平仮名 ( Հիրագանա )

Հիրագանա (ճապոներեն` 平仮名) — ճապոներենի վանկային այբուբեն։ Ճապոներենի գրության ձևերից մեկն է` կատականայի, կանձիի, արաբական թվերի և ռոմաձիի շարքում։ Հիրագանան և կատականան միասին կազմում են կանա համակարգը, որի մի նիշը համապատասխանում է մի վանկի։ Կանայի նիշերը կարող են հաղորդել ձայնավոր հնչյուն (օրինակ՝ ա, あ), զուգորդվել բաղաձայնի հետ, որը նախորդում է ձայնավորին (օրինակ՝ տա, た) կամ ռնգային ձայնորդ ն-ի հետ, որը կապված համատեքստից կարող է հնչել ինչպես ն, մ, անգլերեն ng կամ ինչպես ֆրանսերեն ռնգային բաղաձայները։

Destinations