- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոստար (այլ կիրառումներ)
Մոստար (բոսնիերեն՝ Mostar), քաղաք և վարչական կենտրոն Բոսնիա և Հերցեգովինայի հարավային մասում։ Բնակչությունը կազմում է 113,169 մարդ, Հերցեգովինայի կարևոր շրջաններից է, հանդիսանում է նրա մշակութային կենտրոնը, Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության Հերցեգովինա-Ներետվա կանտոնի կենտրոնը։ Մոստարը գտնվում է Ներետվա գետի վրա և համարվում է երկրի հինգերորդ ամենամեծ քաղաքը։ Քաղաքն անվանվել է ի պատիվ կամուրջը պահպանողների (mostari), ովքեր միջնադարում հսկել են Ներետվայի վրա գտնվող Stari Most-ը (Հին Կամուրջ)։
Ավելացնել նոր մեկնաբանություն