Wien

( Վիեննա )

Վիեննա (գերմ.՝ Wien), Ավստրիայի մայրաքաղաքը։ Գտնվում է Դանուբի ափին` Ալպերի Վիեննական անտառ լեռնազանգվածի ստորոտին։ Տրանսպորտային խոշոր հանգույց, գետային նավահանգիստ, միջազգային օդանավակայան (Շվեխատ)։ Մեքենաշինության, նավթավերամշակման, քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերական կենտրոն։ Միջազգային բազմաթիվ կազմակերպությունների նստավայր է։ Վիեննան ՄԱԿ-ի երրորդ նստավայրն է Նյու Յորքից և Ժնևից հետո։ Վիեննայի միջազգային կենտրոնը (UNO-City) ներառում է միջազգային բազմաթիվ կազմակերպություններ` Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ, Նավթ արտահանող երկրների կազմակերպություն, ԵԱՀԿ։ Վիեննան միջազգային հանդիպումների, բանակցությունների վայր է։

Բազում դարերի ընթացքում Վիեննան եղել է Հաբսբուրգների նստավայրը, իսկ Սրբազան Հռոմեական կայսրության շրջանում դարձել է Եվրոպայի մշակութային ու քաղաքական կենտրոն։

1910 թվականին Վիեննան ուներ 2 միլիոն բնակիչ՝ այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցնելով...Կարդալ ավելին

Վիեննա (գերմ.՝ Wien), Ավստրիայի մայրաքաղաքը։ Գտնվում է Դանուբի ափին` Ալպերի Վիեննական անտառ լեռնազանգվածի ստորոտին։ Տրանսպորտային խոշոր հանգույց, գետային նավահանգիստ, միջազգային օդանավակայան (Շվեխատ)։ Մեքենաշինության, նավթավերամշակման, քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերական կենտրոն։ Միջազգային բազմաթիվ կազմակերպությունների նստավայր է։ Վիեննան ՄԱԿ-ի երրորդ նստավայրն է Նյու Յորքից և Ժնևից հետո։ Վիեննայի միջազգային կենտրոնը (UNO-City) ներառում է միջազգային բազմաթիվ կազմակերպություններ` Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ, Նավթ արտահանող երկրների կազմակերպություն, ԵԱՀԿ։ Վիեննան միջազգային հանդիպումների, բանակցությունների վայր է։

Բազում դարերի ընթացքում Վիեննան եղել է Հաբսբուրգների նստավայրը, իսկ Սրբազան Հռոմեական կայսրության շրջանում դարձել է Եվրոպայի մշակութային ու քաղաքական կենտրոն։

1910 թվականին Վիեննան ուներ 2 միլիոն բնակիչ՝ այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցնելով չորրորդ տեղը Լոնդոնից, Նյու Յորքից և Փարիզից հետո։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որը հանգեցրեց կայսրության վերջնական փլուզման, Վիեննայի բնակչությունը կրճատվել է քառորդ մասով։

2001 թվականին Վիեննայի Հին քաղաքը և Շյոնբրունը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Mercer հետազոտական միջազգային ընկերության` 2012 թվականի մայիսին հրապարակված տվյալներով, համեմատելով կյանքի որակը աշխարհի 221 քաղաքներում, Վիեննան հինգերորդ անգամ զբաղեցրել է առաջին տեղը։ The Economist ամսագրի` 2011 թվականի տվյալներով տվյալներով Վիեննան հարմարավետության առումով երկրորդ տեղն է զբաղեցրել Մելբուրնից հետո։

Պատմություն Վաղ շրջան
 
Վիեննայի զինանշանը, 1461-1925

Ներկայիս Վիեննայի բնակեցման պատմությունը սկսվում է նեոլիթի դարաշրջանից, երբ Դանուբի ափերին զարգացել են հողագործությունն ու անասնապահությունը (Ք. ա. 6-րդ հազարամյակ). Վիեննայի հովտափոսը դրա համար լավագույն հնարավորություն է ընձեռել։ Լեոպոլդսբերգ լեռան ստորոտի՝ դորիական ցեղերով բնակեցման պատմությունն սկսվել է բրոնզե դարի կեսերից և ավարտվել հռոմեացիների գալուստով։

Վիեննայի` որպես բնակավայրի պատմությունն սկսվում է Ք. ա. 1-ին դարից, երբ ներկայիս քաղաքի տեղում հռոմեական լեգեոնները կառուցվել են պաշտպանական շինություններ։ Դրանք կոչվել են «Վինդոբոնա», որ նշանակում է «Վինդոսի անդաստան»։ Ռազմական ճամբարի շուրջը սկսեցին կառուցվել քաղաքացիական շինություններ։ Հնագիտական պեղումները չեն հաստատում ներկայիս քաղաքի տարածքում դորիական բնակավայրի գոյությունը։

5-րդ դարի սկզբին Վինդոբոնում հրդեհ է բռնկվում, իսկ դարավերջին հռոմեացիները լքում են տեղանքը։

Այն փաստը, որ Վիեննայի կենտրոնի տեղագրությունը համընկնում է Վինդոբոնի ճամբարի տեղագրության հետ, խոսում է այն մասին, որ հռոմեացիների գնալուց հետո այնտեղ մարդիկ են ապրել, որոնք ապաստան են գտել այն ժամանակներում դեռևս կանգուն ամրոցային պատերի մոտ` դրանց քարերը որպես շինանյութ օգտագործելով։

 
Վիեննայի հատակագիծը, 1547

Պեղումները ցույց են տալիս, որ 6-րդ դարում կյանքը ամրոցների մոտ կենտրոնացված էր հռոմեական նստավայրի հյուսիսարևելյան մասում։ Բնակչության անվանումը հայտնի չէ, սակայն նրանց մեջ եղել են ավարներ և սլավոններ[1]։ Այդ սլավոնների հետնորդները ներկայումս էլ ապրում են Վիեննայի Վերինգ և Դյոբլինգ շրջաններում։

9-րդ դարում արևմուտքից եկած Կարոլինգները հռոմեական նախկին ճամբարի հյուսիսարևելյան մասում կառուցում են ոչ մեծ ամրոց և մինչ օրս պահպանված Սուրբ Ռուպրեխտի եկեղեցին [2]։ Դեռևս փոքր բնակավայրի բնակիչների թիվն սկսում է աճել։ Հենց 9-րդ դարին են վերաբերում Վիեննայի մասին առաջին հիշատակումները. Զալցբուրգի մատյաններում պահպանվել է 881 թվականի հիշատակում այն մասին, որ Վիեննայի մոտ տեղի է ունեցել բախում հունգարների հետ («… bellum cum ungaris ad Uueniam…»): Սակայն հստակ չէ` արդյոք դա քաղաքն է, թե Վիեննա գետը, ինչպես որ հայտնի չէ ընդհարման ելքը։

12-րդ դարի կեսերին Վիեննան դառնում է ավստրիական Բաբենբերգների նստավայրը։ 1155 թվականին հերցոգ Հենրի II Բաբենբերգը տուն է կառուցել Ամ Հոֆ հրապարակում։ 1137-1147 թվականներին կառուցվել է Սուրբ Ստեփանոսի տաճարի տեղում կառուցվել է առաջին եկեղեցին (ժամանակակից տաճարը կառուցվել է 13-15-րդ դարերում)։ 1278 թվականից Վիեննան դառնում է Հաբսբուրգների ամրոցը։ 1469 թվականին Ֆրիդրիխ III կայսեր ջանքերով Հռոմի պապի թույլտվությամբ Վիեննայում հիմնվում է եպիսկոպոսություն։

 
Վիեննայի շրջապատումը թուրքերի կողմից, 1683

1529 թվականին Վիեննայի վրա անհաջող հարձակում են գործում թուրքերը։ Թշնամուց գրեթե 20 անգամ քիչ ուժերով Վիեննայի բնակիչներին հաջողվում է վճռական հաղթանակ տանել։ Թուրքերի աննախադեպ ծանր պարտությունը Օսմանյան կայսրության` Եվրոպա թափանցելու ջանքերի վերջակետն է դնում։ Կես դար անց` 1683 թվականին, կաթոլիկ երկրների միասնական զորաջոկատները Վիեննայի մոտ թուրքերին առավել խայտառակ պարտության են մատնում, ինչից հետո Օսմանյան կայսրությունը հրաժարվում է Եվրոպան նվաճելու քաղաքականությունից։

1679 թվականին Վիեննայում ժանտախտի համաճարակ է սկսվում։ Քաղաքի բնակչությունը, որ 100.000 մարդ էր կազմում, նվազում է երեք անգամ։ Ժանտախտի հիշատակին Պեստզոյլի մոտ կանգնեցվում է Ժանտախտի սյուն։ Սակայն 1713 թվականին քաղաքում նոր համաճարակ է բռնկվում. միայն Սուրբ Ստեփանոսի տաճարի կատակոմբներում 11.000 մարդ է թաղվում։ Համաճարակի հիշատակին հետագայում կառուցվում է Կարլսկիրխե եկեղեցին։

16-րդ դարից սկսած` Վիեննան դառնում է ավստրիական Հաբսբուրգների բազմազգ պետության մայրաքաղաքը։ 18-րդ դարում Վիեննայում զարգանում է մանուֆակտուրային արդյունաբերությունը։

19-20-րդ դարեր
 
Վիեննայի օպերայի շենքը, 1870

18-20-րդ դարերում Վիեննան դառնում է համաշխարհային երաժշտական մշակույթի կենտրոն։

1805 և 1809 թվականներին Վիեննա են մտնում Նապոլեոնի զորքերը։ 1814 թվականին քաղաքում կայանում է Վիեննայի վեհաժողովը, որն ստիպում է վերանայել Եվրոպայի քարտեզը։

19-րդ դարի առաջին կեսին ի հայտ է գալիս բիդերմայեր ոճը, որի հիմնադիրներն են եղել վիեննացի նշանավոր նկարիչներ, կոմպոզիտորներ, թատերական գործիչներ։ Վիեննան դառնում է համաեվոպական մշակույթի կենտրոն։ Բիդերմայեր ոճի դարաշրջանն ավարտվում է 1848 թվականի հեղափոխությամբ, որին քաղաքի բնակիչները ակտիվ մասնակցություն են ունենում։

19-րդ դարի վերջին Վիեննայում շարունակում են մեծ զարգացում ապրել մշակույթը, գիտությունն ու կրթությունը։ Համաշխարհային համբավ են ձեռք բերում Վիեննայի համալսարանն ու գիտությունների ակադեմիան։

 
Տեսարան Վիեննայից, 1900

20-րդ դարի սկզբին Վիեննան ավելի քան 2 միլիոն բնակչությամբ դառնում է Եվրոպայի խոշորագույն բնակավայրերից մեկը։ Սակայն Առաջին աշխարհամարտում Ավստրո-Հունգարիայի պարտությունից հետո Վիեննան կորցնում է իր ազդեցությունը։ Դրան նպաստում են նաև գնաճը և սոցիալիստների ու պահպանողականների պայքարը։ Քաղաքապետարանը, փորձելով պահպանել ֆինանսների և լայն զանգվածների հավասարակշռությունը, մատչելի բնակարանաշինության ծրագիր է սկսում, սակայն չի կարողանում չի կարողանում կանխել կուսակցությունների բախումը. 1927 թվականին Վիեննայում սկսվում են զանգվածային անկարգություններ, որի հետևանքով 89 մարդ է զոհվում։

1934 թվականին իշխանության գլուխ եկած նացիոնալ-սոցիալիստական ուժերը չեն կարողանում պահպանել երկրի անկախությունը. 1938 թվականի մարտի 11-ի լույս 12-ի գիշերը Վիեննա են մտնում գերմանական զորքերը։

1945 թվականի ապրիլի 13-ին Վիեննական գործողության արդյունքում Վիեննա են մտնում խորհրդային զորքերը։ Անգլո-ամերիկյան ռմբակոծություններից, ապա նաև փողոցային մարտերից քաղաքը խիստ տուժում է, սակայն քաղաքի պատմական կենտրոնը հիմնականում անվնաս է մնում։ 1960 թվականին ավարտվում է Սուրբ Ստեփանոսի տաճարի վերականգնումը։ 1955 թվականին վերաբացվում են օպերային թատրոնն ու «Բուրգթատրոնը» (Burgtheater):

 
Օկուպացված Վիեննայի տարածքները, 1945-1955

1945 թվականի հուլիսին ստորագրվում է քաղաքի օկուպացման պայմանագիրը, որի համաձայն քաղաքը բաժանվում է չորս տիրապետությունների` խորհրդային, ամերիկյան, անգլիական և ֆրանսիական։ Կառլ Ռեները ստեղծում է ավստրիական ժամանակավոր կառավարություն, որը ղեկավարվում էր Գերմանիայի բաժանմունքից։ Քաղաքը բաժանած խորհրդային և դաշնակից զորքերը Վիեննան լքում են 1955 թվականին, երբ Ավստրիան հռչակվում է անկախ և չեզոք երկիր։

1950-ական թվականների երկրորդ կեսին Վիեննայում նորից սկսվում է զարգանալ բնակարանաշինությունը։ 1970-1980 թվականներին լրջորեն վերակառուցվում է քաղաքի կենտրոնը, ինչի շնորհիվ քաղաքը փրկվում է բրյուսելիզացիայից։ Ժամանակակից Վիեննայում իրենց կենտրոններն ունեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը և միջազգային մի շարք այլ կազմակերպություններ։

«Археологические раскопки в Вене»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-17-ին։ Վերցված է 2016-11-05  https://www.google.am/search?q=%D0%A6%D0%B5%D1%80%D0%BA%D0%BE%D0%B2%D1%8C+%D0%A1%D0%B2%D1%8F%D1%82%D0%BE%D0%B3%D0%BE+%D0%A0%D1%83%D1%84%D0%B5%D0%BA%D1%82%D1%83%D1%80%D0%B0&tbm=isch&source=iu&pf=m&ictx=1&fir=kjObcPzBpdZRVM%253A%252CNcZrch4lOkF70M%252C_&usg=__8LsBOzAfxCn1liD8LWfQRCsuXKw%3D&sa=X&ved=0ahUKEwiIqMC11KzXAhVRoaQKHcVFD1EQ9QEIRjAG#imgrc=kjObcPzBpdZRVM:
Photographies by:
Statistics: Position
1865
Statistics: Rank
66365

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
648597123Click/tap this sequence: 6799

Google street view

Where can you sleep near Վիեննա ?

Booking.com
487.420 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 46 visits today.