ساحة جامع الفنا
( Ջամա էլ-Ֆնա )Պատմություն
Մարաքեշը հիմնադրվել է Ալ-Մորավիների կողմից 1070-1072 թվականներին։ Կործանարար պայքարից հետո այն 1147 թվականին ընկավ Ալմահադներին ձեռքը։ Դրանից հետո Ջամա ալ-Ֆնան վերանորոգվել էր քաղաքի մեծ մասի հետ։ Քաղաքի պատերը նույնպես ընդարձակվել են Աբու Յակուբ Յուսեֆի կողմից, մասնավորապես Յակուբ Էլ Մանսուրի կողմից 1147-1158 թվականներին։ Շինության եզրերին շրջապատող մզկիթը, պալատը, հիվանդանոցը, շքերթը և այգիները նույնպես վերանորոգվեցին և ամրությունը ամրացվեց։ Դրանից հետո Ջամա ալ-Ֆնան ապրեց անկման, ինչպես նաև նորացման ժամանակաշրջաններ[1]։
↑ «Medina of Marrakesh - UNESCO World Heritage Centre»։ Whc.unesco.org։ 2008-11-11։ Վերցված է 2014-07-15
Ավելացնել նոր մեկնաբանություն