富士山

( Ֆուձիյամա )

Ֆուձիյամա, Ֆուձի, Ֆուձիսան (ճապ.՝ 富士山), գործող հրաբուխ (ստրատոհրաբուխ) Հոնսյու կղզում, Ճապոնիայի ամենաբարձր լեռնագագաթը (3776 մ)։

Ֆուձիյաման գտնվում է Տոկիոյից 90 կմ արևմուտք-հարավ-արևմուտք։

Ֆուձիյամայի գագաթում կանոնավոր կոն է՝ 700 մ տրամագիծ և մինչև 100 մ խորություն ունեցող խառնարանով։ Լանջերին կան կողային խառնարաններ և խարամային կոներ։ 781 թվականից հետո տեղի է ունեցել 12 ժայթքում, վերջինը՝ 1707-1708 թվականներին։ Լանջերը ծածկված են մշտադալար անտառներով։ Գագաթը ձյունածածկ է (10 ամիս)։

Ֆուձիյաման համարվում է սուրբ լեռ։ Այն կրոնական ուխտագնացության և տուրիզմի վայր է։ Ֆուձիյամայի պատկերը ճապոնական արվեստի սիրված առարկան է (նկարներ, ճենապակի, ասեղնագործություն)։ Ներկայում լեռան գագաթին տեղակայված են սինտոիստական տաճար, փոստի բաժանմունք և օդերևութաբանական կայան: Լեռան շրջակայքն ընդգրկված է Ֆուձի-Հակոնե-Իձու ազգային պարկի տարածքում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։

Photographies by:
Statistics: Position
219
Statistics: Rank
473223

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
971684253Click/tap this sequence: 4812
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ֆուձիյամա ?

Booking.com
8.723.145 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 9.283 visits today.