Велико Търново

( Վելիկո Տիռնովո )

Վելիկո Տիռնովո (բուլղ.՝ Велико Търново), քաղաք Բուլղարիայի Հանրապետության հյուսիսում, Հյուսիսկենտրոնական տարածաշրջանի և Վելիկո Տիռնովոյի մարզի վարչական, արդյունաբերական և կրթական կենտրոնը։

Տեղակայված է Ստորին դանուբյան հարթավայրի և Բալկանյան լեռների միջև՝ Յանտրա գետի ափին և միջնադարում հայտնի է եղել որպես Բուլղարական երկրորդ կայսրության մայրաքաղաք՝ կրելով «Ցարերի քաղաք» տիտղոսը։

Մինչև 1965 թվականը կոչվել է Տիռնովո։ «Վելիկո» (մեծ) մակդիրն ավելացվել է ի պատիվ քաղաքի երբեմնի փառքի։

Բնակչության թվաքանակով համարվում է երկրի 16-րդ խոշոր քաղաքը։

Քաղաքում են գտնվում մի շարք կրթական հաստատություններ, ինչպիսիք են Վասիլի Լևսկու անվան ռազմական ինստիտուտը, Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանը և այլն։ Ընդհանուր առմամբ՝ Տիռնովոյում են գտնվում պատմամշակութային 1613 կոթողներ։

Բնակչության մեծամասնությունը կազմում են բուլղարացիները (95,5%), կան նաև թուրքեր (3,6%), գնչուներ (0,2%) և այլն։

Photographies by:
Statistics: Position
1889
Statistics: Rank
149066

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
358142796Click/tap this sequence: 7688
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Վելիկո Տիռնովո ?

Booking.com
8.837.599 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 5.053 visits today.