Context of Ճապոնիա

Ճապոնիա (ճապ.՝ 日本, «Նիպպոն» կամ «Նիհոն», նախկինում՝ 日本国), կղզի-պետություն Արևելյան Ասիայում՝ տեղակայված է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը։ Երկրի սահմանները ձգվում են Օխոտի ծովից մինչև Արևելաչինական ծովը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։ Ճապոնիան Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակի մաս է կազմում՝ ընդգրկելով 6852 կղզիներից բաղկացած կղզեխումբ՝ ավելի քան 377 հազար քառակուսի մետր տարածքով։ Հինգ հիմնական կղզիներն են Հոկայդոն, Հոնսյուն, Սիկոկուն, Կյուսյուն և Օկինավան, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի շուրջ 90%-ը։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Տոկիոն է․ մյուս խոշոր քաղաքներ են Յոկոհաման, Օսական, Նագոյան, Սապորոն, Ֆուկուոկան, Կոբեն և Կիոտոն։ Ճապոնիան աշխարհում 11-րդն է ըստ բնակչության թվի։ Միևնույն ժամանակ, Ճապոնիան ամենախիտ բնակեցված և ամենաբարձր ուրբանիզացման մակարդակով պետություններից մեկն է։ Պետությունը բաղկացած է 47 պրեֆեկտուրաներից, 8 շրջաններից։ «Մեծ Տոկիո...Կարդալ ավելին

Ճապոնիա (ճապ.՝ 日本, «Նիպպոն» կամ «Նիհոն», նախկինում՝ 日本国), կղզի-պետություն Արևելյան Ասիայում՝ տեղակայված է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը։ Երկրի սահմանները ձգվում են Օխոտի ծովից մինչև Արևելաչինական ծովը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։ Ճապոնիան Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակի մաս է կազմում՝ ընդգրկելով 6852 կղզիներից բաղկացած կղզեխումբ՝ ավելի քան 377 հազար քառակուսի մետր տարածքով։ Հինգ հիմնական կղզիներն են Հոկայդոն, Հոնսյուն, Սիկոկուն, Կյուսյուն և Օկինավան, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի շուրջ 90%-ը։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Տոկիոն է․ մյուս խոշոր քաղաքներ են Յոկոհաման, Օսական, Նագոյան, Սապորոն, Ֆուկուոկան, Կոբեն և Կիոտոն։ Ճապոնիան աշխարհում 11-րդն է ըստ բնակչության թվի։ Միևնույն ժամանակ, Ճապոնիան ամենախիտ բնակեցված և ամենաբարձր ուրբանիզացման մակարդակով պետություններից մեկն է։ Պետությունը բաղկացած է 47 պրեֆեկտուրաներից, 8 շրջաններից։ «Մեծ Տոկիո»-ն աշխարհի ամենաբնակեցված մետրոպոլիան է՝ ավելի քան 37,4 միլիոն բնակչությամբ։

Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած վերին պալեոլիթից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որնոք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և Արևմտյան Եվրոպայի հետ։

Սկսած 12-րդ դարից՝ Ճապոնիան ղեկավարվել է զինվորական-ավատատեր սյոգունների կողմից, ովքեր ենթարկվում էին կայսրին։

17-րդ դարի սկզբից սկսած՝ Ճապոնիան թևակոխել է երկրատև մեկուսացավածության շրջան, որն ավարտվել է 1853 թվականին, երբ ԱՄՆ-ն ստիպեց Ճապոնիային «բացել» սահմաններն Արևմուտքի համար։ Մոտավորապես երկու տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թվականին արքունիքը կարողացավ վերականգնել Ճապոնիայի կայսեր քաղաքական դիրքը՝ Չոշյու, Սացումա և այլ տոհմերի աջակցությամբ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին չին-ճապոնական առաջին պատերազմում, ռուս-ճապոնական պատերազմում և Առաջին համաշխարհային պատերազմում Ճապոնիան ձգտում էր ընդլայնել կայսրության սահմանները։ 1937 թվականին սկսվեց չին-ճապոնական երկրորդ պատերազմը։ Ռազմական գործողությունները շարունակվեցին նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որոնք ավարտվեց 1941 թվականին, երբ ատոմային ռումբերով ռմբակոծվեցին ճապոնական Հիրոսիմա, Նագասակի քաղաքները։ Ճապոնիայն ենթարկվեց կապիտուլյացիայի։

Դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի օկուպացման ընթացքում 1947 թվականի մայիսի 3-ին կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել են․ Ճապոնիան շարունակում է մնալ միատար սահմանադրական միապետություն, որն ունի կայսր և ընտրովի օրենսդիր մարմին (Ճապոնիայի Խորհրդարան)։

Ճապոնիան, լինելով զարգացած պետություններից մեկը, անդամակցում է ՄԱԿ-ին, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը, «Մեծ յոթնյակ»-ին, «Մեծ քսանյակ»-ին։

Պետությունը աշխարհում երրորդն է ՀՆԱ-ի անվանական ցուցանիշով և չորրորդը՝ ըստ գնողունակության համարժեքության։ Այն նաև աշխարհի չորրորդ խոշորագույն ներկրողն է և արտահանողը։ Ճապոնիան աչքի է ընկնում որակյալ աշխատանքային ռեսուրսներով, բնակչության բարձր կրթական ցենզով, որն աշխարհում առաջատարներից մեկն է՝ ըստ բնակչության ընդհանուր թվաքանակում բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիների բարձր մասնաբաժնի։ Չնայած Ճապոնիան պաշտոնապես հրաժարվել էր պատերազմ հայտարարելու իր իրավունքից, այն աշխարհում ութերորդն է ռազմական բյուջեի մեծությամբ, որն օգտագործում է ինքնապաշտպանության և խաղաղության պահպանման նպատակով։

Ճապոնիան զարգացած պետություն է, որն ունի մարդկային զարգացման համաթվի բարձր ցուցանիշ։ Նա առաջինն է բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշով և երրորդը՝ մանկական մահացության ցածր ցուցանիշով։ Ներկայումս աշխարհին Ճապոնիան ներկայանում է որպես ժամանակակից տեխնոլոգիաների և գիտական նվաճումների առաջատարներից մեկը։

Ճապոնական դրոշի վրայի կարմիր արևային սկավառակը և պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը՝ քրիզանթեմը, նույնպես խորհրդանշում են ծագող արևը։ Այսպիսով՝ Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում է աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և այլ գծերով։ 1970 թվականից սկսած Ճապոնիայի տնտեսությունն զբաղեցրել է աշխարհում 2-րդ տեղը՝ զիջելով Միացյալ Նահանգներին։ Այդ դիրքը հետագայում նա զիջեց Չինաստանին։ Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը։ 2005-2007 թվականներին Ճապոնիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ էր։

Phrasebook

Բարեւ Ձեզ
こんにちは
Աշխարհ
世界
Բարեւ աշխարհ
こんにちは世界
Շնորհակալություն
ありがとうございました
Ցտեսություն
さようなら
Այո՛
はい
Ոչ
いいえ
Ինչպես ես?
元気ですか?
Լավ Շնորհակալություն
よし、ありがとう
Ինչ արժե?
いくらですか?
Զրո
ゼロ
Մեկը
1

Where can you sleep near Ճապոնիա ?

Booking.com
489.154 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 60 visits today.