Բաալբեկ (արաբ․՝ بعلبك‎‎, Լիբանանյան արաբերենով՝ [[|ˈbʕalbik]]), քաղաք Լիբանանում, գտնվում է Բեգաա դաշտավայրում՝ Լիտանի գետից արևելք։ Հռոմեական կայսրության իշխանության տարիներին հայտնի է եղել Հելիոպոլիս (հուն․՝ Ἡλιούπολις) անվամբ։ Բաալբեկը Հռոմեական կայսրության ամենամեծ արգելավայրերից էր, այնտեղ են գտնվում Լիբանանի ամենալավ պահպանված հռոմեական կառույցների ավերակները։ Բաալբեկի տաճարները նվիրված էին Յուպիտեր, Վեներա, Բաքոս աստվածներին, տեղի աստվածություններ՝ Հադադին և Ատարգատիսին և պտղաբերության երիտասարդ աստծուն։ Տաճարների կառուցման մեջ մեծ է տեղական ազդեցությունը։

Բաալբեկ (արաբ․՝ بعلبك‎‎, Լիբանանյան արաբերենով՝ [[|ˈbʕalbik]]), քաղաք Լիբանանում, գտնվում է Բեգաա դաշտավայրում՝ Լիտանի գետից արևելք։ Հռոմեական կայսրության իշխանության տարիներին հայտնի է եղել Հելիոպոլիս (հուն․՝ Ἡλιούπολις) անվամբ։ Բաալբեկը Հռոմեական կայսրության ամենամեծ արգելավայրերից էր, այնտեղ են գտնվում Լիբանանի ամենալավ պահպանված հռոմեական կառույցների ավերակները։ Բաալբեկի տաճարները նվիրված էին Յուպիտեր, Վեներա, Բաքոս աստվածներին, տեղի աստվածություններ՝ Հադադին և Ատարգատիսին և պտղաբերության երիտասարդ աստծուն։ Տաճարների կառուցման մեջ մեծ է տեղական ազդեցությունը։

Պատմություն Նախապատմություն

Բաալբեկի պատմական բնակավայրը ունի մոտ 9000 տարի հնություն, Յուպիտերի տաճարի տելի տարածքը համարյա միշտ ծառայել է որպես բնակավայր, այն նախահելենիստական շրջանում եղել է տաճար[1]։

Տասնիներորդ դարի աստվածաշնչյան հնէաբանները Բաաբեկը ցանկանում էին կապել Հուդայի գրքում (11:17) նշված Բաալգադի հետ, բայց այս կապը մեր ժամանակներում հազվադեպ է հավաստի համարվում։ Իրականում այս փոքր փյունիկյան քաղաքը, որն անվանվել է «Բեքաա հովտի տիրակալի (Բաալ)» անունով, որը սակայն ըստ Բեյրութի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Հելեն Սադերի, չուներ բավական ռազմավարական նշանակություն, որ նշվեր ասորական կամ եգիպտական աղբյուրենրում։

Հելիոպոլիս, Արևի քաղաքը
 
Great Stones, Baalbeck, 1891

Մ․թ․ա․ 334 թվականին, Ալեքսանդր Մեծի կողմից Մերձավոր Արևելքի գրավումից հետո, Բաալբեկի գոյություն ունեցող բնակավայրը վերանվանվել է Հելիոպոլիս (Ἡλιούπολις), որը հին հունարեն նշանակում է՝ հելիոս՝ արև և պոլիս՝ քաղաք։ Քաղաքը պահպանեց իր կրոնական նշանակությունը հունահռոմեական ժամանակաշրջանում, երբ արգելավայրը Հելիոպոլիսի Յուպիտեր-Բաալը ուխտավայր էր։ Տրայանի կենսագրականից հայտնի է, որ նա Հելիոպոիլիսի գուշակի հետ խորհրդակցում է և հարցնում, թե արդյոք ինքը կենդանի կմնա պարթոնենցիների դեմ պատերազմում։ Որպես պատասխան Յուպիտերը ցույց է տալիս մասերի բաժանված խաղողի ողկույզ։

5-րդ դարի լատիներենի լեզվաբան Մակրոբիուսը հիշատակել է Հելիպոլիսի Զևսը և տաճարը (Zeus Heliopolitanus), որպես գուշակության վայր։ Մ․թ․ 1-ին դարի վերջին քառորդի սկզբից (Օգոստոսի կայսրության տարիներից) և հաջորդող երկու հարյուրյակի ընթացքում, հռոմեացիները Բաալբեկի տարածքում կառուցել են տաճարների համալիր կազմված՝ Յուպիտերի, Բաքոսի և Վեներայի տաճարներից և Մերկուրիի տաճարը։

Կրոնական համալիրի վրա աշխատանքը տևեց համարյա մեկ ու կես դար։ Հռոմեական կայսրության ամենամեծ կրոնական կառույցը թվագրվում է Սեպտիմիոս Սևերոսի իշխանության տարիներին (193-211), որի մետաղադրամների վրա պատկերված են Բաալբեկի երկու տաճարները։

 
Վեներայի տաճարը, Բաալբեկ, 1891 թվական

Այսօր միայն 6 կորինթոսյան սյուներ են կանգուն։ Ութը քանդվել են և 532-537 թվականներին ուղարկվել Կոնստանդնուպոլիս Հուստինանոսի հրամանով Սոֆիայի բազիլիկի համար։

German Archaeological Institute The urban planning and historical development of the Roman sanctuary of Baalbeck [1] Archived 2009-06-05 at the Wayback Machine.
Photographies by:
Saadedine AL SAIDI - CC BY-SA 4.0
Statistics: Position
681
Statistics: Rank
157638

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
473529186Click/tap this sequence: 2812

Google street view

Where can you sleep near Բաալբեկ ?

Booking.com
491.029 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 35 visits today.