姫路城

( Հիմեձի ամրոց )

Սպիտակ ձկնկուլի ամրոցը (ճապ.՝ 姫路城 — Հիմեձի-ձյո) Ճապոնիայի հնադարյան ամենալավ պահպանված ամրոցներից է և ամենաճանաչվածը զբոսաշրջիկների շրջանում։ Ամրոցը կառուցվել է ֆեոդալական ժամանակաշրջանում, բաղկացած է 83 շինություններից։ Օսկա քաղաքից (Ճապոնիա) արևմուտք գտնվող Հիմեձի քաղաքն աճել է Հիմեձի ամրոցի շուրջը։ Պաշտպանության անգերազանցելի համակարգով ապահովված նրբագեղ ամրոց է։ Համարվում է, որ նրա շինարարությունը 1346 թվականին սկսել է Սանդորիի Ակամացու անունով ֆեոդալը։ 1601թ․ սյուգուն Իկեդա Տերմուսան մասնակիորեն վերափոխել է ամրոցը։ Իր վերջնական տեսքին հասել է հազարավոր մարդկանց 9 տարվա աշխատանքի արդյունքում։ Շինության վրա հատուկ տեղեր կան, որտեղ հնարավոր է կրակել կամ նետ արձակել։ Խանդակներն ու սրածայր բարձր պատերը նույնպես թշնամու համար անառիկ պետք է պահեին ամրոցը։ Այն այնքան հաջող է նախագծված, որ պատերազմներում երբեք չի հանձնվել, չի վնասվել և համարվում է ճապոնական միջնադարյան ամրոցի լավագույն նմուշը։

1993 թվականին ամրոցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի...Կարդալ ավելին

1993 թվականին ամրոցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն

Ամրոցի կառուցումը Հիմե լեռան ստորոտում սկսվել է 14-րդ դարի կեսերին։ Այդ անունը նա ստացել է իր կառուցվածքների մեծ հղկվածության և էլեգանտության համար, որը հիշեցնում էր աննման սպիտակ թռչունի։ Հիմեձի ամրոցը օրինակ է ծառայել վերջին ժամանակների ամրոցների համար։ Նրա բարձր քարե հիմքը, սպիտակեցված պատերը մտել են ճապոնական ճարտարապետության հնարքների մեջ։

Սկզբում ամրոցը բազմիցս անցել է մեկ սամուրայական կլանից մյուսին, հատկապես 1467-77 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ։ 16-րդ դարի վերջին, երբ ամրոցը գտնվում էր զորավար Տոյոտոմի Խիդեյոսիի ձեռքում, մի քանի անգամ ավերվել էր և ենթակա էր հիմնանորոգման։ Եվ 1601-1609 թվականներին հայտնվեցին ներկայիս համարյա բոլոր կառույցները, որոնց վերևում 45 մ բարձրության վրա վեր բարձրացավ յոթհարկանի գլխավոր աշտարակը։

Տոյոտոմի ընտանիքի նախաձեռնությամբ ամրոցի վերականգնումը ավարտվել է 1618 թվականին։ Ավելացան մի խումբ օգնող աշտարակներ և վերահատակագծման տարածքներ։ Ամրոցի շուրջը կառուցվեց ընդարձակ այգի` պարույրաձև լաբիրինթոսներով և փակուղիներով, այնպես որ հարձակվող թշնամին ժամերով պետք է մոլորվեր լաբիրինթոսում, փոխանակ պատրաստվեր կրակ բացելու։

Այդ հնարամիտ հնարքը ոչ մի անգամ չի փորձվել կռվի ժամանակ, որովհետև ամրոցի շինարարության ավարտից հետո Ճապոնիայի այդ մասում սկսվել են խաղաղ ժամանակներ։ Վերջին 2 հարյուրամյակներում ամրոցի կողքին առաջ եկավ Հիմեջի քաղաքը։ 1871 թվականին Սպիտակ ձկնկուլի ամրոցը խլեցին նրա տերերից և մուրճի հարվածով վաճառվեց 23 իենով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ամրոցի շրջակայքը վնասվել էր ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններից, սակայն ամրոցը մնացել էր անվնաս։

Photographies by:
Statistics: Position
147
Statistics: Rank
359487

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
481739265Click/tap this sequence: 3111

Google street view

Where can you sleep near Հիմեձի ամրոց ?

Booking.com
487.405 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 31 visits today.