Context of Բոսնիա և Հերցեգովինա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոսնիա և Հերցեգովինա (այլ կիրառումներ)

Բոսնիա և Հերցեգովինա (սերբախորվաթ.՝, բոս.՝, խորվ.՝ և սերբ.՝ Bosna i Hercegovina / Босна и Херцеговина, БиХ), պետություն Եվրոպայի հարավ-արևելքում, Բալկանյան թերակղզու արևմտյան մասում։

Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչությունը կազմում է 3 511 372 մարդ։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 51,2 հազար կմ²։ Հյուսիսում, արևմուտքում և հարավում սահմանակցում է Խորվաթիայի հետ, արևելքում՝ Սերբիայի հետ, իսկ հարավ-արևելքում՝ Չեռնոգորիայի հետ։ Հարավ-արևելքում ելք ունի դեպի Ադրիատիկ ծով (ափագիծը մոտ 20 կմ)։ Մայրաքաղաքը Սարաևո քաղաքն է։

Բոսնիա և Հերցեգովինան ըստ կառավարման ձևի Խորհրդարանական հանրապետություն է։ Խորհրդարանական հանրապետությունը կազմված է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից, Սերբիայի Հանրապետությունից և Բրչկո օկրուգից։ Պետական լեզուներն են բոսնիերենը, խորվաթերենը և սերբերենը։ Բոսնիա և Հ...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոսնիա և Հերցեգովինա (այլ կիրառումներ)

Բոսնիա և Հերցեգովինա (սերբախորվաթ.՝, բոս.՝, խորվ.՝ և սերբ.՝ Bosna i Hercegovina / Босна и Херцеговина, БиХ), պետություն Եվրոպայի հարավ-արևելքում, Բալկանյան թերակղզու արևմտյան մասում։

Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչությունը կազմում է 3 511 372 մարդ։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 51,2 հազար կմ²։ Հյուսիսում, արևմուտքում և հարավում սահմանակցում է Խորվաթիայի հետ, արևելքում՝ Սերբիայի հետ, իսկ հարավ-արևելքում՝ Չեռնոգորիայի հետ։ Հարավ-արևելքում ելք ունի դեպի Ադրիատիկ ծով (ափագիծը մոտ 20 կմ)։ Մայրաքաղաքը Սարաևո քաղաքն է։

Բոսնիա և Հերցեգովինան ըստ կառավարման ձևի Խորհրդարանական հանրապետություն է։ Խորհրդարանական հանրապետությունը կազմված է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից, Սերբիայի Հանրապետությունից և Բրչկո օկրուգից։ Պետական լեզուներն են բոսնիերենը, խորվաթերենը և սերբերենը։ Բոսնիա և Հերցեգովինայի Սահմանադրությունը համարվում է Դեյոթյան համաձայնագրի № 4 հավելվածն, որը ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին Փարիզում։ Սերբական Հանրապետությունը գոյություն ունի իր սեփական Սահմանադրության հիման վրա, որն ընդունվել է 1992 թվականի սեպտեմբերի 14-ին։ Դեյոթյան համաձայնագիրը սահմանել է Գերագույն ներկայացուցչի պաշտոնն, որն օժտված է բարձրագույն իշխանությամբ։

ՄԱԿ-ի անդամ 1992 թվականից։ 2016 թվականի փետրվարին երկիրը հայտ է ուղարկել Եվրամիություն մտնելու համար։

1984 թվականին Սարաևոյում և նրա մերձակայքում անցկացվել են Ձմեռային օլիմպիական խաղերը։ 1960 թվականից Սարաևոյում անցկացվում են շախմատի «Բոսնա-մրցույթներ»։ 1995 թվականից Սարաևոյում անցկացվում է Սարաևոյի միջազգային կինոփառատոնը։ Բոսնիական պատերազմից հետո Սարաևոյում նկատվում է շինարարության աճ։ Այստեղ վերանորոգվել են երկվորյակ աշտարակները, կառուցվել է «Ավազ Թվիսթ» աշտարակն, որը Բոսնիա և Հերցեգովինայի ամենաբարձր աշտարակն է։

Բոսնիա և Հերցեգովինայի տնտեսությունը Եվրոպայում Համախառն ներքին արդյունքի մեծությամբ զբաղեցնում է վերջին տեղերից մեկը։ 2009 թվականին ՀՆԱ-ի չափը կազմել է 16,202 մլրդ ԱՄՆ դոլար։ 2017 թվականին նվազագույն զուտ աշխատանքի վճարման նվազագույն չափը Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում 406 մարկ էր, որը կազմում է 207 եվրո, և 395 մարկ՝ Սերբական Հանրապետությունում, ինչը կազմում է 202 եվրո։ Բոսնիա և Հերցեգովինան դիվանագիտական հարաբերություններ ունի (2016 թվականի սկզբին) աշխարհի 165 պետությունների հետ, բացառությամբ Մոնակոյի հետ Եվրոպայում և Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Կենտրոնական Ամերիկայի մի շարք պետությունների հետ։

Հարավսլավիայի գոյության ժամանակ Բոսնիա և Հերցեգովինան համարվել է շատ աղքատ հանրապետություն։ Այժմ համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը՝ գործազրկության շատ բարձր մակարդակով։ Արտաքին առևտրի հիմնական գործընկերները Եվրամիության անդամներն են։ Ազգային արժույթը փոխարկելի մարկն է։

Բոսնիական պետությունն առաջացել է 10-11-րդ դարերում։ 1878-1918 թվականներին մտել է Ավստրո-Հունգարիայի կազմում, իսկ 1918-1992 թվականներին՝ Հարավսլավիայի կազմում։ 1992 թվականի ապրիլին՝ անկախության հռչակումից հետո, բռնկվել է Բոսնիական պատերազմը, որն ավարտվել է Դեյթոնյան համաձայնագրով՝ 1995 թվականին միջազգային միջամտությունից հետո։

More about Բոսնիա և Հերցեգովինա

Basic information
Population, Area & Driving side
  • Population 3816459
  • Տարածք 51197
  • Driving side right

Where can you sleep near Բոսնիա և Հերցեգովինա ?

Booking.com
487.420 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 46 visits today.