Mozartwohnung

( Մոցարտի տուն (Վիեննա) )

Մոցարտի տուն (գերմ.՝ Mozarthaus Vienna), թանգարան Վիեննայում, որի շենքը 1784-1787 թվականներին եղել է Մոցարտի տունը։ Գտնվում է Վիեննայի Հին քաղաք կոչվող հատվածում՝ Սուրբ Ստեփանոսի մայր տաճարից ոչ հեռու։

Պատմություն

Տունը գտնվում է Դոմգասում։ Այն կառուցվել է 17-րդ դարում, ի սկզբանե եղել է երկհարկանի, վերակառուցվել է 1716 թվականին։ Մոցարտն այս շենքում սենյակներ է վարձակալել 1784 թվականին։ Այդ ժամանակ տունը հայտնի էր որպես Կամեսինայի տուն՝ ի պատիվ այն ընտանիքի, որի սեփականությունն էր համարվում 1720 թվականից։ Դեպի Schulerstraße նայող տան բնօրինակի մուտքը (որը Մոցարտն է օգտագործել) փակվել է, քանի որ այդ հատվածում խանութի համար սենյակ է կառուցվել։ Այժմ տան մուտքը շենքի թիկունքից է։

1941 թվականին՝ Մոցարտի մահվան 150-ամյա տարելիցին, նրա բնակության նախկին սենյակները բացվել են հանրության համար «Թագավորական գերմանական մոցարտյան շաբաթ» ծրագրի շրջանակներում, ազգային սոցիալիստական միջոցառում՝ նախատեսված պատվելու Մոցարտին «որպես տիպիկ գերմանացի» կոմպոզիտոր (ի տարբերություն իր պոլիգլոտ ապրելակերպի)։ 1945 թվականին ցուցահանդեսի կազմակերպումը ստանձնել է Վիեննայի թանգարանը։

2004 թվականին Վիեննայի Wien Holding ընկերությունը ստանձնել է Մոցարտի տան ընդհանուր վերանորոգման աշխատանքները և այն վերաձևափոխել է այցելուների համար։ Այս ամենը իրականացվել է նախքան 2006 թվականին Մոցարտի ծննդյան 250-ամյակի միջոցառումների մեկնարկը[1][2]։ Շինվերանորոգման աշխատանքներից հետո ամբողջ շենքը (այդ թվում` ընդլայնված նկուղը) դարձել է կոմպոզիտորի կյանքին և գործունեությանը նվիրված կենտրոն, որը ներառում է նաև այն սենյակները, որոնք Մոցարտն է զբաղեցրել։ Այս գործընթացը վերահսկել է Վիեննայի թանգարանը։

Մոցարտի տունը ներկայացնում է տեղեկատվություն կոմպոզիտորի մասին պատմական ցուցանմուշների, ձայնա-տեսային սարքերի միջոցով, իսկ նկուղային հարկում համերգային դահլիճն է[2]։

«Clients»։ Stalzer und Partner։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-02-ին։ Վերցված է սեպտեմբերի 30, 2010  ↑ 2,0 2,1 «Erfolgsgeschichte Mozarthaus Vienna» (գերմաներեն)։ Wien Holding GmbH։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-06-ին։ Վերցված է սեպտեմբերի 30, 2010 
Photographies by:
Vienna2006 - CC BY-SA 4.0
Statistics: Position
6656
Statistics: Rank
10210

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
754182693Click/tap this sequence: 6635

Google street view

Where can you sleep near Մոցարտի տուն (Վիեննա) ?

Booking.com
489.861 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 26 visits today.