Stećak ( Ստեչկի )
Ստեչկի (բոսն․, սերբ․, խորվաթ․՝ stećci, կիրիլատառ սերբ․՝ стећци), մոնումենտալ միջնադարյան տապանաքարեր (թվագրվում է XII դարից մինչև XVI դարով), որոնք հանդիպում են Բոսնիա և Հերցեգովինայում (մոտ 60 000), Խորվաթիայում, Չեռնոգորիայում և Սերբիայում (մոտ 10 000), որոնց ավելի քան 90 %-ը գտնվում է վատ վիճակում։ Դրանք ընդհանուր ավանդույթ էին բոսնիական, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների հետևորդների շրջանում[3] և երբեմն կապվել են վլախների կամ խորվաթ ժողովրդի հետ, սակայն սկզբնական էթնիկ և կրոնական պատկանելությունը մինչ օրս որոշված չէ։
2009 թվականին բոլոր չորս երկրները դիմեցիլ են ստեչկիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկվելու համար։ 2016 թվականին հայտն ընդունվել է, և Համաշխարհային ժառանգության ցանկում ներառվել է 30 նեկրոպոլիս, որոնցից 22-ը գտնվում են Բոսնիա և Հերցեգովինայում, 2-ը՝ Խորվաթիայում, 3-ական՝ Չեռնոգորիայում և Սերբիայում։