高野山

( Կոյա սան )

Կոյա սան (ճապ.՝ 高野山 Կո:յա սան), լեռ Ճապոնիայի Վակայամա պրեֆեկտուրայում՝ Օսակայից դեպի հարավ։

Լեռան վրա գտնվում են բազմաթիվ տաճարներ և բուդդայական սինգոն դպրոցի վանքեր։ Առաջին տաճարը 819 թվականին կառուցել է սինգոն դպրոցի հիմնադիր բուդդիստ կուսակրոն Կուկայը՝ ութ լեռնային գագաթների միջև՝ 800 մետր բարձրության վրա գտնվող հովտում։ Այսօր այնտեղ են գտնվում մոտ հարյուր վանքեր, որոնք ուխտավորներին նաև գիշերակաց են առաջարկում։ Լեռան վրա գտնվում են հետևյալ հայտնի տաճարները և վանքերը՝

  • Օկունո ին (奥の院), Կունայի դամբարան, որը շրջապատում է գերեզմանատունը։
  • Կոմպոն դայտո (根本大塔), պագոդա, որը սինգոն դպրոցի վարդապետության համաձայն՝ գտնվում է ամբողջ Ճապոնիան ներառող մանդալայի կենտրոնում։ Պագոդան մտնում է Գարանի համալիրի կազմում։
  • Կոնգոբու ձի (金剛峰寺), սինգոն դպրոցի գլխավոր տաճար։

Լեռան վրա է գտնվում նաև Տոկուգավա տոհմի ընտանեկան դամբարանը, որը կառուցվել է երրորդ սյոգուն Տոկուգավա Իեմիցուի կ...Կարդալ ավելին

Կոյա սան (ճապ.՝ 高野山 Կո:յա սան), լեռ Ճապոնիայի Վակայամա պրեֆեկտուրայում՝ Օսակայից դեպի հարավ։

Լեռան վրա գտնվում են բազմաթիվ տաճարներ և բուդդայական սինգոն դպրոցի վանքեր։ Առաջին տաճարը 819 թվականին կառուցել է սինգոն դպրոցի հիմնադիր բուդդիստ կուսակրոն Կուկայը՝ ութ լեռնային գագաթների միջև՝ 800 մետր բարձրության վրա գտնվող հովտում։ Այսօր այնտեղ են գտնվում մոտ հարյուր վանքեր, որոնք ուխտավորներին նաև գիշերակաց են առաջարկում։ Լեռան վրա գտնվում են հետևյալ հայտնի տաճարները և վանքերը՝

  • Օկունո ին (奥の院), Կունայի դամբարան, որը շրջապատում է գերեզմանատունը։
  • Կոմպոն դայտո (根本大塔), պագոդա, որը սինգոն դպրոցի վարդապետության համաձայն՝ գտնվում է ամբողջ Ճապոնիան ներառող մանդալայի կենտրոնում։ Պագոդան մտնում է Գարանի համալիրի կազմում։
  • Կոնգոբու ձի (金剛峰寺), սինգոն դպրոցի գլխավոր տաճար։

Լեռան վրա է գտնվում նաև Տոկուգավա տոհմի ընտանեկան դամբարանը, որը կառուցվել է երրորդ սյոգուն Տոկուգավա Իեմիցուի կողմից, տոհմի սյոգուններից այս դամբարանում ոչ ոք թաղված չէ։

Կոյա սանից սկիզբ է առնում դեպի սինտոիստական Կումանո Հոնգու թայսյա (ճապ.՝ 熊野本宮大社),、Կումանո հայաթամա թայսա (ճապ.՝ 熊野速玉大社) և Կումանո նատի թայսյա (ճապ.՝ 熊野那智大社) սրբավայրեր տանող Կումանո կոդոյի ուխտագնացության հնագույն ուղին։

Դեպի լեռը տանում է «Նանկայ Էլեկտրիկ» ընկերության երկաթուղային ճյուղը Նամբայի կայարանից Օսակա, մինչև լեռան հիմքի մոտ Գոկուրակուբասի կայարան (ճապ.՝ 極楽橋駅): Կաբելային երկաթուղին հինգ րոպեում ուղևորներին բարձրացնում է լեռան գագաթ։

Photographies by:
Statistics: Position
1705
Statistics: Rank
73116

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
586234197Click/tap this sequence: 8997

Google street view

Where can you sleep near Կոյա սան ?

Booking.com
489.266 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 93 visits today.