Հասան II մզկիթ (արաբ․՝ مسجد الحسن الثاني), գտնվում է Կասաբլանկա քաղաքում, այն Մարոկկոյի ամենամեծ մզկիթն է և աշխարհում ամենախոշորներից մեկը։ Կառույցը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին, որի տեսքը բացվում է դահլիճի հսկա ապակուց, կարող է ընդգրկել 25.000 հավատացյալ։ Նաև 80.000 մարդ կարող են աղոթել մզկիթի հարևանությամբ գտնվող հրապարակում։ Այսպիսով, մզկիթում տեղավորվում են 105,000 հավատացյալ։ Մեկ միջնապատի բարձրությունը `210 մետր է։ Դիզայնը մշակվել է ֆրանսիացի ճարտարապետ Միշել Փինզոյի կողմից։
Ավելացնել նոր մեկնաբանություն