Naryn Castle, Meybod
( Նարին ամրոց )Նարին ամրոց (պարսկերենում՝ نارین قلعه), Իրանի Մեյբոդ քաղաքում գտնվող կավե ամրոց։ Նման կառույցները եղել են Կենտրոնական Իրանի կառավարության հենարանը։ Այդ ամրոցներից մի քանիսը կառուցվել են Աքեմենյան և Սասանյան հարստության ժամանակ։
Կառույցն ունի 40 մետր բարձրություն։ Չնայած նրան, որ կառուցվել է 2000 տարի առաջ, իր պատերի մեջ մեծ մշակությաին արժեք է պարունակում։ Նարին ամրոցը նման է Սպահանի Ալի Կապուի պալատին, որն առանձնանում է իր բարձր տանիքով։ Շենքում կա նաև ստրգետնյա սենյակ, հնարավոր է նաև սենյակ, որը, սակայն, լցված է բեկորներով։ Համալիրը շրջապատում են չորս աշտարակներ, որոնք կապ են ստեղծում համալիրի ներսում գտնվող բակերի հետ։
Շենքը կառուցվել է 3 հարկով և նախատեսված է եղել հասրակության տարբեր դասերի համար։
Չնայած արտաքին դարպասները քանդվել են, բայց ներքին ամրոցը դեռևս պահպանվում է։
Ավելացնել նոր մեկնաբանություն