Honey locust ( Գլեդիչա )

Գլեդիչիա, ընդավորների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։ Բունը և ճյուղերը ծածկված են պարզ կամ ճյուղավորված խոշոր փշերով։ Տերևները բարդ փետրաձև են։ Ծաղիկները երկսեռ և միասեռ են, մանր, կանաչավուն, հավաքված ողկուզանման ծաղկաբույլում։ Պտուղը գորշ-կարմրավուն ունդ է։ Սերմերը փայլուն են, ոսպաձև։ Հայտնի է 12 տեսակ, տարածված Ասիայում, հյուսիսային և հարավային Ամերիկայում, Արևադարձային Աֆրիկայում։ ԽՍՀՄ-ում տարածված է վայրի տեսակներից մեկը (G․ caspia), որն աճում է Թալիշի անտառներում (Արևելյան Անդրկովկաս), իսկ կուլտուրական տեսակներից՝ հյուսիսամերիկյան սովորական գլեդիչիա, տարածված է ԽՍՀՄ հարավային Եվրոպական մասում և Միջին Ասիայի պուրակներում, այգիներում։ Ջերմասեր է, լուսասեր, երաշտադիմացկուն։ Բնափայտն օգտագործվում է ատաղձագործության մեջ։