Selimiye Camii

( Սելիմիե մզկիթ (Էդիրնե) )

Սելիմիե մզկիթ (թուրքերեն՝ Selimiye Camii), օսմանյան ճարտարապետական ոճով կառուցված մզկիթ, որը գտնվում է Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Էդիրնե քաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Սելիմիե մզկիթը, որը կառուցվել է 1569- 1574 թվականներին ճարտարապետ Միմար Սինանի կողմից, համարվում է իսլամական մշակույթի գլուխգործոցներից մեկը և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Համարվում է Թուրքիայի ամենահարմոնիկ մզկիթներից մեկը։ Մզկիթի համալիրի մեջ մտել է ավանդական ուղղանկյուն բակը, որը կորցրել է իր նշանակությունը՝ դառնալով վայր, որը նախապատրաստում է հավատացյալներին՝ «կապ հաստատելու Ալլահի հետ»։ Բաց հրապարակի կենտրոնում գտնվում է ութանկյուն շատրվանը, որի շուրջը գործում է պատկերասրահ։ Այստեղ է գտնվում մզկիթի գլխավոր մուտքը։ Բակը և մզկիթի շենքը առանձին կառույցներ չեն, այլ մեկ ամբողջություն։ Շենքերի համալիրի այս տեսակը թուրքերեն կոչվում է külliye և ներառում է հիվանդանոց, դպրոց, գրադարան, ...Կարդալ ավելին

Սելիմիե մզկիթ (թուրքերեն՝ Selimiye Camii), օսմանյան ճարտարապետական ոճով կառուցված մզկիթ, որը գտնվում է Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Էդիրնե քաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Սելիմիե մզկիթը, որը կառուցվել է 1569- 1574 թվականներին ճարտարապետ Միմար Սինանի կողմից, համարվում է իսլամական մշակույթի գլուխգործոցներից մեկը և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Համարվում է Թուրքիայի ամենահարմոնիկ մզկիթներից մեկը։ Մզկիթի համալիրի մեջ մտել է ավանդական ուղղանկյուն բակը, որը կորցրել է իր նշանակությունը՝ դառնալով վայր, որը նախապատրաստում է հավատացյալներին՝ «կապ հաստատելու Ալլահի հետ»։ Բաց հրապարակի կենտրոնում գտնվում է ութանկյուն շատրվանը, որի շուրջը գործում է պատկերասրահ։ Այստեղ է գտնվում մզկիթի գլխավոր մուտքը։ Բակը և մզկիթի շենքը առանձին կառույցներ չեն, այլ մեկ ամբողջություն։ Շենքերի համալիրի այս տեսակը թուրքերեն կոչվում է külliye և ներառում է հիվանդանոց, դպրոց, գրադարան, բաղնիքներ, որոնք գտնվում են մզկիթի տարբեր կողմերում, մեդրեսե, հադիսների տուն (թուրքերեն՝ Dar-ül hadis), ժամասենյակ և հուշանվերների մի շարք խանութներ։ Համալիրի մեջ է մտնում նաև Բայեզիդ II-ի մզկիթը (թուրքերեն՝ İkinci Beyazıt Külliyesi), որտեղ ներկայումս տեղակայված է առողջապահության թանգարանը։ Սինանը կառուցել է ութ հատվածներից բաղկացած սրահ, որոնք բաժանված են ութ սյուներով։

Photographies by:
Statistics: Position
380
Statistics: Rank
208284

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
981342765Click/tap this sequence: 5827

Google street view

Where can you sleep near Սելիմիե մզկիթ (Էդիրնե) ?

Booking.com
487.379 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 5 visits today.