Stephansdom

( Սուրբ Ստեփանոսի մայր տաճար )

Սուրբ Ստեփանոսի մայր տաճար (գերմ.՝ Stephansdom, խոսակցական լեզվով՝ Steffl), կաթոլիկ տաճար, Ավստրիայի ազգային խորհրդանիշը, մայրաքաղաք Վիեննայի գլխավոր տաճարը և խորհրդանիշը։ Կարդինալ արքեպիսկոպոսի նստավայրը։ Գտնվում է հին քաղաքի կենտրոնական մասում, Սուրբ Ստեփանոսի հրապարակում։

Շտեֆանսդոմը մշակութային նշանակության կառույց է։ Գործող եկեղեցի է, ուր ամեն օր ժամերգություններ են տեղի ունենում. աշխատանքային օրերին՝ առավոտյան ժամը 7-ին, իսկ հանգստյան օրերին` առավոտյան ժամը 10-ին։ Պատարագները մատուցվում են բոլոր եկեղեցական տոներին. Սուրբ Ծնունդ, Զատիկ, Սուրբ Երրորդություն և այլն։ Այդ օրերին ավստրիացիները մի առանձնահատուկ գեղեցկությամբ են զարդարում եկեղեցին։ Տաճարի հարավային աշտարակը, որն ունի 137 մետր բարձրություն, համարվում է գոթական ճարտարապետական ոճի գլուխգործոց։ Տաճարի արևմտյան ճակատը (հսկայական դարպասներն ու երկու հեթանոսական աշտարակները) եվրոպական արվեստի գլուխգործոցներ են, որոնք գերակայել են Ավստրիայի ճարտարապետության մեջ սկսած 950 թվականից մի...Կարդալ ավելին

Սուրբ Ստեփանոսի մայր տաճար (գերմ.՝ Stephansdom, խոսակցական լեզվով՝ Steffl), կաթոլիկ տաճար, Ավստրիայի ազգային խորհրդանիշը, մայրաքաղաք Վիեննայի գլխավոր տաճարը և խորհրդանիշը։ Կարդինալ արքեպիսկոպոսի նստավայրը։ Գտնվում է հին քաղաքի կենտրոնական մասում, Սուրբ Ստեփանոսի հրապարակում։

Շտեֆանսդոմը մշակութային նշանակության կառույց է։ Գործող եկեղեցի է, ուր ամեն օր ժամերգություններ են տեղի ունենում. աշխատանքային օրերին՝ առավոտյան ժամը 7-ին, իսկ հանգստյան օրերին` առավոտյան ժամը 10-ին։ Պատարագները մատուցվում են բոլոր եկեղեցական տոներին. Սուրբ Ծնունդ, Զատիկ, Սուրբ Երրորդություն և այլն։ Այդ օրերին ավստրիացիները մի առանձնահատուկ գեղեցկությամբ են զարդարում եկեղեցին։ Տաճարի հարավային աշտարակը, որն ունի 137 մետր բարձրություն, համարվում է գոթական ճարտարապետական ոճի գլուխգործոց։ Տաճարի արևմտյան ճակատը (հսկայական դարպասներն ու երկու հեթանոսական աշտարակները) եվրոպական արվեստի գլուխգործոցներ են, որոնք գերակայել են Ավստրիայի ճարտարապետության մեջ սկսած 950 թվականից մինչև 1200 թվականը։

Պատմություն

Առաջին կառույցը գտնվել է քաղաքի սահմաններից դուրս, և միայն 1137 թվականին է սկսել գործել որպես եկեղեցի։ 1147 թվականից տաճարը օծվել է որպես եռանավ ռոմանական բազիլիկ և կոչվել է Շտեֆանսդոմ` ի պատիվ սուրբ Ստեփանոսի։ Այդ մասին առաջին գրավոր հիշատակումն արվել է 1221 թվականին։ Այժմեական տեսքը ստացել է 1511 թվականին։ Պատմության ընթացքում տաճարի հյուսիսային աշտարակի ձևափոխման բազում առաջարկներ են արվել, սակայն տաճարը մնացել է իր ասիմետրիկ ուրվագծով։ Այսօրվա Շտեֆանսդոմն ունի գրեթե նույն տեսքը, ինչ XVI դարի կեսերին։

Շինարարություն
 
Տաճարի ընդարձակումը XII—XV դարեր:
Ռոմանական աշտարակները և ճակատամուտքը, 1230—1245
Երկրորդ եկեղեցին , 1263
Ալբերտյան վերնատունը, 1304—1340
Վերակառուցումը Ռուդոլֆ IV -ի օրոք, 1359-ից

1137 թվականին մարքիզ Լեոպոլդ IV -ը Ռեգիմարի՝ Պասաուի եպիսկոպոսի հետ հիմնադրել են առաջին եկեղեցին։ Ռոմանական ոճով բազիլիկի շինարարությունը ավարտվել է 1147 թվականին[1]։ 1230-1245 թվականներին այն ընդարձակվել է դեպի արևմուտք, այդ ժամանակվանից պահպանվել է տաճարի արևմտյան պատը՝ շքամուտքով և զույգ աշտարակներով, որոնք հետագայում վերակառուցվել են գոթական ոճով (աշտարակները վերակառուցվել են հռոմեական քանդված տաճարների քարերով, դրա համար այն երբեմն անվանում են հեթանոսական)։ 1258 թվականին առաջին եկեղեցին այրվել է[2]։

1263 թվականին նրա տեղը կառուցվել է երկրորդ եկեղեցին, նույնպես ռոմանական ոճով, տաճարի օծման օրը՝ ապրիլի 23-ը, տոնական օր է նաև հիմա։

1304-1340 թվականներին, Ալբերտ I -ի և Ալբերտ II -ի օրոք, եկեղեցուն արևելյան կողմից ավելացվում է եռանավը՝ Ալբերտյան վերնասրահը, աշխատանքները ավարտին են հասցվում երկրորդ եկեղեցու օծումից 77 տարի անց։

1359 թվականի ապրիլի 7-ին հերցոգ Ռուդոլֆ IV-ի հովանավորությամբ սկսվում են տաճարի ընդլայնման աշխատանքները արդեն գոթական ոճով։ Մասնավորապես հավելվեցին հարավային աշտարակն ու հարավային նավը։ 1433 թվականին ավարտին հասցվեց հարավային աշտարակի կառուցումը։ Տաճարի ընդլայնման և վերանորոգման աշխատանքները շարունակվեցին 100 տարի` մինչև 1523 թվականը։ Այդպիսով, ռոմանական երկայնաձիգ նավի շուրջ շարվում են նոր, գոթական ոճի պատեր։

Ինտերիեր
 
Սուրբ Ստեփանոս տաճարի ինտերիեր

Երեք դար շարունակ Սուրբ Ստեփանոսի եկեղեցին գործել է որպես ծխական եկեղեցի։ 1469 թվականին, Ֆրիդրիխ III -ի օրոք, Սուրբ Ստեփանոսի եկեղեցին դառնում է մայր տաճար, 1513 թվականին տաճարում տեղադրվում է երգեհոն։

XVI-XVII դարերում, ռեֆորմացիայի և ավստրո-թուրքական պատերազմի պատճառով, տաճարը գրեթե փոփոխության չի ենթարկվում։ Այդ ժամանակահատվածում տաճարի ինտերիերը հարմարեցվում, վերափոխվում է բարոկկո ոճի[2]։

1945 թվականի հրդեհը և վերակառուցումը

Տաճարը չի տուժել Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծություններից։ Վիեննայից նահանջելու ժամանակ Զեպպ Դիտրիխը գերմանական հրետանուն հրամայում է ոչնչացնել Վիեննայի կենտրոնը սակայն հրամանը չի կատարվում[3]": 1945 թվականի ապրիլի 11 -ին տեղաբնակները այրում են կողոպտված կրպակները, հաջորդ օրը կրակը տարածվում և հասնում է տաճարին[2]։ Կրակից տանիքը փլվում է, ամենամեծ զանգը պոկվում և ընկնում է Հյուսիսային աշտարակի մեջ, որի արդյունքում կոտրվում է[4], ինտերիերը գրեթե ամբողջությամբ ավերվում է, այրվում է երգեհոնը։ Կրակից փրկվում են աղյուսե սարկոֆագով պաշտպանված արժեքավոր մասունքները։ Տաճարը վերականգնվում է կամավորների ջանքերով։ 1948 թվականի դեկտեմբերի 19 -ին վերականգնվում է գլխավոր նավի տանիքը, 1952 թվականի ապրիլի 23-ին (տաճարի 689 ամյակին) վերսկսվում են եկեղեցական արարողությունները։ Հետպատերազմյան վերականգնումը ավարտվում է 1960 թվականին։

1980-ական թվականներից սկսվում է մեծամաշտաբ վերականգնողական աշխատանքների երկրորդ փուլը, որը շարունակվում է մինչև օրս։

Wikisource:Catholic Encyclopedia (1913)/Vienna ↑ 2,0 2,1 2,2 «գերմ.: Պաշտոնական կայք. Պատմություն»։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-06-ին։ Վերցված է 2016-09-13  Diem Peter։ «Der Stephansdom und seine politische Symbolik» [St. Stephen's Cathedral and its political symbolism] (German)։ Austria Forum։ Վերցված է սեպտեմբերի 12, 2014  «Die Geschichte des Stephansdoms» [The history of the St. Stephan's Cathedral]։ Unser Stephensdom։ Վերցված է սեպտեմբերի 12, 2014 
Photographies by:
投稿者本人 - CC BY 3.0
Statistics: Position
1084
Statistics: Rank
108226

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
184659732Click/tap this sequence: 4862

Google street view

Where can you sleep near Սուրբ Ստեփանոսի մայր տաճար ?

Booking.com
487.369 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 2 visits today.