میدان نقش جهان
( Նաղշե Ջահան )1598 թ., երբ Սեֆյան դինաստիայի շահ Աբբաս I-ը (Շահ Աբաս) որոշեց մայրաքաղաքը Ղազվինից տեղափոխել Սպահան, որը գտնվում էր երկրի կենտրոնական շրջանում, որոշվեց ամբողջությամբ վերակառուցել և վերապլանավորել նոր մայրաքաղաքը։ Որոշվեց քաղաքի կենտրոնական և հիմնական մասը կառուցել Զայանդեռուդ գետի աջ ափին։ Քաղաքի գլխավոր ճարտարապետը փիլիսոփա և պոետ Շեյխ Բահաադին Ալ Ամիլին էր։ Քաղաքի կառուցման ամենագլխավոր պլաններից էին Նաղշե Ջահան հրապարակը և Չահարբաղ փողոցը (թարգմանաբար` չորս այգի)։ Նաղշե Ջահան հրապարակը դարձավ քաղաքի կենտրոնը, որի շուրջն էլ կառուցվեցին Սպահանի ճարտարապետական գլուխգործոցների մեծ մասը։ Շահ Աբբասի հրամանով, պետական, կրոնական և ուսումնական հաստատությունների մեծ մասը կառուցվեցին հրապարակի շուրջը։ Ինքը` Շահ Աբբասը, բնակվում էր հրապարակի արևմտյան մասում տեղակայված Ալի Ղափու պալատում։
Ավելացնել նոր մեկնաբանություն