United States

Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Original uploaded by Quintin3265 (Transfered by Gavin.perch) - CC BY-SA 3.0 Frank Kovalchek - CC BY 2.0 Gila National Forest - CC BY-SA 2.0 Vincent van Gogh - Public domain Monster4711 - CC BY-SA 3.0 Mobilus In Mobili - CC BY-SA 2.0 Gb11111 - CC0 Jon Sullivan - Public domain jcutrer - CC BY-SA 4.0 Don Ramey Logan - CC BY 4.0 The original uploader was Mav at English Wikipedia. - CC BY-SA 3.0 sanil - CC0 Lucas·G - CC BY-SA 4.0 rachel_thecat - CC BY-SA 2.0 Greg Willis from Denver, CO, usa - CC BY-SA 2.0 LHOON from Mechelen, Belgium - CC BY-SA 2.0 m01229 from USA - CC BY-SA 2.0 Something Original (talk) - CC BY-SA 3.0 Daniel Schwen - CC BY-SA 4.0 John Fowler - CC BY 2.0 Swampyank at en.wikipedia - CC BY-SA 3.0 Suiseiseki - CC BY-SA 3.0 Kimson Doan yaykimmyd - CC0 Anthony DeLorenzo from Whitehorse, Yukon, Canada - CC BY-SA 2.0 William Rosmus - CC BY-SA 3.0 Unique View  - CC BY-SA 2.0 Scott Catron - CC BY-SA 2.0 Jesseg8r - CC BY-SA 4.0 Grombo - CC BY-SA 3.0 Frank Kovalchek from Anchorage, Alaska, USA - CC BY 2.0 Denali National Park and Preserve - Public domain Daniel Schwen - CC BY-SA 4.0 MatthewUND - CC BY-SA 3.0 Michael Grindstaff - CC BY-SA 3.0 Roger469 - Public domain a4gpa auf flickr.com - CC BY-SA 2.0 Jeff Kern - CC BY 2.0 Kelvin Kay -- Kkmd at English Wikipedia - CC BY-SA 3.0 Yinzer1 - CC BY 4.0 sanil - CC0 Dave Bunnell - CC BY-SA 4.0 John Fowler - CC BY 2.0 USGS - McGimsey R.G. - Public domain Palacemusic - CC BY-SA 3.0 Jeremybrooks - CC BY-SA 3.0 Elena.laps - CC BY-SA 4.0 Bureau of Land Management - Public domain Palacemusic - CC BY-SA 3.0 Gareth123458 - CC BY-SA 4.0 Steve Jurvetson from Los Altos, USA - CC BY 2.0 Brian W. Schaller - FAL Jim Bahn - CC BY 2.0 Daniel Schwen - CC BY-SA 4.0 No images

Context of Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաճախ անվանվում է Միացյալ Նահանգներ, կամ պարզապես Ամերիկա (անգլ.՝ United States of America), դաշնային սահմանադրական հանրապետություն Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից, որոնք իրականում կիսանկախ պետություններ են (ինչը արտահայտված է նրանց պաշտոնական անունների մեջ․ օրինակ՝ Կալիֆոռնիան կոչվում է Կալիֆոռնիա Հանրապետություն և դա այժմ էլ գրված է նրա դրոշի վրա), և դաշնային նշանակության Կոլումբիա շրջանից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ինչպես նաև՝ ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։ Ամերիկյան երկու նահանգներ ցամաքային սահման չունեն երկրի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծվել է բրիտանական տասներեք գաղութների միավորման հետևանքով՝ 1776 թվականի հուլիսի 4-ին։ Այն կարելի է համարել Ամե...Կարդալ ավելին

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաճախ անվանվում է Միացյալ Նահանգներ, կամ պարզապես Ամերիկա (անգլ.՝ United States of America), դաշնային սահմանադրական հանրապետություն Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից, որոնք իրականում կիսանկախ պետություններ են (ինչը արտահայտված է նրանց պաշտոնական անունների մեջ․ օրինակ՝ Կալիֆոռնիան կոչվում է Կալիֆոռնիա Հանրապետություն և դա այժմ էլ գրված է նրա դրոշի վրա), և դաշնային նշանակության Կոլումբիա շրջանից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ինչպես նաև՝ ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։ Ամերիկյան երկու նահանգներ ցամաքային սահման չունեն երկրի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծվել է բրիտանական տասներեք գաղութների միավորման հետևանքով՝ 1776 թվականի հուլիսի 4-ին։ Այն կարելի է համարել Ամերիկայի ազգային-ազատագրական պայքարում տոնած հաղթանակի գլխավոր հետևանքներից մեկը։ 1787 թվականին ընդունվեց ամերիկյան սահմանադրությունը, որն իր տեսակով առաջինն էր մարդկության պատմության մեջ։ Նույն տարում ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց ազատագրական շարժման ականավոր գործիչ Ջորջ Վաշինգտոնը։ 1865 թվականի դեկտեմբերի 18-ին Ամերիկայում վերացվեց ստրկությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեց անդամակցել Ազգերի լիգային և Միջազգային արդարադատության մշտական պալատին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան խմբավորմանն օժանդակելը բարձրացրեց ԱՄՆ-ի հեղինակությունը Եվրոպայում, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո վերջինս դարձավ կապիտալիստական աշխարհի կորիզը։ 1945 թվականին ԱՄՆ-ն դարձավ առաջին միջուկային տերությունն աշխարհում։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս զբաղեցնում է 9,826,675 կմ² տարածք (4-րդն աշխարհում) և ունի 322 370 752 մարդ (ըստ 2015 թվականի նախահաշվարկի) բնակչություն (3-րդն աշխարհում)։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով՝ այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։ Մայրաքաղաքը Վաշինգտոնն է՝ խոշորագույն քաղաքը՝ Նյու Յորքը։ Նյու Յորքից բացի, երկրի տարածքում կան 9 քաղաքներ ևս, որոնց բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը։ Դրանք են Լոս Անջելեսը, Չիկագոն, Հյուստոնը, Ֆինիքսը, Ֆիլադելֆիան, Սան Անտոնիոն, Սան Դիեգոն, Դալասը և Սան Խոսեն։ Պետական լեզուն անգլերենն է, որն այստեղ տարածվել է գաղութային տարիներին։

Միացյալ Նահանգները ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական և ռազմական ամենահզոր ուժն է։ Համախառն Ներքին Արդյունքի գրեթե 1/4 մասը ստեղծվում է ԱՄՆ-ում։ Արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալով և արտահանմամբ, արտաքին առևտրի շրջանառության ծավալով, կապիտալի արտահանմամբ, գիտատեխնիկական ներուժով և սպասարկման ոլորտի զարգացման մակարդակով աշխարհի առաջատար տերությունն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը բնորոշ է արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը։ Աշխարհի բոլոր երկրներից առաջինը հետարդյունաբերական փուլ թևակոխած այս երկրում ծառայություններ մատուցող ճյուղերի բաժինը համախառն ներքին արդյունքում կազմում է մոտ 80 %, իսկ արտադրական ոլորտին բաժին է ընկնում ընդամենը 20 %։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

More about Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Basic information
  • Currency ԱՄՆ դոլար
  • Native name United States
  • Calling code +1
  • Internet domain .us
  • Mains voltage 120V/60Hz
  • Democracy index 7.92
Population, Area & Driving side
  • Population 340110988
  • Տարածք 9826675
  • Driving side right

Where can you sleep near Ամերիկայի Միացյալ Նահանգներ ?

Booking.com
8.835.211 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 2.665 visits today.