internet domain .qa
  • Mains voltage 240V/50Hz
  • Democracy index 3.24
Population, Area & Driving side
  • Population 2639211
  • Տարածք 11437
  • Driving side right

Where can you sleep near Կատար ?

Booking.com
490.016 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 65 visits today.