Schloss Schönbrunn

( Շյոնբրուն )

Շյոնբրունի պալատ (գերմ.՝ Schloß Schönbrunn), Ավստրիական կայսրության Հաբսբուրգների արքայատոհմի կայսրերի ամառային նստավայրը։ Գտնվում է Վիեննայում, Ավստրիա։ 1441 սենյակ ունեցող, բարոկկո ոճով պալատը համարվում է Ավստրիայի ամենակարևոր ճարտարապետական, մշակութային և պատմական հուշարձաններից մեկը։

1996 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ցանկում ընդգրկվել են պալատը և այգին իրենց բազմաթիվ շատրվաններով և արձաններով, ինչպես նաև 1752 թվականին կառուցված Շյոնբրունի կենդանաբանական այգին, որը համարվում է ամենահինը աշխարհում։

Պատմություն
 
Շյոնբրունի պալատը գլխավոր մուտքից
 
Շյոնբրունի պալատի այգու հաղթակամարը

1569 թվականին Սուրբ Հռոմի կայսր Մաքսիմիլիան II-ը Վենա գետի գետահովիտում, բլրի ստորոտին ձեռք է բերում ընդարձակ տարածք, որտեղ նախկին սեփականատերը 1548 թվականին կառուցել էր Կատերբուրգ (գերմ.՝ Katterburg) անվանումով առանձնատուն։ Տարածքի մեջ էր մտնում ջրաղացը, ախոռը և այգին։

Լեգենդի համաձայն Սրբազան Հռոմի կայսր Մատիասը 1612 թվականին, որսորդության ժամանակ, դեմ է առնում «հրաշալի աղբյուրներին» (գերմաներեն «schonnen Brunnen»), որից էլ առաջացել է պալատի այժմյան անվանումը։ Ջրհորը պահպանվել է մինչև այսօր և գտնվում է նույնանուն այգում՝ հավերժահարսի արձանի մոտ։

1683 թվականին ամրոցը մեծ վնասեր է կրել թուրքերի հարձակումներից։ Լեոպոլդ I կայսրը որոշում է վերակառուցել ավերված դղյակը և 1696 թվականին Ֆիշեր Ֆոն Էռլախը սկսել է շինարարությունը՝ ներշնչվելով Վերսալի պալատի ճարտարապետությունից։ Աշխատանքների մեծ մասը ավարտվել է 1713 թվականին սակայն չի հասցվել ավարտի։

Շյոնբրունը Մարիա Թերեզայի ժամանակ
 
Շյոնբրունը Մարիա Թերեզայի ժամանակ

1728 թվականին Կառլ VI կայսրը ձեռք է բերում Շյոնբրունը, որն էլ հետագայում նվիրում է իր դուստր Մարիա Թերեզային, ապագա կայսրուհուն։ Դղյակի պատմության մեջ Մարիա Թերեզայի կառավարման տարիները վճռական են եղել։ Հայտնի է, որ Շյոնբրունը դարձնելով քաղաքական և պալատական կյանքի կենտրոն, նա հիանցել է դղյակով և այգիներով[1]։

1742-ից 1743 թվականներին շինարարական աշխատանքները վերսկսվում են և շենքը վերակառուցվում է, արդյունքում պալատը ստանում է այժմյան տեսքը։ Կայսրուհու ցանկությամբ հյուսիսային մասում կառուցվում է թատրոնը, որի տոնական բացումը տեղի է ունենում 1747 թվականին։ Թատրոնում ելույթ ունեցած երգիչների և դերասանների թվում եղել են կայսրուհու երեխաները։ Ինքը՝ Մարիա Թերեզան, նույնպես ցույց է տվել երգչի իր տաղանդը։

1752 թվականին Մարիա Թերեզայի ամուսինը՝ Ֆրանց I կայսրը, պալատի հարակից տարածքում հիմնադրում է կենդանաբանական այգի, որը աշխարհում համարվում է ամենահինը[2]։

Այգուց դեպի արևմուտք կայսրը գնում է հողատարածք, որտեղ տեղադրվում են ջերմոցներ, անընդհատ թարմացվելով Հնդկաստանից և Կաբո գաղութից բերված էկզոտիկ բույսերով։

Մարիա Թերեզայի մահից հետո պալատը օգտագործվել է միայն որպես կայսրերի ամառային նստավայր։

XIX—XX դարեր

1805 և 1809 թվականներին պալատը զբաղեցնում է Նապոլեոնը։ Ֆրանսիացի կայսր‌ը տեղավորվում է Ֆրանց I-ի սենյակներում՝ պալատի արևելյան թևում։ Պալատի այդ նույն մասում էլ 1830 թվականին ծնվում է Ֆրանց Յոզեֆ I-ը։

Ամրոցի պատմության մեջ Ֆրանց Յոզեֆ I -ի 1848 թվականին գահ բարձրանալը նշանավորվում է նոր, ուշագրավ դարաշրջանով։ Կայսրը Շյոնբրունը ընտրում է որպես իր հիմնական նստավայր և այնտեղ է անցկացնում իր կյանքի մեծ մասը։

Պալատում էական փոփոխություններ են կատարվում Ֆրանց Յոզեֆ I կասրի և Բավարիայի արքայադուստր Ելիզավետայի ամուսնության նախապատրաստական աշխատանքների ժամանակ։

1945 թվականին պալատի մի մասը ռմբակոծությունից վնասվում է։ Պատերազմից հետո բրիտանական հրամանատարությունը պալատը ընտրում է որպես իրենց շտաբ։

1992 թվականից Շյոնբրունը (բացառությամբ պալատական այգիների) հանձնվում է Schloß Schönbrunn Kultur- und BetriebsGmbH ընկերությանը[3]։

«The Park under Maria Theresa»։ Schloß Schönbrunn։ Schloß Schönbrunn։ Վերցված է 2014-11-03  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ zoovienna%at անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: «Who owns the palace?»։ Schloß Schönbrunn։ Schloß Schönbrunn։ Վերցված է 2014-11-03 
Photographies by:
Simon Matzinger - CC BY-SA 3.0
Statistics: Position
1923
Statistics: Rank
66693

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
148763925Click/tap this sequence: 2149

Google street view

Where can you sleep near Շյոնբրուն ?

Booking.com
489.894 visits in total, 9.197 Points of interest, 404 Destinations, 59 visits today.