Рилски манастир

( Ռիլայի վանական համալիր )


Ռիլայի վանական համալիր (բուլղար․՝ Рилски манастир), Բուլղարիայի ամենամեծ և ամենահայտնի ուղղափառ եկեղեցին։ Գտնվում է Ռիլայի լեռների հարավ-արևմուտքում, մայրաքաղաք Սոֆիայից 11 կմ հարավ, Ռիլայի գետի հովտում, ծովի մակարդակից 1147 մետր բարձրության վրա Ռիլայի վանական համալիրի արգելոց զբոսայգու տարածքում։ Անվանվել է ի պատիվ համալիրը կառուցող ճգնավոր Հովհաննես Ռիլայեցու (876-946)։

Կառույցը հիմնադրվել է 10-րդ դարում և համարվում է Բուլղարիայի ամենակարևոր մշակութային, պատմական, հնագիտական հուշարձաններից մեկը և տուրիստական գրավչության վայր։ 2008 թվականին համալիրն ունեցել է 900,000 այցելու։ Համալիրը տպագրվել է 1999 թվականին թողարկված 1 բուլղարական լևի հակառակ կողմում։

Պատմություն
 
Վանական համալիրի ներքին հատվածը

Ըստ ավանդության համալիրը հիմնադրել է Հովհաննես Ռիլայեցին, ում անունով էլ կոչվում է կառույցը, Բուլղարիայի ցար Պյոտր 1-ինի օրոք (927-968)։ Ճգնավորն ապրել է վանական համալիրից ոչ հեռու գտնող մի քարայրում, առանց որևէ նյութական ունեցվածքի, իսկ համալիրը կառուցել են լեռներ սովորելու եկած նրա աշակերտները։

Կառուցումից ի վեր Ռիլայի եկեղեցական համալիրը գտնվել է Բուլղարիայի իշխանությունների աջակցության ներքո։ Յուրաքանչյուր ցար նվիրատվություններ է արել կառույցին, և 12-14-րդ դարերում այն հասել է իր զարթոնքի գագաթնակետին՝ դառնալով Բուլղարիայի ազգային գիտակցության մշակույթի և հոգևոր կենտրոն։

Ներկայիս վայրում համալիրը վեր է խոյացել ֆեոդալ լորդ Ստեֆան Դրագովալի կողմից սերբ սյուզերենության օրոք 14-րդ դարի առաջին կեսին։ Համալիրի հին շինությունները թվագրվում են այս ժամանակաշրջանին՝ Ստեֆան Դրագովալի աշտարակը (1334-1335) և դրա կողքին գտնվող փոքրիկ եկեղեցին (1343), ինչպես նաև եպիսկոպոսի գահը և համալիրի ճոխ փորագրությամբ դարպասները։ 14-րդ դարի վերջում, երբ սկսվեցին օսմանյան ասպատակությունները, համալիրն ավերվեց։

15-րդ դարի վերջում համալիրը վերակառուցվեց Մառա Բրանկովիչի (Ռուս Ուղղափառ եկեղեցի) և Ռոսիկոն վանական համալիրի նվիրատվություններով Կյուստենդիլ շրջանից երեք եղբայրների կողմից։

Համալիրը եղել է բուլղարական լեզվի և մշակույթի գանձարան օտար տիրապետությունների ժամանակաշրջաններում։ Բուլղարական ազգային վերածննդի ժամանակաշրջանում (18-19-րդ դարեր), համալիրը 1833 թվականին ավերվել է հրդեհից, 1834 և 1862 թվականներին վերակառուցվել է հարուստ բուլղարացիների կողմից՝ ճարտարապետ Ալեքսի Ռիլայեցու գլխավորությամբ։ Համալիրի շենքերը վեր են խոյացել 1816 թվականին, Ստեֆան Դրագովալի աշտարակի զանգակատունն ավելացվել է 1844 թվականին։ Նեոֆիտ Ռիլայեցին համալիրում հիմնադրել է դպրոց։

Համալիրը եղել է բուլղարացի հեղափոխականների՝ Վասիլ Լևսկու, Գոցե Դելչևի, Պեյո Յավորովի թաքստոցը։

Համալիրը Բուլղարիայի ազգային վերածննդի ճարտարապետության գլուխգործոցներից է, այն 1976 թվականին ճանաչվել է ազգային պատմամշակութային հուշարձան, իսկ 1983 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է համաշխարհային ժառանգության ցանկում։

1991 թվականից այն գտնվում է Բուլղարական ուղղափառ եկեղեցու սուրբ սինոդի ենթակայության ներքո։

2002 թվականի մայիսի 25-ին Հովհաննես Պողոս II պապը Բուլղարիա կատարած ուխտագնացության ժամանակ այցելել է համալիր։

Photographies by:
Statistics: Position
202
Statistics: Rank
303150

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
738156492Click/tap this sequence: 9261

Google street view

Where can you sleep near Ռիլայի վանական համալիր ?

Booking.com
487.358 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 43 visits today.