Schloss Belvedere
( Բելվեդեր (Վիեննա) )Բելվեդեր (իտալ.՝ Belvedere), բարոկկո ոճով պալատական համալիր Վիեննայում։ Կառուցվել է 18-րդ դարի սկզբին Լուկաս ֆոն Գիլդեբրանդտի կողմից որպես ամառային նստավայր արքայազն Եվգենի Սավոյացու գահակալման ժամանակների մեծագույն գեներալներից մեկի համար։ Արքայազնի մահից հետո Բելվեդերը գնել է Մարիա Թերեզան։ Գտնվում է Լանդշտրասսե փողոցի վրա, քաղաքի երրորդ շրջանում, կենտրոնից դեպի հարավ արևելք։ Վերին և Ներքին Բելվեդերները կտրտված այգու հետ կազմում են բարոկկո ոճի հիանալի համալիր։ Ներկայումս երկու ամրոցներում է գտնվում Ավստրիական պատկերասրահը։ 1941 թվականի մարտի 25-ին Բելվեդերի գլխավոր սրահում ստորագրվել է Վիեննայի արձանագրությունը, ըստ որի Հարավսլավիան միացել է 1940 թվականի Բեռլինյան համաձայնագրին։ 1955 թվականի մայիսի 15-ին Վերին Բելվեդերում տեղի է ունեցել Ավստրիայի անկախության հռչակագրի ստորագրումը։
Ավելացնել նոր մեկնաբանություն