انقلاب ۱۳۵۷ ( Իրանի իսլամական հեղափոխություն )

Իրանի իսլամական հեղափոխություն, (պարսկերեն՝ انقلاب ایران, 1979 թվականի հեղափոխություն, իրադարձությունների շղթա Իրանում, որի արդյունքում տապալվեցին Իրանի Պահլավական թագավորական կարգերը, միապետությունը և շահ Մոհամադ Ռեզա Փահլևիի իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ շիաների մարջաե-թաղլիդ այաթոլլա Խոմեինու գլխավորությամբ։

Քանի որ այս հեղափոխական գործընթացում հակաթագավորական մտքեր արատահայտող իսլամական դեմքերն ակտիվ ներկայություն ցուցաբերեցին, Ռուհոլլահ Խոմեյնիի այս հեղափոխությունն անվանվեց Իսլամական հեղափոխություն։

Հատկանշական է, որ ի լրումն իսլամիզմի, այս հեղափոխության մեջ առկա էին այնպիսի տարբեր գաղափարախոսական տարրեր, ինչպիսիք են՝ սոցիալիզմը, լիբերալիզմը և ազգայնականությունը։ Միաժամանակ՝ այս հեղափոխությունն առաջին հեղափոխությունն էր, որը Միջին Արեւելքում իսլամիզմը հաղթանակի հասցրեց։

Այս հեղափոխությունը քսաներորդ դարի դասական հեղափոխության վերջին օրինակն էր, որը բացասական և անհաշտ բանավեճերի մթնոլորտում, հիմնվելով հստակ գաղափարախոսության հիման վրա, կարողացավ հաղթական արդյունքի հասնել։

Իրանում 1963թ.-ի «Շահի և Սպիտակ հեղափոխություն»-ը և հողային բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններին ցուցաբերած նրա աջակցությունը բախվեցին հոգևորականների և հատկապես Ռուհոլլահ Խոմեյնիի ընդդիմությանն ու անհամաձայնությանը։ Այս շրջանում ԻԻՀ մտավոր շրջանակի մի մասը (այդ թվում`Ալի Շարիաթի) շիիզմի վերաբերյալ քաղաքական և հեղափոխական մեկնաբանումով, շիիզմն՝ իբրև ազատագրման գաղափարախոսություն ներկայացնելով, մեծ ազդեցություն գործեցին ժողովրդական և հատկապես երիտասարդների մտածողության վրա։

Հեղափոխության սկիզբը համարվում է 1978 թվականի հունվարի 8-ը, երբ Ղոմում դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը։ Ամբողջ 1978 թվականի ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում։ Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին գործադուլների մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը։ Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետ Բախտիարին և փախավ երկրից։

1979 թվականի փետրվարի 1-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Նուվել դը Լը Շաթո արվարձանից Իրան վերադարձավ այաթոլլա Խոմեինին, որն իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը։ Նշանակվեց նոր անցումային կառավարություն։ Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց Իսլամական հանրապետություն։ Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն։ Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում սուննիական Սաուդյան Արաբիայի առաջնորդությանը։

Destinations