Flia ( Ֆլիա )

Ֆլիա առավել հայտնի է որպես Ֆլիյա կամ Ֆլի (ալբ․՝ Flija), ազգային ուտեստ, որը բնորոշ է Ալբանիայի և Կոսովոյի ազգային խոհանոցներին։

Համարվում է ալբանական խոհանոցի առավել հեշտ պատրաստվող ճաշատեսակներից մեկը։

Ֆլիա ուտեստը կարևոր նշանակություն ունի Ալբանիայի ազգային խոհանոցում։ Դա է պատճառը, որ յուրաքանչյուր տարվա մարտի 18-ը Ալբանիայի Հանրապետությունում և Կոսովոյում պետականորեն նշվում է «Ֆլիա ուտելու օր»։

Այս օրը ալբանական տարբեր ընտանիքներ իրենց բարեկամներին հրավիրում են ֆլիա պատրաստելու և ճաշակելու։

Ալբանական այս ճաշատեսակը ունի բավականին պարզ բաղադրություն։ Մեկ բաժին ֆլիա պատրաստելու համար հարկավոր է ալյուր, ջուր, կարագ, մածուն և աղ։ Բոլոր բաղադրամասերը խառնելուց հետո դյուրաեփ այս ուտեստը պետք է հունցել և ջեռոցում տաքացնել կլոր տապակի մեջ։