تخت جمشید

( Պերսեպոլիս )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերսեպոլիս (այլ կիրառումներ)

Պերսեպոլիս (հին հունարեն՝ Περσέπολις, հին պարսկ.՝ Pārsa, պարսկ․՝ Թախտ-ի-Ջեմշիդ, պարսկերեն՝ پرسپولیس), Աքեմենյան կայսրության մայրաքաղաք (մոտավորապես 550-330 թվականներ)։ Գտնվում է Իրանի Ֆարսի նահանգի Շիրազ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, Մարվդաշտ քաղաքի մոտ։ Պերսեպոլիսի վաղ շրջանի ավերակները թվագրվում են Ք․ ա․ 515 թվականին։ Նրանում արտացոլված է Աքեմենյան ճարտարապետության ոճը։ Քաղաքում պահպանվել են պալատական ​​համալիրի մնացորդները, կրոնական շենքերը և այլն։ Այժմ Պերսեպոլիսի հսկայական պալատի ավերակների մակերեսը կազմում է մոտավորապես 135 000 քմ։ 1979 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Պերսեպոլիսի պալատի համակառույցի գլխավոր մասն են կազմում ընդունելությունների երկու շքեղ դահլիճները՝ այսպես կոչված Մեծ ապադանան՝ սանդուղքի կողերին ...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերսեպոլիս (այլ կիրառումներ)

Պերսեպոլիս (հին հունարեն՝ Περσέπολις, հին պարսկ.՝ Pārsa, պարսկ․՝ Թախտ-ի-Ջեմշիդ, պարսկերեն՝ پرسپولیس), Աքեմենյան կայսրության մայրաքաղաք (մոտավորապես 550-330 թվականներ)։ Գտնվում է Իրանի Ֆարսի նահանգի Շիրազ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, Մարվդաշտ քաղաքի մոտ։ Պերսեպոլիսի վաղ շրջանի ավերակները թվագրվում են Ք․ ա․ 515 թվականին։ Նրանում արտացոլված է Աքեմենյան ճարտարապետության ոճը։ Քաղաքում պահպանվել են պալատական ​​համալիրի մնացորդները, կրոնական շենքերը և այլն։ Այժմ Պերսեպոլիսի հսկայական պալատի ավերակների մակերեսը կազմում է մոտավորապես 135 000 քմ։ 1979 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Պերսեպոլիսի պալատի համակառույցի գլխավոր մասն են կազմում ընդունելությունների երկու շքեղ դահլիճները՝ այսպես կոչված Մեծ ապադանան՝ սանդուղքի կողերին հպատակ ժողովուրդներին պատկերող քանդակներով, և Հարյուր սյուների դահլիճը։ Դրանց պատերը եղել են չթրծված աղյուսից, ծածկը՝ փայտից, ցուլի պատկերով խոյակներով սյուները՝ քարից։ Մ․ թ․ ա․ 330 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին գրավել է Պերսեպոլիսը և այրել։ Պալատից արևմուտք բուն քաղաքի մնացորդներն են։ Պերսեպոլիսում և շրջակայքում պահպանվել են տարբեր դարաշրջանների բազմաթիվ հուշարձաններ՝ դամբարաններ, սասանյան բարձրաքանդակներ, զոհասեղաններ, կրակի տաճար և սրբարաններ, մ․ թ․ ա․ 5-րդ հազարամյակի բնակավայրի մնացորդներ։

Պատմություն
 
Արտաքսերքսեսի պալատի ավերակները

Հնագիտական ապացույցները վկայում են, որ Պերսեպոլիսի վաղ մնացորդները թվագրվում են Ք․ ա․ 515 թվականին։ Ֆրանսիացի հնագետ Անդրե Գոդարդը, որը պեղումներ է իրականացրել Պերսեպոլիսում 1930-ականների սկզբին, ենթադրում էր, որ քաղաքի տեղանքն ընտրել է Կյուրոս Բ Մեծ արքան, իսկ հարթակն ու պալատները կառուցել է Դարեհ I Մեծը։

Սակայն, դատելով արձանագրություններից, Պերսեպոլիսի կառույցների շինարարությունները սկսվել են Դարեհի I-ի օրոք, և հավանաբար այս ժամանակ է Պերսեպոլիսը դարձել նոր արքայական տան մայրաքաղաք։ Սակայն որպես կայսրության կառավարիչների նստավայր, այս հեռավոր տեղանքն այնքան էլ հարմարավետ չի եղել։ Երկրի իրական մայրաքաղաքներն էին Շոշը, Բաբելոնն ու Եկբատան։ Սա է փաստում նաև այն, որ մինչև Ալեքսանդր Մակեդոնացու գրավումը հույները ևս ծանոթ չեն եղել այս քաղաքին։

Դարեհի կառուցումներն ընթացել են Շոշի պալատին զուգահեռ[1]։ Ըստ Ջենե Գարթվեյթի, Շոշի պալատը օրինակ է ծառայել Պերսեպոլիսի համար[2]։ Դարեհը կարգադրել է կառուցել Ապադանան և Եռակի դարբասները, ինչպես նաև արքայական գանձարանն ու նրա շրջակայքը։ Դրանց շինարարությունն ավարտվել է նրա որդու՝ Քսերքսես I-ի օրոք։ Հարթակի հետագա կառույցները շարունակվել են մինչև Արյաց Տերության անկումը[3]։ Ըստ Բրիտանիկա հանրագիտարանի, հույն պատմիչ Կտեսիաս Կնիդացին նշում է, որ Դարեհի գերեզմանը մի ժայռի մեջ էր, որտեղ կարելի էր հասնել պարանների միջոցով[4]։

Պերսեպոլիսում օգտագործված հիմնական շինանյութը մոխրագույն կրաքարն էր։ Այն բանից հետո, երբ բնական քարաժայռը հարթեցվեց և խոռոչները լցվեցին հողով և քարերով, ստեղծվեց հարթակը։ Ժայռի միջով բազմաթիվ թունելներ փորվեցին կոյուղու համար։ Լեռան ստորոտին ևս հոր փորվեց ջրի պահուստի համար։

Հարթակի անհավանական նախագիծը, ինչպես նաև հիմքը, կարծես ամրոց լիներ, որի անկյունային պատերը հնարավորություն էին տալիս պաշտպաններին թիրախավորվել արտաքին ճակատի ցանկացած հատվածում։ Դիոդորոս Սիցիլիացին գրում է, որ Պերսեպոլիսն ունեցել է երեք պարիսպ, որոնք բոլորն էլ ունեին աշտարակներ։ Այնտեղից իրականացվում էր ամրոցի պաշտպանությունը։ Առաջին պարիսպը 7 մետր էր, երկրորդը՝ 14, իսկ երրորդը, որ շրջափակում էր քաղաքի 4 կողմերը, ուներ 27 մետր բարձրություն։ Ներկայումս պարիսպը չի պահպանվել։

Կործանում

Ք․ ա․ 330 թվականին, Աքեմենյան պետություն ներխուժելուց հետո Ալեքսանդր Մակեդոնացին իր հիմնական զորքն ուղարկում է Պերսեպոլիս։ «Իրանի դարբասների» (ներկայում՝ Զագրոսի լեռներ) մոտ տեղի է ունենում ճակատամարտ, որտեղ պարսիկները Արիոբարզանեսի գլխավորությամբ ետ են մղում Մակեդոնցաու զորքերին։ 30 օր հետո վերջինս նորից հարձակում է գործում և գրավում Պերսեպոլիսը։

Այդուհետ քաղաքում հրդեհ է բռնկվում։ Գիտնականները ենթադրում են, որ պատմական աղբյուրներում նկարագրված այս իրադարձությունը տեղի է ունեցել այն ավերակների վրա, որոնք այժմ վերագրվում են որպես Պերսեպոլիս։ Ստոլզեի ուսումնասիրություններից պարզվում է, որ դրանցից առնվազն մեկը՝ Քսերքսես I-ի կողմից կառուցված ամրոցը, ակնհայտորեն ոչնչացվել է կրակից։ Դիոդորոս Սիցիլիացու նկարագրած տեղանքը ևս համապատասխանում է պատմական Պերսեպոլիսին։

Ենթադրվում է, որ հրդեհը սկսվել է Հադիշ պալատից, որն էլ հանդիսանում էր Քսերքսես I-ի տունը։ Ապա տարածվել է քաղաքի վրա[5]։ Հայտնի չէ, հրդեհը պատահաբա՞ր է բռնկվել Պերսեպոլիսում, թե՞ դա վրիժառություն էր պարսիկների նկատմամբ, որոնք Հունաստան ներխուժելիս այրել էին Ակրոպոլիսը։ Շատ պատմաբաններ շահարկում են այն փաստը, որ Մակեդոնացու զորքը հաղթանակը տոնելիս որոշել է վրեժ լուծել պարսիկներից[6]։

Արտա Վիրապի գրքում «Զրադաշտականություն» աշխատությունում նկարագրված Պերսեպոլիսի արխիվները, որոնք պարունակում էին «ողջ Ավեստան և Զենդը՝ գրված կովի մաշկի վրա, ոսկե թանաքով», ոչնչացվել են։ Միջնադարյան պարսիկ գիտնական Ալ-Բիրունին իր աշխատություններում նկարագրում է․ «Ալեքսանդրը այրեց ողջ Պերսեպոլիսը, որպեսզի վրեժ լուծի պարսիկներից, քանի որ Քսերքսես արքան այրել է հունական Աթենքը 150 տարի առաջ։ Մարդիկ ասում են, որ նույնիսկ ներկայումս կրակի հետքերը դեռևս տեսանելի են որոշ տեղերում»[6][7]։

Persepolis 12.jpg 


Աքեմենյան պետության անկումից հետո
 
Պերսեպոլիսի արևմտյան կողմի ավերակներ

Մ. թ. ա. 316 թվականին Պերսեպոլիսը դեռևս Պարսկաստանի մայրաքաղաքն էր, որպես Մակեդոնիայի մեծ կայսրության գավառ։ Քաղաքը ժամանակի ընթացքում անկում է ապրում։ Կայսերական քաղաքի ստորոտում գտնվող ստորին քաղաքը հավանաբար գոյատևել է ավելի երկար ժամանակ[8], սակայն Աքեմենյանների ավերակները մնացին որպես հին փառքի վկաներ։ Հավանական է, որ երկրի մայրաքաղաքը կամ գոնե թաղամասը միշտ եղել է այս կողմերում։

Մ. թ. ա. 200-ական թվականներին Էսթախր քաղաքը, որը գտնվում էր Պերսեպոլիսից հինգ կիլոմետր հյուսիս, տեղական իշխանությունների նստավայրն էր։ Այդտեղ դրվել է պարսկական երկրորդ կայսրության հիմքերը, և ըստ այդմ Էսթախրը հատուկ նշանակություն է ձեռք բերել՝ որպես կրոնական իմաստության և ուղղափառության կենտրոն։ Սասանյան թագավորներն այս տեղանքի ժայռերը և մասամբ Աքեմենյան ավերակները ծածկել էին իրենց քանդակներով և արձանագրություններով։ Հռոմեացիներին Էսթախրի մասին քիչ էր հայտնի, այնպես, ինչպես հույներին՝ Պերսեպոլիսի մասին, չնայած այն բանին, որ սասանյանները պահպանեցին բարեկամական կամ թշնամական հարաբերություններ կայսրության հետ չորս հարյուր տարի շարունակ։

Պարսկաստանում արաբների ներխուժման ժամանակ Էսթախրը հուսահատ դիմադրություն է ցուցաբերել։ Քաղաքը զգալի նշանակություն է ունեցել իսլամի առաջին դարում, չնայած Շիրազի կառուցումից հետո նրա դերը զգալիորեն նվազել է։ 10-րդ դարում Էսթախրը անկում է ապրել, ինչպես վկայում են աշխարհագիր Իսթախրին և Ալ-Մուհադդասին։ Հետագա դարերում Էսթախրը աստիճանաբար դադարել է որպես քաղաք գոյություն ունենալ։

Perrot Jean (2013)։ The Palace of Darius at Susa: The Great Royal Residence of Achaemenid Persia (անգլերեն)։ I.B.Tauris։ էջ 423։ ISBN 9781848856219  Garthwaite Gene R. (2008)։ The Persians (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 50։ ISBN 9781405144001  2002. Guaitoli. M.T., & Rambaldi, S. Lost Cities from the Ancient World. White Star, spa. (2006 version published by Barnes & Noble. Darius I founded Persepolis in 500 BC as the residence and ceremonial center of his dynasty. p. 164 «Persepolis»։ Encyclopedia Britannica  «Persepolis»։ toiran.com։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 5, 2015-ին։ Վերցված է 2015-01-02  ↑ 6,0 6,1 Sachau, C. Edward (2004)։ The Chronology of Ancient Nations։ Kessinger Publishing։ էջ 484։ ISBN 0-7661-8908-2  p. 127 «Al-Beruni and Persepolis»։ Acta Iranica (Leiden: Brill) 1: 137–150։ 1974։ ISBN 978-90-04-03900-1  «Persepolis»։ Wondermondo 
Photographies by:
Statistics: Position
589
Statistics: Rank
163929

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
597146328Click/tap this sequence: 1128

Google street view

Where can you sleep near Պերսեպոլիս ?

Booking.com
489.916 visits in total, 9.197 Points of interest, 404 Destinations, 81 visits today.