Օմայանների մզկիթ (արաբ․՝ الجامع الأموي‎‎), հայտնի է նաև որպես Դամասկոսի Մեծ մզկիթ, աշխարհի խոշորագույն և հնագույն մզկիթներից մեկը։ Գտնվում է հին քաղաք Դամասկոսի ամենասրբազան վայրերից մեկում, հանդիսանում է մեծ ճարտարապետական արժեք։

Մզկիթը բաղկացած է գանձատնից, որը, ինչպես ասում են, ներառում է Հովհաննես Մկրտչի գլուխը։ Հնարավոր է այն հայտնաբերվել է մզկիթի շինարարության համար ընթացող պեղումների ժամանակ։ Մզկիթում է նաև Սալահ ալ-Դինի գերեզմանը, գտնվում է փոքրիկ այգում, հարակից մզկիթի հյուսիսային պատին։

Պատմություն

Վայրը, որտեղ հիմա կանգնած է մզկիթը, արամեացիների ժամանակաշրջանում զբաղեցրել է Հադադ տաճարը։ Արամեացիների եղելությունը հավաստում է բազալտե կոթողի առկայությունը, սֆինքսի պատկերը և մզկիթի հյուսիս–արևելյան քանդված անկյունը։ Ավելի ուշ, հռոմեական դարաշրջանում, այդ վայրում գտնվում էր Յուպիտերի տաճարը[1], այնուհետև, բյուգանդական ժամանակաշրջանում, քրիստոնեական եկեղեցիները, որտեղ պահվում են քրիստոնեական սրբություններից մեկը՝ Հովհաննես Մկրտչի գլուխը[2]։

636 թվականի Դամասկոսի արաբական նվաճումը չի ազդել եկեղեցու վրա, ինչպես մուսուլմանները, այնպես էլ քրիստոնեական ծխականները պահպանել են եկեղեցին և ժամերգությունը, այդուհանդերձ մուսուլմանները տաճարի հարավային պատի դիմաց կառուցել են աղյուսե հարդանոց։ Օմայանների խալիֆ Ալ–Վալիդ I–ը եկեղեցին գնել է և քրիստոնյանների առաջ ավերել։ Այս վայրերում կառուցվել են 706-715 թվականներին, այժմ գոյություն ունեցող մզկիթ[1]։ Ըստ լեգենդի Ալ–Վալիդը անձամբ է սկսել եկեղեցու կործանումը, ոսկե սեպով։ Մզկիթի կառուցման համար հրավիրվել էին լավագույն նկարիչները, ճարտարապետները, քարերի վարպետները Աթենքից, Հռոմից, Կոստանդնուպոլսից, Մերձավոր Արևելքի երկրներից։ Մզկիթի շինարարության ժամանակ աշխատել է ավելի քան 12 հազար աշխատակից[2]։ Այդ պահից Դամասկոսը դարձել է Մերձավոր Արևելքի կարևորագույն կետը, իսկ ավելի ուշ Օմայյան խալիֆայության մայրաքաղաքը։

Մզկիթում բազմիցս բռնկվել են հրդեհներ, վերջին վերականգնումը ընթացել է 1893 թվականին։

↑ 1,0 1,1 Assalam.ru ↑ 2,0 2,1 Низовский А.Ю., 2006
Photographies by:
-
alazaat - CC BY 2.0
Bernard Gagnon - CC BY-SA 3.0
Arian Zwegers - CC BY 2.0
Jan Smith from Brisbane, Australia - CC BY 2.0
Statistics: Position
68
Statistics: Rank
655482

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
861735294Click/tap this sequence: 5696

Google street view

Where can you sleep near Օմայանների մզկիթ ?

Booking.com
487.421 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 47 visits today.