Thanksgiving ( Գոհաբանության օր )

Գոհաբանության օր (անգլ.՝ Thanksgiving Day), պետական (ազգային) տոն Միացյալ Նահանգներում և Կանադայում։ Նշվում է նաև Լիբերիա պետությունում, Պուերտո Ռիկո կղզում և Նորֆոլք կղզում։ Այդ տոնը Միացյալ Նահանգներում նշվում է նոյեմբեր ամսվա չորրորդ հինգշաբթի օրը, իսկ Կանադայում հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը։ Գոհաբանության օրվանից սկսվում է տոնական ժամանակաշրջանը, որն ընդգրկում է Ծննդյան տոները և շարունակվում մինչև Ամանորը։

Տոնն ունի իր կրոնական և մշակութային պատմական ավանդույթները, որոնք վաղուց արդեն նշվում են աշխարհիկ ձևով։ Տոնի խորհրդանիշ ուտեստը համարվում է տապակած հնդկահավը։