- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարաևո (այլ կիրառումներ)
Սարաևո (բոս․՝ , խորվ.՝ , սերբ.՝ Sarajevo [sǎrajeʋo], թուրքերեն՝ Saraybosna), Բոսնիա և Հերցեգովինայի և դրա մասը կազմող Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության մայրաքաղաք։ Սարաևոյի շրջանի վարչական կենտրոնն է։
Բնակչությունը 2013 թվականի դրությամբ կազմել է 369,5 հազար մարդ կամ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչության 10 %-ը։ 1992-1995 թվականների պատերազմի հետևանքով բավականին կրճատվել է քաղաքում բնակվող սերբերի թիվը։
Պատմություն
Միլյացկա գետի հովիտը բնակեցվել է նեոլիթի ժամանակաշրջանում։ Գիտնականներն ենթադրում են, որ այդ տարածքով արևելքի ուղղությամբ անցնում էր հին հռոմեական ճանապարհ։ 6-8-րդ դարերում հովտում սկսեցին բնակեցվել սերբեր[1][2][3]։
↑ Раннефеодальные государства на Балканах VI—XII вв. / Литаврин Г.Г.. — Москва: Наука, 1985. — С. 198. ↑ Чиркович Сима. История сербов. — М.: Весь мир, 2009. — С. 18. — ISBN 978-5-7777-0431-3 ↑ Листая страницы сербской истории / Е.Ю. Гуськова. — М.: Индрик, 2014. — С. 13. — ISBN 978-5-91674-301-2
Ավելացնել նոր մեկնաբանություն