端島 (長崎県)

( Հասիմա )

Հասիմա (ճապ.՝ 端島, «սահմանային կղզի»), խաղաղօվկիանոսյան կղզի Արևելաչինական ծովում՝ Նագասակի քաղաքից մոտ 15 կմ հարավ-արևմուտք։

Պատմություն
 
Կղզու արհեստական մակերեսի աստիճանաբար ընդլայնման սխեմա

19-րդ դարի սկզբին մինչև կղզու բնակեցումը (նրանում ածուխ հայտնաբերելու հետ կապված), այն իրենից ներկայացնում էր պարզապես ժայռաբեկոր՝ թեթևակի ծածկված կանաչով, որի վրա բույն էին դնում ծովային թռչունները և որը երբեմն Նագասակիի և հարևան Տակասիմայի ձկնորսները օգտագործում էին որպես ժամանակավոր կացարան։

Կղզին բանակեցվել է 1810 թվականին, երբ այնտեղ հայտնաբերել են ածուխ։ Ի սկզբանե այն ծովում գտնվող ժայռ էր և 0,063կմ² մակերեսով կղզի, որը ստեղծվել էր արհեստականորեն հանքահորերը փորելուց։ 30-ական թվականներին կղզին դարձել է լուրջ արդյունաբերական կենտրոն․ հանքահորերից բացի, այստեղ հայտնվել են ռազմական գործարաններ։

 
1930 թվականին կղզին այսպիսի տեսք ուներ

Հասիմայում ածուխի արտահանումը գնում էր 600 մետր ծովի մակարդակից ցած գնացող հանքահորերում։ 1943-1945 թվականների ընթացքում ստորջրյա ածխահորերում հարկադիր աշխատանքի համար Mitsubishi Corporation-ը այստեղ էր բերում չինացիների և կորեացիների։ Նրանցից շատերը մահանում էին աշխատանքի ծանր պայմաններից։

Իր պատմության ամենաշատ բնակեցված տարիներին կղզին ունեցել է բնակելի տների 30 խոշոր կորպուս, 25 խանութ, դպրոց, 2 լողավազան, հիվանդանոց և գերեզմանատուն։ 50 տարվա ընթացքում կղզին համարվում էր ամենախիտ բնակեցված վայրը Երկրի վրա՝ 5259 մարդ կմ²-ի վրա (1959)[1]։ Դրանով հանդերձ՝ բնակեցված գոտում բնակչության թիվն հասնում էր ֆանտաստիկ թվի՝ 139 100 մարդ կմ²-ի վրա[2]։

Տասնամյակներ անց Հասիմայի ծաղկող ածխարդյունաբերությունը անկում է ապրում և 1974 թվականին Mitsubishi-ին ամբողջությամբ փակում է հանքահորերը։ Մի քանի շաբաթ անց երկրի ամենախիտ բնակեցված վայրը ավբողջովին դատարկվում է։ Բոլոր բնակիչները լքում են քաղաքը սպառված հանքերի պատճառով, և քաղաքը վերածվում է քաղաք-ուրվականի։ Երկար տարիների ընթացքում կղզի այցելելը արգելված էր և սպառնում էր Ճապոնիայից արտաքսմամբ։ Այդպիսով ճապոնկան կառավարությունը փորձում էր վտանգազերծել կղձին «սև հանքափորերից»․ մեռած քաղաքի կենցաղի առարկաները դառնում են հարուստ կոլեկցիոներների որսի առարկա։

Քանի որ խորհրդավոր կղզու նկատմամբ հետաքրքրությունը մեծանում էր, 2008 թվականին առաջարկվել է Հասիման մտցնել Համաշխարհային ժառանգության մեջ։ Այդ առաջարկը միանշանակ չի ընդունվել կղզու պատմական անցյալի վիճահարույց գնահատման լույսի ներքո։ Հարավկորեական իշխանությունները իրենց առարկությունները հիմնավորում են պատերազմի ժամանակ կորեական հարկադիր աշխատողների կրած տառապանքներով։ Ճապոնիայի կառավարության կամ Mitsubishi ընկերության կողմից կենդանի մնացածների համար որևէ փոխհատուցում նախատեսված չէ։ Սակայն, 2015 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 39-րդ նստաշրջանում Հասիմա կղզին ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության մեջ որպես «Մենձի հեղափոխական շրջանի արդյունաբերական օբյեկտ՝ մետալուրգիա, նավաշինություն և ածխի արդյունաբերություն»։

Ներկայումս կղզի այցելությունը թույլատրվում է, սակայն զբոսաշրջիկների մուտքը բաց է միայն կղզում անվտանգ գտնվելու համար հատուկ սարքավորված մասում։ Նաև պլանավորվում է կղզին վերածել հանքափորերի կենցաղի և մշակույթի ինքնատիպ թանգարանի, սակայն քանի որ ներկայումս բոլոր շինությունները գտնվում են վթարային վիճակում, այս պլանների իրագործման համար հարկավոր են խոշոր ֆինանսական ներդրումներ։

по системе Поливанова MessyNessy. «The Bond Villain’s Lair: Skyfall’s Abandoned Island» (англ.) (10/29/2012). Архивировано 20 ноября 2012 года.
Photographies by:
Jordy Meow - CC BY-SA 3.0
Jordy Meow - CC BY 3.0
Statistics: Position
618
Statistics: Rank
158255

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
394672518Click/tap this sequence: 2325

Google street view

Where can you sleep near Հասիմա ?

Booking.com
488.965 visits in total, 9.195 Points of interest, 404 Destinations, 11 visits today.