Հոլիվուդ (անգլ.՝ Hollywood, holly — սղոցի, wood — անտառ), ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի շրջաններից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնից հյուսիս-արևմուտք։ Սովորաբար Հոլիվուդն ասոցացվում է ամերիկյան կինոարտադրության հետ, որովհետև այստեղ են գտնվում շատ հայտնի կինոստուդիաներ և ապրում մի շարք հռչակավոր դերասաններ։
Հոլիվուդում է գտնվում հայտնի փառքի ծառուղին։
1870 թվականին Հոլիվուդը փոքրիկ համայնք էր և միայն 1903 թվականին միացավ քաղաքապետարանին։ Միայն 1910 թվականից հետո է այն հայտնի կինոարտադրության կենտրոն դարձել։
Ըստ Հ. Ջ. Ուիթլիի, ով հայտնի է որպես «Հոլիվուդի հայր» 1886 թվականին կանգնել է ձորի վերևում գտնվող բլրի գագաթին։ Որոշ ժամանակ հետո նրան է մոտեցել մի չինացի մարդ` փայտ տեղափոխող վագոնով։ Նա դուրս է եկել վագոնից և խոնարհվել։ Այդ մարդուն նա հարցրել է, թե այստեղ ինչ է անում և նա պատասխանել է` « Ես փայտ տեղափոխող եմ» (I holly-wood) և Ուիթլին որոշել է նոր քաղաքն անվանել Հոլիվուդ[1][2]։
1900 թվականին տարածքն ունեցել է փոստային բաժանմունք, հյուրանոց և երկու շուկա։
Հոլիվուդի հյուրանոցը բացվել է 1902 թվականին Հ. Ջ. Ուիթլիի կողմից։ Հյուրանոցը պետք է դառնար միջազգայնորեն ճանաչված։ Այն երկար տարիներ եղել է աստղերի քաղաքացիական և հասարակական կյանքի կենտրոն[3]։
Ուիթլին հազարավոր դոլարներ է վճարել էլեկտրական լուսավորության, այդ թվում բանկի կառուցման համար[4][5]։
Ավելացնել նոր մեկնաբանություն